ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Օպտիմում Էներջին փնտրում է Հաշվապահի Օգնական:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Կատարել հաշվապահական գործարքների գրանցում;
- Ապահովել փաստաթղթաշրջանառությունը;
- Իրականացնել հաշվետվությունների կազմում և մասնագիտական այլ հաշվարկներ;
- Կատարել պահեստի հաշվառում;
- Կատարել արտադրական պրոցեսների հաշվառում;
- Կատարել ներմուծումներ և ԵՏՄ գործարքների գրանցում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Մասնագիտական կրթություն;
- ՀԾ ծրագրի և MS Office փաթեթի վարժ տիրապետում;
- 3-5 տարվա աշխատանքային փորձի առկայությունը նախընտրելի է;
- Պարտաճանաչություն;
- Պատասխանատվության զգացում:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականն
hr@optimumenergy.am էլ․ հասցեին` թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը ("Հաշվապահի Օգնական"):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
Օպտիմում Էներջի ընկերությունը խթանում է էլեկտրաէներգիայի արտադրությունը էկոլոգիապես անվտանգ գործընթացների միջոցով` օգտագործելով գոյություն ունեցող և/ կամ նոր էկոլոգիական/ մաքուր տեխնոլոգիաներ: Ընկերության մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝
http://www.optimumenergy.am/: