ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանների վաճառքի համար ՀԱԷԿՇԻՆ կազմակերպությունը փնտրում է Վաճառքի Պատասխանատուի:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Մշակել և իրականացնել բազմաբնակարան շենքի բնակարանների վաճառքի ռազմավարությունը;
- Կազմակերպել հանդիպումներ պոտենցիալ հաճախորդների հետ;
- Պլանավորել և կազմակերպել վաճառքին առնչվող անհրաժեշտ գործողությունները:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում;
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք իրենց ինքնակենսագրականը կարող են ուղարկել
hr@haekshin.am էլ. հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Վաճառքի Պատասխանատու»): Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
ՀԱԷԿՇԻՆ-ը, որը ներկայացնում է «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ, շինարարական ընկերություն է Հայաստանում: ՀԱԷԿՇԻՆ-ի կողմից իրականացվող նախագծերը ներառում են էներգետիկայի, քաղաքաշինության, հիդրոտեխնիկական և արդյունաբերական ոլորտները: