ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք (աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա (ազատ օր՝ կիրակի), 09:00-18:00)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Պանո» ՍՊԸ աշխատանքի է հրավիրում է մինչև 40 տարեկան, բարձրագույն կրթությամբ Ֆինանսական տնօրենի: Ընտրված թեկնածուն աշխատելու է գրանցված, աշխատավարձը ստանալու է բանկային քարտով:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
Ֆինանսական տնօրենի հիմնական պարտականություններն են՝
- Կազմել ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները;
- Իրականացնել ընկերությունների ֆինանսական պլանավորում ընթացիկ տարվա և հետագա 3 տարիների համար;
- Իրականացնել ընկերությունների գործունեության ֆինանսական վերլուծություն, խնդիրների բացահայտում, լուծումների փնտրում;
- Իրականացնել ընկերությունների դրամական հոսքերի կանխատեսում և պլանավորում, նախորդ ժամանակահատվածներում պլանի կատարման գնահատում և վերլուծություն;
- Իրականացնել արտադրական գործընթացների մշակում, մոդիֆիկացիա և օպտիմալ գործընթացների ներդրում;
- Մշակել ընկերության աշխատակիցների ներքին հաշվետվողականության համակարգը տվյալների հավաքագրման և վերլուծության նպատակով;
- Կատարել արտադրատեսակների ինքնարժեքի և վաճառքի գնի հաշվարկ;
- Մշակել նոր նախագծեր, գնահատել դրանց ֆինանսական արդյունավետությունը, կազմել նախագծերի պրեզենտացիաներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Ֆինանսական ոլորտում առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ, որից 5 տարին՝ ֆինանսական տնօրենի պաշտոնում;
- Բարեկիրթ պահվածք;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն;
- 1C 8,3 ծրագրի և համակարգչային MS Office փաթեթի իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
hr@pano.am էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով «ֆինանսական տնօրեն»:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
600,000 ՀՀ դրամ (առանց հարկերի)
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«Պանո» ՍՊԸ հանդիսանում է հացաբուլկեղեն արտադրող ընկերություն, որը հիմնադրվել է 2013 թվականին: Ներկայումս «Պանո» ընկերությունն արտադրում է հացի մինչև 200 տեսակ, որը սպառվում է Հայաստանի և ԼՂՀ տարածքներում, մասնավորապես՝ Երևանում, Վաղարշապատում, Ծաղկաձորում, Գյումրիում, Կապանում և այլուր: