ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամը փնտրում է գնումների մասնագետ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականացնել պետական գնումներ Հիմնադրամի կարիքնեերի համար (գնումների պլանի կազմում, մրցույթի իրականացում, պայմանագրի կնքում);
- Մասնակցել Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի գնումների գործընթացին, այդ թվում միջազգային դոնորի գնումների ուղեցույցի, գնման փաստաթղթերի նախապատրաստում (առաջարկի հրավեր, ստանդարտ առաջարկի փաստաթղթեր, առաջարկի գնահատման հաշվետվություններ և այլն);
- Նախապատրաստել գնումներին առնչվող ՀՀ օրենսդրությամբ պահանջվող բոլոր փաստաթղթերը;
- Նախապատերաստել մրցութային հանձնաժողովների աշխատանքը և ապահովել անհրաժեշտ տեղեկատվությամբ;
- Կազմել մրցութային հանձնաժողովների արձանագրությունները;
- Նախապատրաստել առաջարկների գնահատման, գնահատման հաշվետվությունների և պայմանագրերի շնորհման երաշխավորագրերի հետ կապված գործընթացները;
- Իրականացնել ժամկետների նկատմամբ հսկողություն և զեկուցում Ֆինանսական ղեկավարին` հնարավոր խախտումների վերաբերյալ;
- Կազմել գնումների առաջընթացի հաշվետվությունները:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է որպես տնտեսագետ, իրավաբան;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ պետական գնումների մասնագետի պաշտոնում; միջազգային դոնոր կազմակերպությունների գնումների ընթացակարգերի տիրապետումը կդիտարկվի առավելություն;
- Աշխատանքային էթիկայի կանոնների պահպանման կարողություն;
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների տիրապետում;
- Ժամանակի կառավարման կարողություն;
- Գնումների ընթացակարքի ՀՀ «Գնումների մասին» օրենքի շրջանակներում գնումների ընթացակարգի կազմակերպման փորձ;
- Պետական գնումների համակարգողի որակավորում:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն լեզուներով և երկու երաշխավորագիր նախկին գործատուների կողմից: Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով։ Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00 մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):
Հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովա 29/1
Հեռ: (37410) 588 011
Էլ. Փոստ՝
hr@r2e2.amԿայք`
www.r2e2.am Պատասխանատու անձ՝ ՄՌ մասնագետ՝ Աննա Մանվելյան:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
ՀՎԷԷ հիմնադրամի գլխավոր նպատակներն են՝ նպաստել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացմանը, խթանել շուկայի զարգացմանը և ոլորտում ներդրումների ներգրավմանը, մշակել էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանն ուղղված մեխանիզմներ, պետության անունից կազմակերպել և իրականացնել ոլորտի զարգացմանը խթանող վարկային, դրամաշնորհային և այլ ծրագրեր, նպաստել շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը: