ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Երեմյան Փրոջեքթս ընկերությունը փնտրում է տնօրեն «Սիզընս պարկ սթեյշընի» համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Կազմակերպել և վերահսկել այգու ամենօրյա գործունեությունը և անձնակազմի աշխատանքը;
- Սահմանել յուրաքանչյուր սեզոնային իրադարձությունների ռազմավարությունը և մշակել հաջող կատարման ծրագիրը;
- Մշակել, իրականացնել և վերահսկել այգու անխափան շահագործման համար անհրաժեշտ համակարգերն ու ընթացակարգերը;
- Կատարել սպառողների նախասիրությունների գնահատում, առաջարկել համապատասխան ծրագրեր;
- Պատասխանատու լինել ստեղծագործական գաղափարի իրագործման որակի համար;
- Վերահսկել այցելուների կողմից անվտանգության կանոնների պահպանումը;
- Կազմել իրեն հաշվետու անձնակազմի աշխատանքային գրաֆիկները, տեղաբաշխումը;
- Վերահսկել անձնակազմի կողմից անվտանգության կանոնների, սանիտարական և անձնական հիգիենայի պահանջների ներքին աշխատանքային կանոնակարգի աշխատանքային կարգապահության պահանջների կատարումը;
- Վերահսկել անհրաժեշտ ապրանքանյութական ռեսուրսների պաշարների առկայությունը;
- Պատասխանատու լինել այգու համար ձեռք բերված և առկա գույքի, հումքի որակի և ամբողջականության համար;
- Վերլուծել և պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել արդյունքի, ինչպես նաև առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ;
- Ապահովել Ընկերության գործարար գործունեության գաղտնիությունը;
- Իրականացնել հաստիքի առանձնահատկությունից և ընկերության ռազմավարությունից բխող այլ գործառույթներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն;
- Նվազագույնը 4 տարվա կառավարման փորձ;
- Թիմ ղեկավարելու ունակություն;
- Հետևողականություն աշխատանքում;
- Պլանավորելու գերազանց ունակություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող իրենց ինքնակենսագրականն ուղարկել
hr@yeremyanprojects.com էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Տնօրեն/ Սիզընս Պարկ Սթեյշըն»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.