ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է Գիտելիքների և Հմտությունների Կառավարման Ավագ Մասնագետ։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականացնել աշխատակիցների արդյունավետության կառավարման համակարգի գործընթացները;
- Կազմակերպել աշխատակիցների արդյունավետության գնահատման պրոցեսը և ապահովել աշխատակիցներին անհրաժեշտ աջակցություն՝ մասնագիտականորեն զարգանալու համար;
- Մշակել և իրականացնել աշխատակիցների գիտելիքների և հմտությունների զարգացմանն ուղված տարբեր մեթոդներ. օրինակ՝ ուսուցում աշխատավայրում, էլեկտրոնային ուսուցում, մենթորություն, ուսուցում կառավարման համակարգերի և վեբ կայքերի միջոցով;
- Գտնել կապ աշխատակիցների տարեկան արդյուանվետության գնահատականների միջև և կազմակերպել զարգացման միջոցառումներ՝ ընկերության նպատակներին հասնելու համար;
- Մասնակցել ընկերության ղեկավարների կողմից` նպատակների և անհատական արդյուանվետության ցուցանիշների մշակման մեջ, որոնք պետք է լինեն (SMART) կոնկրետ, չափելի, հասանելի, պաշտոնին համապատասխան և նշված ժամանակահատվածում;
- Ինտեգրել աշխատանքի արդյունավետության կառավարումը տաղանդների զարգացման գորցընթացի հետ;
- Կազմակերպել նոր ընդունված ու պաշտոն ստացած աշխատակիցների համար ինտեգրման ծրագրերը;
- Վերլուծել և ներկայացնել ընկերության զարգացմանն ուղղված պահանջվող հմտությունները, պատրաստել զարգացման գործողությունների պլան և իրականացնել այն;
- Իրականացնել դասընթացների էֆեկտիվության գնահատում, վերահսկել, որ դասընթացներն արդյունավետ են և նպաստում են աշխատակցի ու բիզնեսի զարգացմանը;
- Կազմակերպել տեխնիկական գիտելիքների տարեկան ատեստավորման միջոցառումներ;
- Օժանդակել աշխատակիցների արդյունավետոթյան տարեկան ֆորումների կազմակերպման պրոցեսում;
- Վերահսկել աշխատակիցների գիտելիքների և հմտությունների զարգացմանն ուղված ծրագրերի բյուջեն և ապահովել բյուջեի էֆեկտիվ օգտագործումը;
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություն աշխատակիցների զարգացմանն ուղված ծրագրերի իրագործման վերաբերյալ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Պլանավորման և կազմակերպման հմտություններ;
- Առաջնորդության հմտություններ;
- Բիզնես հասկանալու կարողություն;
- Հարաբերություններ կառուցելու և բանակցություններ վարելու հմտություններ;
- Էֆեկտիվ հաղորդակցության հմտություններ;
- Փոփոխությունների կառավարման կարողություն;
- Արդյունքները վերլուծելու և իրավիճակը գնահատելու կարողություն;
- Ազդեցության հմտություններ;
- Դասավանդման հմտություններ;
- Հաշվետվություններ կազմելու գիտելիքներ;
- Հետաքրքրասիրություն և ձգտում շարունակ զարգանալու:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել
hr@yeremyanprojects.com էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գիտելիքների և Հմտությունների Կառավարման Ավագ Մասնագետ»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.