ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Էվոկաբանկը Թվային պրոդուկտների մասնագետի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել out-of-box լուծումներ, օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ և ունի customer-first մտածելակերպ, կազմակերպչական, վերլուծական և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում և ազատ տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Բանկի թվայնացման ռազմավարությանը համապատասխան ստեղծել թվային պրոդուկտներ;
- Սահմանել պրոդուկտների բիզնես նպատակները;
- Իրականացնել թվային պրոդուկտների ուսումնասիրություն, պլանավորում և զարգացում;
- Կատարել ֆինտեխ ոլորտի` համաշխարհային շուկայի ուսումնասիրություններ և հանդես գալ թվայնացման նոր առաջարկություններով;
- Կառավարել նոր և գործող պրոդուկտները;
- Պարբերաբար վերանայել պրոդուկտի հետ կապված գործընթացները և գնահատել արդյունքները:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն բարձր տեխնոլոգիաների կամ ֆինանսական ոլորտում;
- Ֆինտեխ ոլորտում` պրոդուկտների նախագծման և կառավարմանն առնչվող աշխատանքներում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ;
- Նորագույն թվային տեխնոլոգիաների իմացություն, պրոդուկտների կառավարման ծրագրի իմացություն;
- PMP, Product Owner կամ Scrum Master որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- Պրոդուկտի զարգացման տեխնիկական հմտություններ;
- Պրոդուկտի ճանապարհային քարտեզի (Product Roadmap) պլանավորում և փորձարկում;
- Պրոդուկտի ստեղծման ցիկլի մշակում, գաղափարի ստեղծում, եկամուտի և գնագոյացման գնահատում;
- Պրոդուկտի հաջողության չափանիշների (Product Success Metrics) վերլուծություն;
- ՀՀ բանկային օրենսդրության, բանկային ծառայությունների իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Թիմում աշխատելու հմտություններ;
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և քննարկումներ անցկացնելու հմտություններ արագ կողմնորոշվելու ունակություն;
- Նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում;
- Վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ;
- Ներկայացման և համագործակցության հմտություններ;
- Տեխնիկական, հաղորդակցման, բիզնես և վերլուծական հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV, Resume) PDF ֆորմատով, հայերեն կամ անգլերեն հետևյալ էլեկտրոնային հասցեին`
cv@evoca.am՝ վերնագրում նշելով «Թվային Պրոդուկտների Մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
: 
Էվոկաբանկն առաջարկում է՝
- Առողջության ապահովագրություն;
- Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր;
- Բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ;
- Պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս;
- Ազատ օրեր;
- Ընդմիջման հարմարավետ գոտի;
- Նորաոճ dress code;
- Նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր;
- Մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ;
- Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր;
- Անգլերենի ուսուցում Evocabank-ում;
- Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն;
- Թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ: