ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Թել-Սել ընկերությունն իր տերմինալների ցանցի զարգացման թիմին միանալու է հրավիրում ակտիվ և ուժեղ բանակցային հմտություններ ունեցող մասնագետի, ով պատասխանատու կլինի Ընկերության տերմինալային ցանցի զարգացմանն ուղղված աշխատանքների համար։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Կատարել շուկայական հետազոտություններ, վերլուծել և մշակել հավաքագրված ինֆորմացիան;
- Կազմակերպել, կոորդինացնել և հսկել տերմինալների տարածաշրջանային ցանցում տերմինալների բաշխման վայրերի հստակեցման աշխատանքները;
- Իրականացել համապատասխան տարածքների որոնում և տերմինալների տեղադրում;
- Ներգրավել նոր գործընկերներ և հաճախորդներ, իրականացնել տերմինալների վաճառք;
- Վերահսկել և համակարգել նոր ներգրավված գործընկերների մոտ տերմինալների տեղադրման աշխատանքները;
- Ապահովել փաստաթղթաշրջանառությունը գործընկերների հետ;
- Վերահսկել տերմինալների տեխնիկական սպասարկման աշխատանքները՝ սերտորեն համագործակցելով տեխնիկական սպասարկման թիմի հետ;
- Իրականացել առկա տերմինալային ցանցի մոնիթորինգ՝ խնդիրների հայտնաբերման և դրանց շտկման նպատակով;
- Ներկայացնել հաշվետվություններ՝ ըստ անմիջական ղեկավարի պահանջի;
- Կատարել այլ առաջադրանքներ՝ ըստ անհրաժեշտության։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բիզնեսի, կառավարման կամ հարակից այլ ոլորտների բարձրագույն կրթություն;
- Տերմինալային ցանցի կամ մանրածախ վաճառքի կետերի ցանցի աշխատանքների համակարգման փորձ;
- Վաճառքի հմտություններ;
- Բանակցություններ վարելու հմտություն;
- Համակարգչային գիտելիքներ (MS Office);
- Ծանրաբեռնված պայմաններում և միաժամանակ սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն;
- Մեծ և ռիթմիկ թիմին ինտեգրվելու ցանկություն;
- էթիկայի բարձր որակներ՝ կարգապահություն, ճշտապահություն, պատասխանատվություն, արդյունքների հասնելու կարողություն և գաղտնիության պահպանման ունակություն;
- Նախաձեռնողականություն և ճկունություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Եթե Ձեր հմտությունները համապատասխանում են աշխատանքը կատարելու պահանջներին, ապա խնդրում ենք Ձեր թարմացված CV-ներն ուղարկել
career@telcell.am հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը վերնագրի դաշտում («Տերմինալային Ցանցի Զարգացման Տարածքային Պատասխանատու»)։ Ընկերությունը շնորհակալություն է հայտնում բոլոր հետաքրքրված անձանց, սակայն կապ է հաստատվելու միայն նախնական ընտրության փուլն անցած դիմորդների հետ։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.