ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է Ծրագրի ֆինանսական համակարգող/ Ֆինանսական վերլուծաբան:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Կազմել ֆինանսական հաշվետվություններ;
- Դուրս բերել, համախմբել ֆինանսական տվյալներ հաշվապահական ծրագրերից;
- Իրականացնել ծրագրային ֆինանսավորման հաշվառում ըստ ֆինանսական աղբյուրների, ծրագրային ուղղությունների;
- Իրականացնել շինարարական և ճարտարապետական գործառույթների ֆինանսական հսկողություն, ծրագրային օժանդակություն:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Աշխատանքային փորձ շինարարական ոլորտում;
- ֆինանսական և հաշվապահական բավարար գիտելիքներ;
- Հաշվապահական ծրագրերով աշխատանքային փորձ;
- Excel ծրագրի լավ իմացություն;
- Գործուղումներ կատարելու հնարավորություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ռեզյումեն
hr@yeremyanprojects.com էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ծրագրի ֆինանսական համակարգող/ Ֆինանսական վերլուծաբան»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«Երեմյան Փրոջեքթս»-ը ներկայացնում է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝
http://yeremyanproject.com/: