ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Յուփեյ» ընկերությունը փնտրում է ակտիվ և եռանդուն աշխատակիցների, որոնք ք. Երևանի «Յուփեյ»-ի մասնաճյուղերում իրականացնելու են հաճախորդների սպասարկում և վճարումների ընդունում: «Յուփեյ»-ը փնտրում է թեկնածուներ, որոնք ցանկանում են սկսել իրենց մասնագիտական ուղին ֆինանսական ոլորտում, ձեռք բերել հետաքրքիր աշխատանքային փորձ, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ հմտությունները բարձրակարգ սպասարկման և վաճառքի ոլորտում։ Աշխատանքային պարտականությունները և պահանջվող որակավորումներն ներկայացված են ստորև:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականացնել հաճախորդների սպասարկում ընկերության մասնաճյուղերում;
- Կատարել հաճախորդի նույնականացում;
- Ընդունել բոլոր տեսակի վճարումներ (կոմունալ, հարկեր, տուրքեր, վարկեր և այլն);
- Կատարել գործարքների փաստաթղթավորում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Համակարգչային հմտություններ՝ MS Office (Word, Excel); ինտերնետից օգտվելու հմտություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն; անգլերենի իմացությունը ցանկալի է;
- Լարված իրավիճակների կառավարման հմտություններ;
- Հաղորդակցման և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը
career@upay.am հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գանձապահ-օպերատոր»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«Յուփեյ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպություն է: