ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Սպայկա» ընկերությունը փնտրում է թեկնածու՝ ֆինանսական դեպարտամենտում իրականացնելու հաշվապահի աշխատանքը:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականացնել ընթացիկ հաշվապահական ձևակերպումները;
- Կատարել բանկային գործառնությունների ծրագրային ձևակերպումները;
- Վարել Ընկերության ներքին հաշվապահությունը;
- Կատարել կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վարումը;
- Սահմանված կարգով կազմել ամսական եւ եռամսյակային հաշվետվություններ;
- Կատարել գլխավոր հաշվապահի և ֆինանսական տնօրենի հանձնարարությունները:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
- Հաշվապահական հաշվառման, հարկային, աշխատանքային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների իմացություն;
- MS Office-ի իմացություն;
- Հաշվապահական ծրագրերի իմացություն, ներառյալ Հայկական Ծրագրերը;
- Ռուսաց լեզվի գերազանց իմացություն; այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել
hr@spayka.com էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ
: 
Աշխատանքի համար կարող են դիմել նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետները:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«Սպայկա» ՍՊԸ-ն բեռնափոխադրող ընկերություն է, որը սկսել է իր գործունեությունը հայաստանյան շուկայում 2001 թվականին: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝
www.spayka.am: