ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Յուքոմ» ընկերությունը փնտրում է հովացման համակարգերի մասնագետ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականացնել հովացման համակարգերի տեղադրում և միացում հիմնական ցանցին;
- Ախտորոշել և վերականգնել հովացման համակարգի աշխատանքի ընթացքում ի հայտ եկող խնդիրները;
- Իրականացնել ընթացիկ տեխնիկական սպասարկում (ֆրիոնի լիցքավորում, ֆիլտրերի փոխարինում, լվացում և այլն);
- Անհրաժեշտության դեպքում կատարել այլ աշխատանքային պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես հովացման համակարգերի ինժեներ;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հովացման համակարգերի տեղադրման, վերանորոգման և սպասարկման ոլորտում;
- Տեխնիկական գիտելիքներ հովացման համակարգերի աշխատանքային սկզբունքերի վերաբերյալ;
- Տեխնիկական գծագրեր կարդալու հմտություններ;
- Ընդհանուր գիտելիքներ ավտոմատ փոխակերպման համարգի մասին (AVR system):
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը
career@ucom.am էլ. հասցեին` նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Հովացման համակարգերի մասնագետ»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
Ucom-ը կապի միասնական օպերատոր է Հայաստանում, որն առաջարկում է սիմետրիկ և շարժական լայնաշերտ ինտերնետ և այլ ծառայություններ։