ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ դրույք (երկուշաբթի - ուրբաթ, 9։00-18։00)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Էֆ-ԴԻ-Էյ Լաբորատորիա» ՍՊԸ աշխատանքի է հրավիրում Մանրէաբանական փորձարկումների բաժնի մանրէաբանի։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Մշակել, պլանավորել, կատարել մանրէաբանական հետազոտությունները՝ հաստատված ժամանակացույցի համաձայն;
- Համակարգել մանրէաբանական նմուշների ընդունումը/ հանձնումը, նմուշի պատշաճ պահպանումը;
- Ստուգել/ գրել մանրէաբանական հետազոտությունների հաշվետվություններ;
- Որոնել ժամանակակից մանրէբանական մեթոդներ, միջավայրեր, կիրառել և վավերացնել դրանք;
- Մշակել Ստանդարտ Շահագործման Գործընթացներ (ՍՇԳ) մանրէաբանական բոլոր հետազոտությունների համար;
- Անհրաժեշտության դեպքում վերիֆիկացնել մանրէաբանական մեթոդները՝ խմբի ղեկավարի վերահսկողությամբ;
- Ուսումնասիրել և/ կամ մշակել մանրէաբանական հետազոտությունների արձանագրությունները, նոր միջազգային պահանջները, նորմերը;
- Կատարել որակի հսկման պահանջներ ԳՕՍՏ ԻՍՕ/ ԻԷԿ 17025-2020 և այլ ստանդարտների պահանջներին համապատասխան;
- Ցուցացաբերել ակտիվ աջակցություն որակի համակարգի բարելավմանը;
- Լրացնել փորձաքննությունների արձանագրությունները և ձեռնարկել կանխարգելիչ քայլեր որակի բարելավման ուղղությամբ;
- Գրանցել փորձաքննվող նմուշները և տրամադրել զեկույց՝ զեկուցման ՍՇԳ֊ի պահանջներին համապատասխան:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Աշխատանքային փորձ տվյալ բնագավառում։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
info@fdalab.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մանրէաբանական փորձարկումների բաժնի մասնագետ»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
: 
Աշխատավայր տեղափոխումը և ընդմիջման ապահովումը իրականացվում է ընկերության կողմից: