ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է գլխավոր ինժեներ/ տեխնիկատնտեսական բաժնի պատասխանատու:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Կատարել նախագծման աշխատանքներ, տալ տեխնիկական պահանջներ և հետևել դրանց կատարմանը;
- Նախագծել և ճիշտ շահագործել ջրի, ջրահեռացման ջրագծերը, հետևել հրահորերին;
- Վերահսկել Ընկերության շենք-շինություններում կատարվող շինարարական և վերանորոգման աշխատանքների կատարումը և որակը;
- Կազմակերպել տեխնիկատնտեսական բաժնի աշխատակիցների անվտանգ աշխատանքը;
- Ուսուցանել և վերահսկել աշխատակիցների կողմից շահագործվող գույքի, սարքավորումների լիարժեք ու ճիշտ օգտագործումը;
- Կազմակերպել և վերահսկել օդափոխության, ջեռուցման, հովացման համակարգերի շահագործումը, կանխարգելիչ ու ուղղիչ սպասարկումը;
- Վերահսկել Ընկերության սարքերի և գույքի անվնաս շահագործումը, սարքերին սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես ձեռնարկել ուղղիչ գործողություններ;
- Մշակել տեխնիկատնտեսական բաժնի աշխատակիցների կողմից օգտագործվող կամ վերանորոգվող սարքավորումների կամ հոսքագծերի անվտանգ օգտագործման կանոններ/ հրահանգներ;
- Կազմակերպել բոլոր սարքավորումների և սարքերի կանխարգելիչ ու վերանորոգման աշխատանքները;
- Բյուջետավորել շենք-շինությունների և սարքավորումների կանխարգելման ու վերանորոգման համար անհրաժեշտ նյութերը և պահեստամասերը։ Վերահսկել փաստացի ծախսերը;
- Մշակել սարքավորումների և հոսքագծերի անվտանգ ու արդյունավետ օգտագործման համար հրահանգներ;
- Ծանոթացնել անձնակազմին սարքավորումների և հոսքագծերի օգտագործման հրահանգներին;
- Վերահսկել տեխնիկատնտեսական բաժնի աշխատակիցների կողմից Գործատուի ներքին կարգապահական և հիգիենայի կանոնների պահպանումը։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Գերազանց տեխնոլոգիական և ինժեներական գիտելիքներ;
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ;
- Առաջնորդության և կառավարման հմտություններ;
- Որոշումներ կայացնելու կարողություններ;
- Էֆեկտիվ հաղորդակցության հմտություններ;
- Արդյունքները վերլուծելու և իրավիճակը գնահատելու ունակություն;
- Տեխնիկական խնդիրները օպերատիվ լուծելու ունակություն;
- Մասնագիտական հետաքրքրություն և իր ոլորտում շարունակ զարգանալու ձգտում:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.