ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Յագուարի և Լենդ Ռովերի հայաստանյան ներկայացուցիչ «Ֆորա Պրեմիում» ընկերությունը փնտրում է բարձր կատարողականությամբ և արդյունքամետ Վաճառքի մենեջեր, որը կընդլայնի թիրախային հաճախորդների շրջանակը, պատասխանատու կլինի վաճառքի ռազմավարական պլանների մշակման և դրանց արդյունավետ իրագործման համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Ներկայացնել հաճախորդներին «Յագուար» և «Լենդ Ռովեր» ավտոբրենդերը՝ տրամադրելով ամբողջական տեղեկատվություն վերջիններիս առանձնահատկությունների վերաբերյալ՝ ընկերությունում հաստատված չափանիշներին համաձայն;
- Բացահայտել վաճառքի աճի նոր հնարավորություններ՝ թիրախային հաճախորդների և գործընկերների հետ ստեղծելով ամուր և վստահելի փոխհարաբերություններ;
- Իրականացնել վաճառքի արդյունքների վերլուծություն՝ բացահայտելով բարելավման հնարավորություններն ու աշխատել վերջիններիս կատարելագործման ուղղությամբ;
- Պատրաստել և հաճախորդներին ներկայացնել գնային առաջարկներ;
- Կանոնավոր և օպերատիվ հաղորդակցում ապահովել հաճախորդների, թիմակիցների և ղեկավարության հետ;
- Հաշվետվություններ ներկայացնել ղեկավարությանը;
- Շարունակական զարգացնել մասնագիտական և տեխնիկական գիտելիքներն ավտոմեքենաների ոլորտի վերաբերյալ;
- Վաճառքի թիմի հետ ռազմավարական պլաններ մշակել, որոնք միտված կլինեն հաճախորդների բավարարվածության մեծացմանը:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն տեխնիկական կրթություն;
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ;
- Գերազանց հաղորդակցման և վերլուծական հմտություններ,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (բանավոր, գրավոր);
- Արդյունավետ թիմային աշխատանքի հմտություններ;
- Պատասխանատվության բարձր զգացում, գերազանց ժամանակի կառավարման և կազմակերպչական հմտություններ;
- Կոնֆլիկտների և սթրեսային իրավիճակների կառավարման հմտություններ;
- Արդյունքամետ և ճկուն անձնային որակների առկայություն;
- Վարորդական իրավունքի առկայություն` ավտոմեքենայի 3 տարվա վարման փորձով:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Բոլոր հետաքրքրված և որակավորմամբ համապատասխան անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
career@autogroup.am էլ. հասցեին` վերնագրում պարտադիր նշելով հաստիքի անվանումը: Միայն պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.