ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք (երկուշաբթի - ուրբաթ, 09:00-17:30)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է գործավար՝ Երևանի գլխամասային գրասենյակում աշխատելու նպատակով:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Վարել էլեկտրոնային և թղթային նամակագրությունը;
- Կազմել փաստաթղթերը և վերահսկել գործավարությունը;
- Բաշխել կազմակերպության կողմից հրատարակվող գրականությունը, ներկայացնել հաշվետվություններ;
- Կազմակերպել, համակարգել պայմանավորվածություններ, հանդիպումներ, պատշաճ կերպով կազմակեպել և իրականացնել հյուրասիրություն;
- Վերահսկել, ուղղորդել հեռախոսազանգերը, հստակեցնել օրակարգը;
- Ապահովել Երևանի գրասենյակի և ՀՀ շրջաններում գործող գրասենյակների հետ համագործակցությունն ու կապը;
- Ղեկավարի հանձնարարությամբ իրականացնել համանման այլ առաջադրանքներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
- Հայերենի գերազանցիմացություն; անգլերենի և ռուսերենի լավ իմացություն;
- Համակարգչային ծրագրերի լավ իմացություն՝ MS Office, Internet;
- Ժամանակի կառավարման և ներկայացուցչական լավ հմտություններ;
- Առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարելու հմտություն;
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն;
- Տեղեկատվությունը համակարգված վերլուծելու կարողություն, կոնֆիդենցիալության խիստ պահպանում;
- Արդյունավետություն, արագ աշխատելու կարողություն;
- Բազմաբնույթ առաջադրանքների մեջ հմուտ կողմնորոշում (multitasking);
- Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ;
- Անվերապահ դրական վերաբերմունք գործընկերների նկատմամբ;
- Հաղորդակցման եւ միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ;
- Նախաձեռնելու կարողություն;
- Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում;
- Ներքին կանոնակարգով սահմանված սկզբունքների և ընթացակարգերի պահպանում:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
astghik.hovhannisyan@amaa.am և
anna.ohanyan@amaa.am էլ. հասցեներին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։
Առաջնահերթություն կտրվի հակիրճ, ինֆորմատիվ ինքնակենսագրականներին։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից: