close icon search

Աշխատանք և կարիերա

list icon open search close search
driver-103
Driver
Embassy of the United Arab Emirates in Yerevan
16 Հուլիս 2024
accountant-694
Accountant
Embassy of the United Arab Emirates in Yerevan
16 Հուլիս 2024
support-center-specialist-10
Support Center Specialist
VXSoft
16 Հուլիս 2024
technical-support-specialist-programmer-1
Technical Support Specialist/ Programmer
VXSoft
16 Հուլիս 2024
rfa-for-armenian-community-based-organizations-cbos-2
RFA for Armenian Community-based Organizations (CBOs)
Counterpart International Inc. Armenian Rep. Office
16 Հուլիս 2024
auto-loan-officer
Auto Loan Officer
EvocaBank
16 Հուլիս 2024
jeweler-2
Jeweler
EvocaBank
16 Հուլիս 2024
accountant-691
Accountant
EvocaBank
16 Հուլիս 2024
loan-officer-66
Loan Officer
EvocaBank
16 Հուլիս 2024
paymanagrayin-apahvovman-bazhni-avag-masnaget-5
Պայմանագրային Ապահովման Բաժնի Ավագ Մասնագետ
EvocaBank
16 Հուլիս 2024
sme-lending-chief-specialist-4
SME Lending Chief Specialist
EvocaBank
16 Հուլիս 2024
operational-risk-management-senior-specialist-2
Operational Risk Management Senior Specialist
EvocaBank
16 Հուլիս 2024
sme-lending-senior-specialist-5
SME Lending Senior Specialist
EvocaBank
16 Հուլիս 2024
technical-monitoring-specialist-19
Technical Monitoring Specialist
EvocaBank
16 Հուլիս 2024
leasing-services-specialist-15
Leasing Services Specialist
EvocaBank
16 Հուլիս 2024
mobile-app-product-owner-2
Mobile App Product Owner
EvocaBank
16 Հուլիս 2024
financial-analyst-103
Financial Analyst
EvocaBank
15 Հուլիս 2024
jrogtagvortsvoghneri-ynkervouthyvounneri-deri-nervouzhi-taratsashrjanayin-gnahatman-veraberyal-iravasvou-kazmakerpvouthyvounneri-kvoghmic-hayteri-nerkayacman-hraver-hnh
Ջրօգտագործողների Ընկերությունների Դերի/ Ներուժի Տարածաշրջանային Գնահատման Վերաբերյալ Իրավասու Կազմակերպությունների Կողմից Հայտերի Ներկայացման Հրավեր (ՀՆՀ)
Հարավային Կովկասի տարածաշրջանային Ջրային Ռեսուրսների Կառավարման Ծրագիր (ՀԿՋՌԿ)
15 Հուլիս 2024
rfa-grants-competition-for-regional-assessment-of-rolepotential-of-water-users-associations-1
RFA-Grants Competition for Regional Assessment of Role/Potential of Water Users Associations
USAID South Caucasus Regional Water Management Program (SCRWM)
15 Հուլիս 2024
bzhshkakan-nerkayacvoucich-9
Բժշկական Ներկայացուցիչ
Giga Farm
15 Հուլիս 2024
communications-officer-ao-1
Communications Officer, AO
British Embassy Yerevan
15 Հուլիս 2024
system-engineer-level-i-ii
System Engineer Level I / II
Career Center Partner Company
15 Հուլիս 2024
advisor-2
Advisor
Tetra Tech ES, Inc. Branch in Armenia
15 Հուլիս 2024
senior-finance-manager-for-eu-funded-two-projects
Senior Finance Manager for EU Funded Two Projects
Austrian Development Agency
15 Հուլիս 2024
grasenyaki-ghekavar-2
Գրասենյակի Ղեկավար
Armenian Spiritual Revival Foundation
15 Հուլիս 2024
junior-programme-associate-50-1
Junior Programme Associate (50%)
Raoul Wallenberg Institute of Human Rights and Humanitarian Law Armenian Branch
15 Հուլիս 2024
head-of-administration-and-controlling
Head of Administration and Controlling
Austrian Development Agency
12 Հուլիս 2024
wine-tour-guide-1
Wine Tour Guide
Tushpa Wine Cellar
12 Հուլիս 2024
market-development-manager-13
Market Development Manager
Tushpa Wine Cellar
12 Հուլիս 2024
annual-program-statement-aps-for-the-award-of-grants-4
Annual Program Statement (APS) for the Award of Grants
South Caucasus Regional Water Management Program (SCRWM)
12 Հունիս 2024
dramashnvorhneri-tsragri-tarekan-haytararvouthyvoun-4
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
South Caucasus Regional Water Management Program (SCRWM)
12 Հունիս 2024
protocol-assistant-1
Protocol Assistant
U.S. Embassy Yerevan
12 Հուլիս 2024
customer-service-quality-management-specialist-4
Customer Service Quality Management Specialist
EvocaBank
12 Հուլիս 2024
hetazvotakan-eu-zargacman-tsragreri-ghekavar-2
Հետազոտական եւ Զարգացման Ծրագրերի Ղեկավար
Armenian Spiritual Revival Foundation
11 Հուլիս 2024
merchendayzer
Մերչենդայզեր
Grand Candy
11 Հուլիս 2024
procurement-officer-38
Procurement Officer
Cultivating New Frontiers in Agriculture (CNFA)
10 Հուլիս 2024
provision-of-services-to-enhance-the-accessibility-features-of-the-republic-of-armenia-justice-academy-website-1
Provision of Services to Enhance the Accessibility Features of the Republic of Armenia Justice Academy Website
Development Professionals Inc.
10 Հուլիս 2024
project-administrative-assistant-1
Project Administrative Assistant
Food and Agriculture Organization of the United Nations
08 Հուլիս 2024
individual-fundraising-officer
Individual Fundraising Officer
WWF Armenia
08 Հուլիս 2024
debitvorakan-partqeri-hashvarman-bazhni-hashvapah
Դեբիտորական Պարտքերի Հաշվառման Բաժնի Հաշվապահ
Spayka
04 Հուլիս 2024
hr-office-assistant-1
HR & Office Assistant
Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH
04 Հուլիս 2024
energy-balance-specialist-1
Energy Balance Specialist
Tetra Tech ES, Inc. Branch in Armenia
03 Հուլիս 2024
senior-power-systems-engineer-1
Senior Power Systems Engineer
Tetra Tech ES, Inc. Branch in Armenia
03 Հուլիս 2024
call-for-proposals-for-improving-psychosocial-support-services-for-displaced-and-marginalized-groups-1
Call for Proposals For Improving Psychosocial Support Services for Displaced and Marginalized Groups
GIZ
03 Հուլիս 2024
administrative-specialist-1
Administrative Specialist
Huawei Technologies Armenia
03 Հուլիս 2024
senior-auditor-33
Senior Auditor
Baker Tilly Armenia
02 Հուլիս 2024
card-product-senior-specialist
Card Product Senior Specialist
EvocaBank
02 Հուլիս 2024
manager-analyst-1
Manager Analyst
Navavan
02 Հուլիս 2024
spasarkman-masnaget-1
Սպասարկման Մասնագետ
ArmSwissBank
01 Հուլիս 2024
zangeri-kentrvoni-masnaget-2
Զանգերի Կենտրոնի Մասնագետ
ArmSwissBank
01 Հուլիս 2024
announcement-job_opp-67524
Բանվոր
Grand Candy
01 Հուլիս 2024
content-manager-of-marketplaces
Content Manager of Marketplaces
Navavan
28 Հունիս 2024
assistant-to-service-manager-1
Assistant to Service Manager
Wayland Armenia
27 Հունիս 2024
teller-55
Teller
Evocabank
24 Հունիս 2024
grantsfinance-manager-1
Grants/Finance Manager
Eurasia Partnership Foundation
24 Հունիս 2024
social-inclusion-specialist-2
Social Inclusion Specialist
Democracy International
21 Հունիս 2024
varvord-2
Վարորդ
List Group
20 Հունիս 2024
voraki-verahskman-bazhni-ghekavar-1
Որակի Վերահսկման Բաժնի Ղեկավար
Ալֆա-Ֆարմ
19 Հունիս 2024
administrative-assistant-333
Administrative Assistant
Chemonics International Inc
18 Հունիս 2024
mel-system-technical-expert-1
MEL System Technical Expert
Democracy International
18 Հունիս 2024
me-focal-point-to-mlsa-for-coordinating-me-structural-units-1
M&E Focal Point to MLSA for Coordinating M&E Structural Units
Democracy International
18 Հունիս 2024
call-for-resumes-roster-usaid-south-caucasus-regional-water-management-program
Call for Resumes, Roster USAID South Caucasus Regional Water Management Program
Armenian Branch of Deloitte Consulting Overseas Program
18 Հունիս 2024
rezyvoumeneri-nerkayacman-haytararvouthyvoun
Ռեզյումեների Ներկայացման Հայտարարություն
Armenian Branch of Deloitte Consulting Overseas Program
18 Հունիս 2024
arajnvordvouthyan-zargacman-ghekavar-haravi-taratsashrjanvoum-1
Առաջնորդության Զարգացման Ղեկավար Հարավի Տարածաշրջանում
Teach for Armenia
07 Հունիս 2024
Առաջնորդության Զարգացման Ղեկավար Հարավի Տարածաշրջանում
view icon
Կազմակերպություն: Teach for Armenia Educational Foundation
Տևողություն: Contract
Մեկնարկը: ASAP
Դիմումների վերջնաժամկետ: 06 Հուլիսի 2024

ԴՐՈւՅՔ : 

Full-time

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ : 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասին.
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ձևավորում է այնպիսի առաջնորդների շարժում, որոնք կփոխեն պատկերացումները ողջ երկրի երեխաներին գերազանց կրթությամբ ապահովելու մասին։ Մենք նպատակ ունենք պատրաստել այնպիսի աշակերտներ, որոնք ունակ են իրենց խոսքն ասելու հարափոփոխ աշխարհի կերտման գործում՝ պահպանելով իրենց նվիրումը սեփական համայնքներին: Սրա համար պահանջվում է աջակցություն բոլոր մակարդակների առաջնորդների կողմից՝ դպրոցական ուսուցիչներից մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս առաքելության իրագործման նպատակով «Դասավանդի′ր, Հայաստան»-ը Հայաստանից և հայկական սփյուռքից հավաքագրում է խոստումնալից առաջնորդների, որոնք 2-ամյա հանձնառությամբ պատրաստ են  դասավանդել այնպիսի դպրոցներում, որտեղ անհրաժեշտ են նրանց գիտելիքներն ու հմտությունները: Երկարաժամկետ հեռանկարում մեր կազմակերպությունը ձևավորում է փոփոխությունների առաջամարտիկների ցանց, որը ներառում է մեր աշակերտներին, նրանց համայնքները, մեր ծրագրի շրջանավարտներին, կառավարական պաշտոնատար անձանց, համայնքային գործընկերներին, աջակիցներին և «Կրթություն բոլորի համար» գլոբալ ցանցի անդամներին:

Պաշտոնում ստանձնած դերը.
Ինչպես հուշում է պաշտոնի անվանումը, մեր Առաջնորդության զարգացման ղեկավարների պարտականությունն է զարգացնել մեր Ուսուցիչ-առաջնորդների և նրանց աշակերտների առաջնորդական հմտությունները: Մեր «2050թ. խոստումն»  իրագործելու համար մեզ անհրաժեշտ են Առաջնորդության զարգացման ղեկավարներ, որոնք համընդգրկուն ընկալումներ ունեն կրթության նպատակների մասին։ Սա նշանակում է, որ կրթության հանդեպ «Դասավանդի′ր, Հայաստան»-ի մոտեցումները ներառում են ոչ միայն բուն ուսումնական, այլև առաջնորդության զարգացման բաղադրիչը: Դրան հասնելու համար կազմակերպությունը վերապատրաստում է իր Ուսուցիչներ-առաջնորդներին Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության մեթոդաբանությամբ, որպեսզի նրանք կարողանան օգնել աշակերտներին մշակել և իրականացնել Նորարարական նախագծեր, որոնք փոխկապակցված են այն ամենի հետ, ինչ նրանք սովորում են դասարանում: Որպես Ուսուցիչների առաջնորդության ծրագրի «ղեկավարներ»՝ մեր Առաջնորդության զարգացման ղեկավարները պատասխանատու են տարբեր հարցերի համար, որոնց թվում են ֆինանսավորվող նախագծերի ֆինանսական իրավաչափության վերահսկողությունը, շահագրգիռ կողմերի հետ հարաբերությունների կառավարումը, դպրոցների հետ գործընկերությունը, դասարանների առաջադիմությունը և ծրագրի արդյունավետ իրականացման համար կարևոր այլ խնդիրներ:

Աշխատանքային թիմը.
«Դասավանդի′ր, Հայաստան»-ն կենտրոնացնում է իր ջանքերը համակարգային փոփոխությունների ուղղությամբ: Կազմակերպությունն ընդարձակվել է և հասել Հայաստանի բոլոր մարզեր, և մեր ընդլայնմանը զուգընթաց՝ մենք մշակել ենք այնպիսի աջակցային մոդել, որը մեր տարածաշրջանային թիմերին հնարավորություն է տալիս որոշելու տեղի իրականության համար ամենանպատակահարմար ռազմավարությունները: Այդ նպատակով յուրաքանչյուր խումբ ունենում է իր Տարածաշրջանային ղեկավարը, որը վերահսկում է խմբի ներսում առկա թիմերի գործունեությունը: Տարածաշրջանային համագործակցությունների և տեղակայման պատասխանատուն, ի թիվս այլ վարչական պարտականությունների, ստանձնում է պատասխանատվություն տեղակայման հետ կապված հարցերի և գործընկերային կապերի համար: Առաջնորդության զարգացման ղեկավարները գործում են Տարածաշրջանային ղեկավարի ենթակայությամբ և ստանձնում են մեր Ուսուցիչ-առաջնորդներին և Աշակերտ-առաջնորդներին առնչվող ծրագրերի իրականացումը: Առաջնորդության զարգացման ղեկավարները առանցքային դեր են խաղում մեր ծրագրում՝ կյանքի կոչելով մեր տեսլականը:

Ձեր մասին.

«Դասավանդի′ր, Հայաստան»-ը հենց Ձեզ համար է, եթե հավատում եք արժեքներով առաջնորդվող և առաջնորդության ջիղի կատարելագործմանը միտված աշխատավայրի զարգացման կարևորությանը: Մեր թիմը պետք է բաղկացած լինի աշխատանքային մշակույթ ստեղծող անհատներից, որոնք օրինակ են հանդիսանում այնպիսի առաջնորդության, որ մենք ջանում ենք կյանքի կոչել դասարաններում և ամբողջ կրթական համակարգում: Սա նշանակում է, որ մեր անձնակազմի յուրաքանչյուր անդամ  պետք է ձգտի մարմնավորել մեր «Քոչարին», հետևել բարձր չափանիշների պահպանմանը՝ միևնույն ժամանակ ընդունելով սեփական թերացումները:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ : 

Աշխատանքային պարտականությունները.
Այս պաշտոնի հիմնական պարտականությունները ներառում են.

Տարածաշրջանային համագործակցություն (20%)
- Ամրապնդել տեղի դպրոցների, համայնքների ղեկավարների, տեղական վարչական մարմինների և այլ առանցքային շահագրգիռ կողմերի հետ ամուր հարաբերություններ կառուցելու և զարգացնելու կարողությունները Ուսուցիչ-առաջնորդների շրջանում;
- Սերտորեն համագործակցել Տարածաշրջանային համագործակցությունները և Տեղակայման պատասխանատուի  հետ՝ տեղաբաշխման ժամանակահատվածում և դրանից հետո գործընկեր դպրոցների հետ արդյունավետ հաղորդակցություն ապահովելու նպատակով (ներառյալ այն դպրոցները, որտեղ արդեն գործում են մեր Ուսուցիչ-առաջնորդները);
- Կառուցել ամուր գործընկերային հարաբերություններ դպրոցների հետ՝ տեղական մակարդակում իրականացնելու համար տարածաշրջանային ռազմավարությունները, որոնք համահունչ են մեր «Առագաստի» թիրախներին;
- Խրախուսել կրթական հնարավորությունների հավասարությունը և աշակերտներին ու համայնքներին ակտիվորեն ներգրավել ինչպես «Դասավանդի′ր, Հայաստան»-ի կողմից իրականացվող, ինչպես նաև «Դասավանդի′ր, Հայաստան»-ի կողմից աջակցություն վայելող այլ նախաձեռնություններում:

Ուսուցիչների առաջնորդություն (60%)
- Սահմանել ճշգրիտ նպատակներ և տրամադրել մենթորություն ու աջակցություն Ուսուցիչ-առաջնորդներին, որպեսզի նրանք հասնեն հավակնոտ նպատակների իրենց դասարաններում՝ ձևավորելով Ուսուցիչ-առաջնորդների բարձր կատարողականությամբ խումբ,
Օգնել Ուսուցիչ-առաջնորդներին զարգացնել իրենց ուսուցչական հմտությունները՝ բարելավելու համար աշակերտների ակադեմիական գիտելիքները և առաջնորդության կարողությունները;
- Համայնքային նորարարական ծրագրերի ընթացքում տրամադրել քոուչինգ և ուղեցույցներ «Առագաստին» և տարածաշրջանային ռազմավարություններին համահունչ կերպով՝ ուշադրություն կենտրոնացնելով նախագծման, բյուջետավորման, հետադարձ կապի, իրականացման և զեկուցումների վրա, որոնց թվում՝ ֆինանսական և ներազդեցության վերաբերյալ հաշվետվությունները;
- Մշակել փոխգործակցության, շարունակական կատարելագործման և կազմակերպության առաքելության նկատմամբ նվիրվածության մշակույթ Ուսուցիչ-առաջնորդների  շրջանում և ամբողջ կազմակերպության մասշտաբով;
- Օգնել Կրթական ծրագրերի նախագծման և ներազդեցության թիմին մշակել գործիքներ՝ չափելու համար մեր աշխատանքի կարճաժամկետ և երկարաժամկետ ներազդեցությունը աշակերտների, համայնքների և Ուսուցիչ-առաջնորդների շրջանում;
- Համագործակցել Կրթական ծրագրերի նախագծման և ներազդեցության թիմի հետ՝ մեր դասարանների վերաբերյալ տվյալների հավաքագրման, ստուգման և դրանց հիման վրա վերլուծությունների անցկացման ուղղությամբ՝ ծրագրի միջոցով խթանելով աշակերտների առաջադիմությունը և առաջնորդության ունակությունների զարգացումը;
- Համագործակցել Կրթական ծրագրերի նախագծման և ներազդեցության թիմի հետ՝ Ուսուցիչ-առաջնորդների վեցշաբաթյա ինտենսիվ վերապատրաստման ակադեմիայի վարման ուղղությամբ, որն անցկացվում է հատուկ նախատեսված վայրում և նպատակ ունի ձևավորելու բարձր պատրաստվածության ուսուցիչների սերունդ;
- Պարբերաբար և արդյունավետորեն համագործակցել Առաջնորդության զարգացման այլ ղեկավարների հետ՝ մարտահրավերներին դիմակայելու և լավագույն փորձով կիսվելու նպատակով;
- Կազմակերպել մարզային նախաձեռնություններ, որոնք առնչվում են շահագրգիռ կողմերի հետ հարաբերությունների մշակմանը և առաջխաղացմանը (Ուսուցիչ-առաջնորդ/Աշակերտ-առաջնորդներ, Դպրոցի ղեկավարներ), ինչպիսիք են Ուսուցիչ-առաջնորդների հավաքները, Առաջնորդության զարգացման ղեկավարների թիմի փոքր հավաքները, Աշակերտական ֆորումները, Տնօրենների հավաքները և այլն:

Համագործակցություն այլ բաժինների հետ  (10%)
- Տարբեր բաժինների հետ համագործակցել Ուսուցիչներ-առաջնորդների կամ Շրջանավարտ դեսպանների կրիտիկական զանգված ձևավորելու և պահպանելու ուղղությամբ, այն է՝ աջակցել Հավաքագրման և Ընտրության թիմերին, ինչպես նաև Մարքեթինգի, հաղորդակցության և ներգրավման թիմին մարքեթինգային և գովազդային աշխատանքներում, իսկ Զարգացման թիմին՝ իրենց դրամահավաքային արշավներում և նախագծերում;
- «Առաջնորդության ուղիների» ավագ ղեկավարի հետ համագործակցությամբ ուղեկցել Ուսուցիչ-առաջնորդներին իրենց «Առաջնորդության ուղիներով»՝ շրջանավարտ դառնալու անցումը սահուն դարձնելու նպատակով;
- Համագործակցել այլ թիմերի հետ հատուկ նախաձեռնություններում (ֆորումներ, կրթական գագաթնաժողովներ և այլն):

Աջակցություն «Դասավանդի′ր, Հայաստան»-ի ռազմավարական նախաձեռնություններին (10%)
- Համակարգել կամ աջակցել մարզում իրականացվող ռազմավարական նախագծերին («Կրթություն բոլորի համար»-ի նախագծեր, դրամաշնորհային նախագծեր և այլն)
Աջակցել «Դասավանդի′ր, Հայաստան»-ի ռազմավարական նախագծերում և միջոցառումներում ներգրավված Ուսուցիչ-առաջնորդներին՝ ապահովելու համար նախագծի ակնկալվող արդյունքները և իրենց տեղի համայնքների կյանքում ունեցած ներազդեցությունը:

ՀԻՇԵՑՈՒՄ. «Դասավանդի′ր, Հայաստան»-ը զարգացող շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է դինամիկ համակարգում: Մեր գործունեության սահմանների ընդլայնմանը զուգընթաց՝ մեր թիմը պետք է դրսևորի ճկունություն: Մենք փնտրում ենք այնպիսի առաջնորդների, որոնք ունակ են հարմարվելու նոր իրավիճակների: Սա նշանակում է, որ պարտականությունները ժամանակի հետ կարող են կրել փոփոխություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ : 

Այս պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուն տիրապետի հետեւյալ առանցքային կարողություններին.

Մանկավարժություն. «Դասավանդի′ր, Հայաստան»-ի գերակա նպատակն է համազգային մասշտաբի փոփոխությունների խթանումը կրթության միջոցով: Դրան հասնելու համար մեզ անհրաժեշտ են Առաջնորդության զարգացման ղեկավարներ, որոնք կպատկերացնեն, թե ինչ է պահանջվում՝ խթանելու համար աշակերտական առաջնորդությանն ու կարողունակությունը այնպիսի նորարար ուսուցողական մեթոդներով, ինչպիսին է Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը

Փոփոխությունների կառավարում. «Դասավանդի′ր, Հայաստան»-ի  Առաջնորդության գնահատման սանդղակը հիմնվում է նորարար մտածողության զարգացման և փոփոխությունների տանելու ունակության վրա: Դրա համար մեր Առաջնորդության զարգացման ղեկավարներից ակնկալվում է խորապես ըմբռնել այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են փոփոխությունների կառավարման համար և գործել Ուսուցիչ-առաջնորդների շրջանում այդ կարողությունների կատարելագործման ուղղությամբ

Քոուչինգ/մենթորություն. Ուսուցիչ-առաջնորդ լինելը լի է դժվարություններով: Առաջնորդության զարգացման ղեկավարներն անհրաժեշտ են մեր ծրագրի մասնակիցներին՝ որպես մենթորներ, որոնք, կայանալով քոուչերի դերում, իրենց խորաթափանցության շնորհիվ կօգնեն ծրագրի մասնակիցներին հաղթահարել դժվարություններն ու դառնալ առաջնորդներ

Շահագրգիռ կողմերի հետ հարաբերություններ. Որպես կազմակերպություն՝ մենք չենք կարող կատարել մեր աշխատանքն առանց պետության կամ դպրոցների կողմից ցուցաբերվող աջակցության: Առաջնորդության զարգացման ղեկավարներն օգնում են կազմակերպությանը պահպանել ամուր գործընկերային կապեր մեր դպրոցների ղեկավարների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև տարածաշրջանային կառավարման մարմինների պաշտոնյաների հետ՝ փոխըմբռնման ձևավորման միջոցով

Ծրագրերի կառավարում. Որպես «Դասավանդի′ր, Հայաստան»-ի Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագիրը «կառավարողներ»՝ Առաջնորդության զարգացման ղեկավարները պետք է կարողանան վարել բազմաթիվ գործընթացներ՝ ներառյալ ֆինանսավորված նախագծերի ֆինանսական իրավաչափությանը, կատարողականի գնահատմանը, տվյալահավաքմանը վերաբերող և այլ գործողություններ, որոնք անհրաժեշտ են ծրագիրը հաջողությամբ կառավարելու համար: 

Հիմնական կարողություններից զատ՝ մենք նաեւ ակնկալում ենք հետեւյալ  որակավորումները.
- Բակալավրի կրթական աստիճանը պարտադիր է, մագիստրոսի աստիճանը՝ ցանկալի;
- Թիմի ղեկավարման 2 և ավելի տարվա աշխատանքային փորձ (գերադասելի է՝ դասավանդման, երեխաների բարօրության կամ համայնքային ուղղվածության ծրագրերում);
- Համայնքային ուղղվածության որևէ նախաձեռնության արդյունավետ վարման մեկամյա փորձը պարտադիր է;
- Մենթորության կամ քոուչինգի փորձը ցանկալի է;
- Հայերենի վարժ իմացությունը պարտադիր է, անգլերենի լավ տիրապետումը խիստ խրախուսվում է:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ : 

Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրական սեղմագիրը (résumé) և հայտադիմում-նամակը (cover letter) ներկայացնել առցանց https://teachforarmenia.bamboohr.com/careers/129 Ձեր հայտադիմում-նամակում խնդրում ենք բացատրել, թե անձամբ Ձեզ ինչով է գրավում մեր առաքելությունն ու տվյալ պաշտոնը: Եթե այս պաշտոնի մասին տեղեկացել եք «Դասավանդի′ր, Հայաստան»-ի ներկա անձնակազմի որևէ անդամից, ապա Ձեր հայտադիմում-նամակում խնդրում ենք նշել նրա անունը:  Ձեր հայտադիմում խնդրում ենք նշել նաև Ձեր ակնկալած աշխատավարձի չափը (համախառն հաշվարկով): Եթե Ձեր ինքնակենսագրական սեղմագիրը գրված է հայերենով, խնդրում ենք ներկայացնել դրա անգլերեն թարգմանված տարբերակը:
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցներն անցկացվում են հայտադիմումների գնահատմանը զուգահեռ:

Բազմազանության, արդարության եւ ներառականության ապահովման մեր հանձնառությունները.

«Դասավանդի′ր, Հայաստան» կազմակերպությունը ջանում է լսելի դարձնել մեր աշակերտների և նրանց համայնքների ձայնը: Որպես այդպիսի կազմակերպություն՝ մենք կրում ենք հավասար հնարավորությունների ապահովման պարտավորություն և ձգտում ենք ձևավորել ներառական միջավայր: Մեզ դիմել կարող են տարբեր մասնագիտությունների տեր անհատներ:

Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.