ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Աշխատելով Պրահայում ՏՏ Բյուրոյի մենեջերի ենթակայության ներքո և համակարգելով ՏՏ գործունեությունը Բյուրոյի ղեկավարի/ծառայության տնօրենի հետ՝ կատարում է մի շարք առաջադրանքներ Բյուրոյի ՏՏ տեխնոլոգիայի, ցանցի և մուլտիմեդիա սարքավորումների պահպանման ուղղությամբ, ներառյալ դրա ամենօրյա սպասարկումը, անսարքությունների վերացումը, թարմացումը, օգտատերերի աջակցությունը, սերվերների և մուլտիմեդիա տվյալների կրկնօրինակումը: Անհրաժեշտության դեպքում համագործակցում է Տեխնոլոգիաների բաժնի թիմի այլ անդամների հետ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Տրամադրում է ՏՏ ամբողջական աջակցություն տեղական ծառայությանը և տվյալ երկրում գործող «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի այլ լրատվական բաժիններին ու ծանոթ է դրանց բովանդակությանը: Աջակցությունը կարող է ներառել արտաժամյա աշխատանք, ուշ հերթափոխով աշխատանք, հեռարձակման տեխնոլոգիական աջակցություն և լրատվության ու տեխնոլոգիայի միջև ամենօրյա առաջնահերթությունների քննարկում/համաձայնեցում, ինչպես նաև անվտանգության հնարավոր ռիսկերի հետ կապված համակարգում;
- Բյուրոյի ղեկավարին և անձնակազմին վերաբերվում է որպես հիմնական հաճախորդի, քննարկում է առաջնահերթությունները նրանց հետ և ապահովում, որ նրանք ստանան հնարավոր ամենաբարձր մակարդակի աջակցությունը հասանելի բյուջեի և տեխնիկական չափանիշների սահմաններում: Աշխատելով այլոց հետ, բայց հաշվետու լինելով Բյուրոյի ղեկավարին, տեղեկացնում է նրան իր արձակուրդների, հիվանդության հետ կապված արձակուրդների և այլնի մասին՝ ապահովելով, որ համապատասխան աջակցությունը տրամադրվի;
- Կատարում և վերահսկում է Բյուրոյի ՏՏ համակարգերի ամենօրյա գործունեությունը և ապահովում դրանց կատարումը ժամանակին, պրոֆեսիոնալ և արդյունավետ կերպով;
- Կատարում և վերահսկում է Բյուրոյում նոր ապարատային և ծրագրային ապահովման տեղադրումը, փորձարկումը, շահագործումը և սպասարկումը, աջակցում է սեղանադիր համակարգիչներին, NLE-ին (Non-Linear Editors), ինչպիսին են թվային աուդիո և վիդեո աշխատանքային կայանները, նոութբուք համակարգիչները, տպիչները, մոնիտորները և այլ սարքերը;
- Տեղակայում, ինտեգրում, պահպանում և ապահովում է Windows, Macintosh, Cisco անջատիչներ, երթուղիչներ, անլար կարգավորիչներ և մեդիա նվագարկիչներ։ Տեղակայում է ծրագրակազմ և կառավարում համակարգիչների քաղաքականությունը: Աջակցում է, ըստ պահանջի, Բյուրոյում նոր ծրագրերի և տեխնոլոգիաների ներդրման և տեղադրման հարցում;
- Կատարում է տեղական Օգտատերերի Աջակցման/Օգնության Բաժնի գործառույթները, գրանցում և պատասխանում է օգնության հարցումներին և տեխնիկական լուծումներ է տրամադրում սեղանադիր համակարգչից օգտվողներին;
- Լրագրողներին տրամադրում է հիմնական ուսուցում սարքավորումների օգտագործման և համակարգչային և ծրագրային ապահովման օգտագործման վերաբերյալ՝ ըստ անհրաժեշտության;
- Ապահովում է, որ Պրահայի Տեխնիկական գործառնությունների կենտրոնը պարբերաբար տեղեկացված լինի Բյուրոյի գործառնական կարգավիճակի մասին, ժամանակին զեկուցում է տեխնիկական թերությունների ու խնդիրների մասին և առաջարկում է ամենաարագ և ծախսարդյունավետ լուծումները;
- Պահպանում եւ հետամուտ է լինում բոլոր տեխնոլոգիական ստանդարտներին, քաղաքականություններին և կանոնակարգերին, ինչպես նշված է Պրահայի Տեխնիկական Կառավարման կողմից: Բացի այդ, հետեւում է աշխատավայրի անվտանգությանը և տեխնիկական/էլեկտրական կայանքներին վերաբերող տեղական կանոններին ու կանոնակարգերին;
- Աջակցում է Ստանդարտ Գործառնական ընթացակարգերի և անվտանգության բոլոր կանոնակարգերի հաջող իրականացման և համապատասխանության մշակմանը և ապահովմանը, ինչպես նաև օգտագործում է ոլորտի լավագույն փորձը հանձնարարված պարտականությունները և առաջադրանքները կատարելիս;
- Սերտորեն համագործակցում է Բյուրոյի ադմինիստրատորի և Պրահայում տեղակայված վերադասի հետ՝ տեխնոլոգիաների և մուլտիմեդիա սարքավորումների պահանջներ տրամադրելու և ընթացիկ տեխնիկական գործառնությունների պահպանման հարցում;
- Իրազեկված է լինում տեղական հեռարձակման ձայնային միջավայրի մասին;
- Ամրապնդում է գիտելիքները ռադիո խմբագրման նոր սարքավորումների և աուդիո և վիդեո խմբագրման ծրագրերի մասին, ինչպիսին են՝ Adobe CC, vMix և այլն;
- Կատարում է հարակից այլ պարտականություններ, այդ թվում Բյուրոյում օգտագործվող ցանկացած այլ տեխնոլոգիաների (ինտերնետ, UPS, VPN, NAS և այլն) աջակցումն ու գործակցումը՝ ըստ հանձնարարության;
- Նպաստում է դրական աշխատանքային միջավայրի ստեղծմանը և պահպանմանը:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
Կրթություն
- Միջնակարգ, իդեալական պարագայում համալսարանական կրթություն համապատասխան տեխնոլոգիական ոլորտում;
- Կրթության վկայական և/կամ համարժեք մասնագիտական փորձի ապացույց;
- Անգլերենով խոսելու, կարդալու և գրելու կարողություն ի լրումն հեռարձակման լեզվի, ռուսերեն լեզվի իմացության, երբ անհրաժեշտ է:
Փորձ
- Առնվազն երեք տարի նմանատիպ տեխնիկական պաշտոնում;
- Active Directory-ի, Office 365-ի, Windows Server 2012-ի, Windows Server 2016-ի և Microsoft Office-ի կառավարման և աջակցման գիտելիքներ և փորձ,
- Բազմաթիվ օպերացիոն համակարգերի հետ աշխատելու փորձ, ներառյալ՝ Windows 7/10, IOS և Android;
- Պետք է տիրապետի սերվերի և աշխատասեղանի օպերացիոն համակարգերի, ցանցային ճարտարապետությունների և արձանագրությունների ամբողջական տեխնիկական ընկալմանը;
- Ինքնուրույն աշխատելու և վարչական համակարգեր ստեղծելու դրսևորված ունակություն:
Հատուկ հմտություններ
- Տեխնիկական գիտելիքների բարձր աստիճան և ՏՏ ծրագրային ապահովման, ապարատային և ցանցային առարկաների լայն շրջանակի վերաբերյալ ընդհանուր իրազեկվածություն,
- ՏՏ համակարգերի (ապարատային, ծրագրային ապահովման, ցանցի) պահպանման հմտություններ և փորձ;
- Էներգամատակարարման համակարգերի, ներառյալ UPS-ի (Անխափան սնուցման սարքերի) և պահեստային էներգիա արտադրող սարքավորումների իմացությունը առավելություն է;
- Հեռարձակման/ մուլտիմեդիա ճարտարագիտության և արտադրության ոլորտում գիտելիքները/փորձը առավելություն են;
- Ճնշման տակ աշխատելու կարողություն:
Լեզուներ
- Տեղական լեզու;
- Անգլերեն լեզու;
- Ռուսաց լեզու:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Եթե Ձեզ հետաքրքրում է այս պաշտոնը, խնդրում ենք անցնել հղումով՝ ներկայացնելով Ձեր CV-ն և ուղեկցող նամակ անգլերեն լեզվով.
https://www.rferl.org/jobs/detail/BARB002-2301.html
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.