Դասընթացի տեսակը
: 
Առցանց դասընթաց
ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ
: 
«Տվյալների վերլուծություն» թեմայով դասընթացի մոդուլները հիմնված են համաշխարհային աշխատաշուկայի հետազոտության, կարիքների գնահատման և գործատուների կողմից պահանջվող արդի կարողությունների վրա: Դասընթացի շրջանակներում մասնակիցները ծանոթանալու են գաղափարներին, մոտեցումներին, լեզուներին և ծրագրերին, որոնք ներկայումս մեծ պահանջարկ ունեն ոչ միայն տեղական այլ նաև համաշխարհային շուկայում։ Բացի տեսական գիտելիքների ձեռքբերումից, դասընթացի արդյունքում մասնակիցները ծրագրային հարթակներում առցանց ձևաչափով իրական աշխատանքային պայմաններում կկիրառեն նաև գործնական հմտություններ։
Դասընթացի արդյունքում մասնակիցները կտիրապետեն այնպիսի հմտությունների, ինչպիսիք են.
- Ճանաչել և հասկանալ տվյալները;
- Տվյալների մաքրում, ձևափոխում, տարբեր աղբյուրներից տվյալների սինխրոնացում և ամբողջ պրոցեսի ավտոմատացում'
- Դինամիկ վահանակների կառուցում'
- Վիզուալիզացիաների կառուցում և ճիշտ կիրառում'
- Մոդելների կառուցում'
- Բազաներից անհրաժեշտ տվյալների հարցում'
- Տվյալների կանխատեսում'
- Ալգորիթմների կիրառություն։
Դասընթացի մասնակցության արժեքն է 32,000 ՀՀ դրամ:
ԿՐԹՈւԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ
: 
Դասընթացին կարող են դիմել՝
- Տվյալների վերլուծության հետ աշխատանքում առնչվող անձինք, ովքեր ցանկանում են բարելավել և/ կամ ամրապնդել իրենց գիտելիքները;
- Տվյալների վերլուծության ոլորտի շրջանավարտներ, ովքեր պրակտիկ գիտելիքի կարիք ունեն;
- Սկսնակներ, ովքեր ցանկանում են մասնագիտանալ տվյալների վերլուծության ոլորտում։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Դասընթացին մասնակցության հայտ ներկայացնելու համար հետևեք հղմանը՝
https://tinyurl.com/ytc4ft7k: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 55646954 հեռախոսահամարով, կամ հաղորդագրություն ուղարկել
victoria.ter-sargisova@smartjump.am էլեկտրոնային հասցեին:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
: 
Դասընթացի մասնակցության արտոնյալ պայմաններ կտրամադրվեն հետևյալ խմբերի ներկայացուցիչներին՝ գործազուրկ և սոցիալապես անապահով կանայք և երիտասարդներ, հաշմանդամություն ունեցող անձինք, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ: