ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Գրանդ Քենդի» ընկերությունն աշխատանքի է հրավիրում Դենդրոլոգի:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Կանաչ տարածքների խնամքի աշխատանքների կազմակերպում և կատարում, այդ աշխատանքների կատարման որակի վերահսկում;
- Տվյալ տարածքի հողի մշակում, անհրաժեշտության դեպքում՝ գրունտի փոխարինում ավելի որակյալով;
- Ծառերի տնկում և վերատնկում, էտման աշխատանքների կազմակերպում;
- Ծաղիկների տնկում և վերատնկում;
- Ծառերի սաղարթի ձևավորում, վնասատուների և հիվանդությունների դեմ բուժում;
- Սիզամարգերի հիմնում, ոռոգում, հնձում;
- Ծառերի և ծաղիկների ոռոգում;
- Կատարում է նաև վերադասի կողմից տրված աշխատանքային գործառույթների հետ կապված այլ հանձնարարություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Աշխատանքային փորձը պարտադիր է:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
staff@grandcandy.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Դենդրոլոգ»), նաև այցելել կամ զանգահարել «Գրանդ Քենդի» ընկերություն՝ 010446334, 010446383 հեռախոսահամարներով:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.