ԴՐՈւՅՔ: 
Լրիվ դրույք (երկուշաբթի - շաբաթ 09:00-19:00)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ: 
«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է Գլխավոր ինժեներ։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ: 
- Վերահսկել և կոորդինացնել ստորաբաժանման ներսում աշխատանքների բաշխումը աշխատակիցների միջև;
- Իրականացնել աշխատանքների պլանավորում;
- Պատասխանատու լինել իր ստորաբաժանման կողմից իրականացվող նախագծերի շահութաբերության ապահովման համար;
- Պատասխանատու լինել ընտրված դետալների որակական հատկանիշների համար;
- Վերահսկել արտադրական աշխատանքների և նյութերի որակը;
- Հետևել հավաքման աշխատանքների՝ սահմանված ժամկետում կատարմանը;
- Իրականացնել նախագծի և նախահաշվում նշված հումք- նյութերի ցանկում առկա դետալների՝ միմյանց համապատասխանության ստուգում;
- Մասնակցել ինժեներական անձնակազմի հավաքագրման աշխատանքներին;
- Մասնակցել նոր շինությունների նախագծերի կառավարման ժողովներին, ներկայացնել առաջարկություններ;
- Հետևել ոլորտի զարգացումներին, ուսումնասիրել մրցակիցներին, մշակել և առաջարկություններ անել ընկերության հետագա զարգացման վերաբերյալ;
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարել պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ: 
- Բարձրագույն ինժեներական/ շինարարական կրթություն;
- Մասնագիտական աշխատանքային փորձ;
- Պլանավորման ունակություն;
- Մարդկանց կառավարելու ունակություն;
- Համակարգչային անհրաժեշտ ծրագրային գիտելիքներ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ: 
Նշված պայմաններին համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական
am.cv1@mail.ru էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գլխավոր Ինժեներ»): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 91588424 հեռախոսահամարով:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ: 
Աշխատավարձը սկսած 1,000,000 ՀՀ դրամից: