ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Երեմյան Փրոջեքթսը փնտրում է ավագ հաշվապահ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Կատարել արտադրության հետ կապված մուտքերի, դուրսգրումների, վաճառքների և տեղաշարժերի ձևակերպումներ;
- Վարել արտադրամասերի հաշվառումը;
- Իրականացնել փաստաթղթաշրջանառության ապահովում և վերահսկողություն;
- Իրականացնել գործարանի հաշվառման հետ կապված տարբեր գործառույթներ;
-Իրականացնել հաշվետարների կողմից կատարված աշխատանքների վերահսկողություն;
- Կատարել ապրանքների ինքնարժեքերի և վաճառքի գների վերլուծություն;
- Ներկայացնել հաշվետվություններ անմիջական ղեկավարին:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ մթերքի արտադրության ոլորտում;
- ՀԾ հաշվապահ 7-ի գերազանց իմացություն;
- ՀԾ Ձեռնարկության իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- MS Office ծրագրերի իմացություն;
- Հաղորդակցվելու կարողություն;
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն;
- Թիմում աշխատելու հմտություն;
- Պատասխանատվության բարձր զգացում և մարդկային բարձր որակներ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ռեզյումեն և մոտիվացիոն նամակը
hr@yeremyanprojects.com էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ավագ հաշվապահ»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.