ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«ՄոբիԴրամ» ՓԲԸ-ն փնտրում է Հաշվապահ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Բանկային փոխանցումների կատարում պարբերական և ամենօրյա կտրվածքով, դրանց կարգավիճակի ստուգում;
- Վճարահաշվարկային գործառույթների մասով տվյալնեերի ներմուծում ՀԾ համակարգ;
- Հիմնական միջոցների հաշվառում, համապատասխան ակտերի կազմում, տարեկան գույքագրման մասնակցություն;
- ՀՀ Կենտրոնական Բանկի հաշվետվությունների կազմում (մասամբ);
- Մասնակցություն արտաքին ֆինանսական և հարկային աուդիտորական ստուգումներին և քննարկումներին, վերջիններիս կողմից ներկայացվող հարցումներին;
- Տնօրենի և գլխավոր հաշվապահի կողմից ներկայացվող այլ առաջադրանքների կատարում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ տնտեսագիտության ոլորտում;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում կամ փորձի բացակայության դեպքում ուսման ընթացքում բարձր առաջադիմություն;
- ՀՀ հարկային օրենսդրոթյան իմացություն;
- ՀՀ և միջազգային հաշվապահական ստանդարտների իմացություն ( ԷյՍիՍիԷյ (ACCA) որակավորման F1-F3 մակարդակների կամ ՍիԷֆէյ (CFA) որակավորման 1 մակարդակի առկայությունը կդիտվի առավելություն);
- Հայկական ծրագրեր հաշվապահական ծրագրի իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ (MS Office);
- Հայերենի, ռուսերենի, անգլերենի լավ իմացություն;
- Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ;
- Կազմակերպական և հաղորդակցային հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները
szargaryan@mobidram.am և
jobs@mobidram.am էլ.հասցեներին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը ("Հաշվապահ")։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
200,000- 250,0000 ՀՀ դրամ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«ՄոբիԴրամ» ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար բջջային օպերատոր «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի դուստր ձեռնակությունն է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում` ք. Երևան, 0015, Արգիշտի 4/1 հասցեում: Ընկերության կանոնադրական կապիտալը 1,033 միլիոն դրամ է, որն ամբողջությամբ համալրված է միակ բաժնետիրոջ` «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից: ՄոբիԴրամը հինմադրվել է 2011 թվականի օգոստոսին: