ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Արան» ՍՊԸ, որը ներկայացնում է «Քրաուն Քեմիքալ» ընկերությունը Հայաստանում, փնտրում է բանիմաց և պատասխանատու հաշվետար:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- ՀԾ-հաշվապահություն, E-invoicing ծրագրերով աշխատելու ունակություն;
- Վաճառքների կառավարման հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
info@aran.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվետար»), կամ զանգահարել +37494521622 հեռախոսահամարին:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«Արան» ՍՊԸ, որը ներկայացնում է «Քրաուն Քեմիքալ» ընկերությաունը Հայաստանում: «Քրաուն Քեմիքալ» ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և այսօր հանդիսանում է քիմիական արտադրության առաջատարներից մեկը Հայաստանում: Քրաուն Քեմիքալ ընկերության կողմից նորամուծությունների ներդրումը, որակը և մատչելի գինը հանդիսանում են նոր շուկաների և հաճախորդների ձեռքբերման գրավականը:
Յուրաքանչյուր տարի ընկերությունն ավելացնում է իր տեսականին: Այսօր արդեն այն ներառում է վեց տասնյակի հասնող ապրանքներ, շինանյութ` վերանորոգման ու հարդարման աշխատանքների համար նախատեսված լատեքսային, ջրաէմուլսիոն, էմալե ներկեր, բազմատեսակ լաքեր, դիսպերսիաներ, ջրամեկուսիչ նյութեր, բետոնի հավելանյութեր:Արտադրանքի որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների և որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար ընկերությունը 2001 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության կառավարության դիպլոմի:
Ընկերության կարևորագույն սկզբունքներն են` դինամիկ զարգացում, նոր աշխատատեղերի ստեղծում, աշխատանքային պայմանների մշտական բարելավում, մշտապես ավելացող տեսականի, բնակչության կարիքների բավարարում, կատարելագործվող դիզայն, որակի համապատասխանություն միջազգային չափանիշներին, թափանցիկ գործունեություն: