ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն փնտրում է Հետգործառնական Մասնագետ Արմավիր մասնաճյուղի համար: Հետգործառնական Մասնագետն իրականացնելու է վարկավորման գործընթացի հետ կապված վարկային, երաշխավորության, գրավի պայմանագրերի պատրաստում:
Աշխատանքը լինելու է Արմավիրի մարզում և հաստիքի համար կարող են դիմել Արմավիրի մարզի և շրջակա համայնքների համապատասխան թեկնածուները։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականացնել գրավի պայմանագրերի կազմում և դրանց նոտարական վավերացում, անհրաժեշտության դեպքում նաև դրանց պետական գրանցում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում;
- Ընկերության համակարգչային ծրագրում մուտքագրել հաճախորդի տվյալներ և վարկային, գրավի ու երաշխաավորության պայմանագրեր;
- Վարկային փաթեթների կազմում և հաշվառում, ինչպես նաև այլ աշխատանքներ՝ կապված փաստաթղթերի կազմման և շրջանառության հետ;
- Ապահովել հաճախորդի կողմից փաստաթղթերի պատշաճ ստորագրումը։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն;
- Աշխատանքային փորձը բանկերում և/կամ վարկային կազմակերպություններում ցանկալի է;
- Բարդ և արագ փոփոխվող միջավայրում աշխատելու ունակություն;
- Հաղորդակցության և կազմակերպչական հմտություններ;
- Թիմում աշխատելու պատրաստակամություն;
- Բարձր պատասխանատվության զգացում;
- Բազմատեսակ հանձնարարությունների միաժամանակ իրականացման ունակություն;
- Համակարգչային ծրագրերից օգտվելու իմացություն (MS Office);
- Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել **@****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հետգործառնական մասնագետ, Արմավիր մասնաճյուղ») կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը ներկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ տարածաշրջանային գրասենյակ։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատակիցների համար սահմանում է արտոնությունների փաթեթ, այդ թվում `տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն: