ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Երեմյան Փրոջեքթս ընկերությունը փնտրում է հյուրընկալ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Ռեստորանի կառավարման ծրագրով մշտապես հետևել ազատ սեղանների առկայությանը;
- Ընդունել հեռախոսով կատարվող սեղանի ամրագրումները;
- Պատասխանատու լինել ռեստորանի հաճախման համար սահմանված որոշակի կանոններին չհամապատասխանող, մասնավորապես անհամապատասխան հագուստով և վարքով հաճախորդի մուտքը ռեստորան մերժելու համար;
- Հյուրերին ճանապարհել մինչև ելք:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Համակարգված աշխատելու ունակություն;
- Կիրթ և գրագետ խոսք:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հյուրընկալ»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«Երեմյան Փրոջեքթս»-ը ներկայացնում է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝
http://yeremyanproject.com/: