ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Նաիրի Իմպեքս» ընկերությանն անհրաժեշտ է ավագ աշխղեկ՝ կապիտալ (մոնոլիտ) շինարարության և ներքին հարդարման փորձով:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Կազմակերպել աշխատանքները շինհրապարակում;
- Ապահովել շինարարական նորմերը և օրենսդրական պահանջները;
- Իրականացնել հսկողության գործառույթներ;
- Կազմել և/ կամ ստուգել անհրաժեշտ փաստաթղթերը՝ նախահաշիվներ, կատարողական ակտեր, ժամանակացույցեր, նյութածախսեր, վարման մատյաններ;
- Պլանավորել աշխատանքային գործընթացները և կատարված աշխատանքների մասին հաշվետվություններ տրամադրել;
- Հետևել շինարարական նորագույն տեխնոլոգիաներին, մշակել դրանց կիրառման եղանակներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն մասնագիտական կրթություն (միայն ПГС);
- Վերջին 5 տարվա ընթացքում անընդմեջ ՀՀ տարածքում կապիտալ (մոնոլիտ) շինարարության ոլորտում աշխղեկի կամ տեղամասի պետի աշխատանքային փորձ;
- Անձնակազմն արդյունավետ կառավարելու ունակություն;
- Auto CAD-ի բազային իմացություն, նախագիծ կարդալու և հասկանալու ունակություն, Excel ծրագրի իմացություն;
- Կազմակերպչական հզոր հմտություններ;
- Շինարարական նորմերի և օրենսդրական պահանջների իմացություն;
- Գործուղումների մեկնելու հնարավորություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Վարորդական իրավունք և մեքենա վարելու փորձ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ռեզյումեն
nairiimpex@gmail.com էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ավագ աշխղեկ»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Պայմանագրային