ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
․
ՔՈ ԴԵՐԸ
Եթե չինարենի (Մանդարին բարբառի) մասնագետ ես և կրթության ջատագով, ով ունի երեխաների հետ աշխատանքի փորձ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի չինարենի ծրագրավարի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն քո պարտականությունների մասին․
ՔՈ ԹԻՄԸ
Դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերի թիմին և կաշխատես ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կրթական գործառնությունների թիմի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
․
Ծրագրային բովանդակության ստեղծում և դասավանդում (80%)
- Մշակել չինարեն ծրագրի տեսական և գործնական բովանդակությունը և համապատասխանեցնել այն միջազգային և ազգային չափորոշիչներին;
- Հընթացս ստեղծել և/կամ բարելավել համապատասխան ուսումնական պլանները, դասապլանները, օժանդակ նյութերը, վարժանքները և էլեկտրոնային ուսուցման առաջադրանքները;
- Մշակել ուսանողների առաջընթացի գնահատման համար նախատեսված կրթական վերջնարդյունքները;
- Ստուգել և գնահատել էլեկտրոնային ուսուցման առաջադրանքներն ու տեղեկացնել ուսանողներին ծրագրային պահանջների, մասնակցության և գնահատման գործընթացների մասին;
- Միաժամանակ ու կանոնավոր աշխատել 5 խմբերի հետ՝ ուսուցանելով նրանց չինարենի HSK level 1-2 մակարդակները;
- Հետևողական լինել ուսանողների անհատական և թիմային առաջընթացին;
- Մշակել ծրագրի կրթական վերջնարդյունքներն ու աշխատել ծրագրային նպատակների իրականացման ուղղությամբ;
- Յուրաքանչյուր դասընթացի ավարտին պլանավորել և իրականացնել ծրագրային նախագիծ;
- Օգտագործել դասապրոցեսի արդյունավետ կազմակերպման նորարարական տեխնիկաներ, հարթակներ;
- Օժանդակել կրթական օժանդակ նյութերի ու վարժանքների մշակմանը՝ տարատեսակ կրթական կարիքներով ուսանողների համար։
Ադմինսիտրատիվ աշխատանքներ և հաղորդակցություն (20%)
- Յուրաքանչյուր ուսանողի և/կամ ծնողի տեղեկացնել դասապրոցեսի պահանջների, գնահատման մեխանիզմների և հաճախության գրաֆիկի մասին;
- Արդյունավետ աշխատել թիմում՝ փորձելով ձևավորել մտածողների, ստեղծարարների, գաղափարները զարգացնողների և իրականացնողների խմբեր;
- Նպաստել անվտանգ, ստեղծարար և երևակայությունը խթանող աշխատանքային և ուսումնական միջավայրի ստեղծմանը;
- Մասնակցություն հիմնադրամի և գործընկեր կառույցների կողմից կազմակերպվող թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ աշխատանքային վերապատրաստումներին։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
․
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹը ակնկալում է, որ․
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Չինարենին և դասավանդման մեթոդներին, քանի որ ունես 4-րդ մակարդակի (HSK) վկայական կամ այլ համարժեք կրթություն և դասավանդման փորձ չինարենի ոլորտում;
- Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական մեթոդաբանություններին, գործընթացներին;
- Ոչ ֆորմալ կրթական բովանդակություն ստեղծելու հմտություններին;
- Երեխաների հետ անհատական և խմբային աշխատանքների նրբություններին;
- Գերազանց հայերենի գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններին։ Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Սահուն աշխատել տեխնոլոգիաների հետ (հատկապես այն սարքավորումների, որոնք օգտագործվում են չինարենի դասընթացների ժամանակ);
- Կառավարել կոնֆլիկտները և լինել թիմային խաղացող;
- Կազմակերպել աշխատանքն ըստ առաջնահերթությունների;
- Համագործակցել ավելի մեծ թիմի հետ;
- Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին;
- Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Աշխատանքային էթիկայի ջատագով;
- Նախաձեռնություն ստանձնող և կատարող;
- Ստեղծագործ, “out-of-the-box” մտածող;
- Բաց նորարարության համար և քննադատ;
- Պատասխանատու և հաշվետու;
- Մեդիագրագետ;
- Շարունակական կրթության գաղափարի կրող։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Դիմելու համար՝ https://coaf.bamboohr.com/careers/142
Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.