ԴՐՈւՅՔ
: 
8-ժամյա, երկուշաբթիից ուրբաթ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Ինժեներ-տեխնոլոգը մասնակցում է տեխնոլոգիական պրոցեսների մշակմանը և ներդրմանը, սարքավորումների և հանդերձանքի ընտրությանը, տեխնոլոգիական գործառնությունների կատարելագործմանը, արտադրանքի կոնստրուկցիայի լրամշակմանը և ճշգրտմանը, միջազգային հավաստագրման համար փաստաթղթերի պատրաստմանը, փորձանմուշների պատրաստմանը և փորձարկմանը, և որակի ապահովման ծրագրի իրականացմանը:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Տերմոստատների արտադրության տեխնոլոգիայի, դրանց աշխատունակության և ֆունկցիոնալության ապահովման սկզբունքների և առանձնահատկությունների տիրապետում;
- Արտադրանքի որակի և արտադրության արտադրողականության վրա տարբեր գործոնների ազդեցության վերլուծություն;
- Տեխնոլոգիական գործընթացների և տեխնիկական հագեցվածության թերությունների բացահայտում, դրանց կատարելագործման և բարելավման առաջարկների գեներացում;
- Առաջադեմ սարքավորումների ձեռքբերման և առկա սարքավորումների արդիականացման հնարավորությունների որոնում և առաջարկում;
- Նոր արտադրանքի արտադրության համար տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների/հանդերձանքի մշակում և եղածների կատարելագործման առաջարկում;
- Արտադրանքի տիպիկ խափանումների պատճառների վերլուծություն և դրանց կոնստրուկցիայի լրամշակման աջակցությունների գեներացում;
- Որակի ապահովման ծրագրի օպտիմալացման առաջարկների գեներացում;
- Նոր արտադրատեսակների փորձանմուշների պատրաստման ղեկավարում, դրանց փորձարկման կազմակերպում, արդյունքների վերլուծություն և արձանագրությունների կազմում;
- Արտադրանքի միջազգային տեխնիկական հավաստագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում և վարում;
- Արտադրողականությունը բարձրացնելու հնարավորությունների ինժեներական որոնման իրականացում;
- Մասնակցություն նոր տեխնոլոգիաների ուսումնասիրության հետազոտական աշխատանքներին:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն ինժեներատեխնիկական կրթություն;
- Նյութագիտության հիմունքների, մետաղամշակման, թույլատվածքների և նստեցվածքների, էլեկտրատեխնիկայի հիմունքների, ստանդարտացման համակարգերի իմացություն;
- Աշխատանքային փորձը սարքաշինական կամ մեխանիկական արտադրությունում ցանկալի է;
- CAD ծրագրային ապահովման (AutoCad, Solidworks) իմացություն այնպիսի մակարդակում, որը բավարար է անհրաժեշտ հանգույցների և մասերի էսքիզներ մշակելու համար;
- Ռուսերենի և անգլերենի իմացություն` ինտերնետում տեխնիկական որոնում կատարելու համար բավարար մակարդակի;
- Ամենատարածված գործիքների և հարմարանքների հետ աշխատելու գործնական հմտություններ;
- Գրասենյակային համակարգչային ծրագրերի, տեխնիկական և կազմակերպչական փաստաթղթերի հետ աշխատելու հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV *******@*********.*** էլ. հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով պաշտոնի անվանումը («Engineer-technologist»): Հարցերի համար խնդրում ենք զանգահարել 091 412776 հեռախոսահամարով։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Մրցակցային՝ ըստ հմտության մակարդակի: