company icon
"WAELCON" LLC ООО

"WAELCON" LLC ООО ООО

О нас:

ՎԱԵԼԿՈՆ ՍՊ Ընկերությունը 2009թ.-ից Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված գործունեություն իրականացնող առևտրաշինարարական կազմակերպություն է: Շնորհիվ ժամանակի ընթացքում հղկված սկզբունքների և քաղաքականության, Ընկերությունը շուկայում զբաղեցնում է առաջատար դիրք, շարունակաբար զարգացնում և ընդլայնում է գործունեության շրջանակները:
Ընկերության առաքելությունն ու կարգախոսն է՝ մշակել և տրամադրել Համալիր Ինժեներական Լուծումներ: Քաղաքականությունն է՝ պահպանել առաջատար դիրքերը, թե’ որպես հուսալի մատակարար, թե’ որպես շինարար:
Մեր Ընկերությունը որդեգրել է ՓԱԿ ՑԻԿԼ-ի սկզբունքը՝ այն է. նախագծերի հաշվարկ, ադապտացում և ծավալավորում, գնագոյացման և նախահաշվային բյուջեի կազմում, օգտագործվող սարքավորումների, նյութերի և ապրանքների ներկրում անմիջապես արտադրողից, համալրող կոմպոնենտների արտադրություն, կառուցման, տեղակայման, ավտոմատացման և կարգաբերման աշխատանքների իրականացում՝ առկա սեփական շինարարական ստորաբաժանման ռեսուրսներով, արդյունքում ավարտական հանձնում պատվիրատուին, հետագա երաշխիքային շրջանում անվճար սպասարկման ծառայությամբ:
ՎԱԵԼԿՈՆ Ընկերությունը ցուցաբերում է յուրահատուկ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին և նախագծին, տրամադրելով համալիր տեխնիկական լուծումներ, որոնք ընձեռում են ընտրության լայն հնարավորություններ:

"WAELCON" LLC ООО