ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Շին-1» շինարարական ընկերությանը անհրաժեշտ է Տնօրենի տեղակալ տնտեսական անվտանգության գծով:
ОБЯЗАННОСТИ
: 
- Իրականացնել Ընկերությունում տնտեսական անվտանգության համակարգի բիզնես գործընթացների մշակում, ներդնում և օպտիմալացում;
- Մշակել տնտեսական անվտանգության ոլորտի փաստաթղթերը;
- Կատարել գործընկեր կազմակերպությունների վճարունակության, հուսալիության համապարփակ ստուգում՝ նախքան գործարքներ կնքելը;
- Իրականացնել թափուր պաշտոնների թեկնածուների ստուգում և հաստատում (մասնագիտական և գործարար համբավ, դատվածություն և այլն);
- Կանխարգելել Ընկերության դեմ ուղղված հանցագործությունները;
- Փոխգործակցել պետական կառավարման և իրավապահ մարմինների հետ;
- Իրականացնել գործընկերների հետ փոխհամագործակցության հաստատման, համագործակցության սահմանների պարբերական վերանայում, ընդլայնում կամ կրճատում, նախազգուշացման և կանխարգելման մեխանիզմների մշակում և կիրառում;
- Իրականացնել ներկազմակերպչական խնդիրների, ապօրինի գործողությունների բացահայտում, պատճառների պարզում, արձանագրված փաստերի խմբավորում, վերլուծություն, վիճակագրության վարում;
- Պատրաստել և ներկայացնել պարբերական ու արտահերթ իրավիճակային զեկույցներ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն; լրացուցիչ կրթություն տնտեսական և/ կամ անվտանգության ոլորտում;
- Աշխատանքային փորձ առևտրային կառույցներում; տեղեկատվության պաշտպանության և տնտեսական անվտանգության գործընթացների հետ աշխատելու փորձ, նախընտրելի է խոշոր տնտեսություններում;
- Անվտանգության համակարգի ներդրման ունակություն և աշխատանքային ստանդարտների իմացություն;
- Գործընկերների ստուգման մասնագիտացված ծրագրերի իմացություն;
- Առաջնորդության որակներ, պատասխանատվության բարձր զգացում, արդյունքների վրա կենտրոնանալու ունակություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Համապատասխան անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը լուսանկարով
hr.kadrer@yahoo.com էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Տնօրենի տեղակալ տնտեսական անվտանգության գծով»):
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ЗАРПЛАТА
: 
Մրցակցային