ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Բարձր կուրսերի այն ուսանողները կամ ԲՈւՀ-ն արդեն ավարտած քաղաքացիները, որոնք ունեն բարձր ակադեմիական առաջադիմություն և ցանկություն ունեն փորձ ձեռք բերել աշխարհահռչակ JCB ֆիրմայի շինարարական ու ճանապարհաշինական տեխնիկայի, դրանց պահեստամասերի վաճառքի, այդ տեխնիկայի սպասարկման ոլորտում, հարցազրույցի փուլը հաջողությամբ հաղթահարելուց հետո, իրենց նախասիրությունների ու հմտությունների հաշվառմամբ կնշանակվեն «Պրեմիում Մաշիների ԷՅ ԷՄ» ընկերությունում որպես կոնկրետ ուղղության կոորդինատորի օգնական և կստանան գործնական հմտություններ ձեռք բերելու հնարավորություն վաճառքների տվյալ ուղղությամբ։ Աշխատանքային պրակտիկայի ընթացքում իրենց լավագույնս դրսևորած պրակտիկանտների համար կդիտարկվի նաև շարունակաբար ընդլայնվող ընկերությունում աշխատելու հնարավորությունները։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթությամբ անձինք կամ բարձր կուրսերի ուսանողներ;
- Համակարգչային գիտելիքներ;
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն;
- Նոր գիտելիքներ ձեռք բերելու և դրանք գործնականում կիրառելու բարձր պատրաստակամություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Պրակտիկանտի հաստիքի համար հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց համառոտ կենսագրությունը (CV)
info@pmarm.com էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Պրակտիկանտ»):
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ЗАРПЛАТА
: 
Պրակտիկանտները կստանան նվազագույն ֆինանսական փոխհատուցում՝ տրանսպորտի և այլ փոքր ծախսերի համար:
О КОМПАНИИ
: 
«Պրեմիում Մաշիների ԷՅ ԷՄ»-ն արագ զարգացող ընկերություն է, որը հիմնադրվել է Հայաստանում արտասահմանյան ներդրմամբ։ Ընկերությունն առաջարկում է ավտոմոբիլային արդյունաբերության գրեթե բոլոր ապրանքատեսակներն ու ծառայություններն իր կորպորատիվ և անհատ հաճախորդներին։ Ընկերությունը գործունեություն է ծավալում թեթև և մեծ ավտոմեքենաների դիագնոստիկայի և վերանորոգման, դրանց համար նախատեսված քսանյութերի, անվադողերի, պահեստամասերի վաճառքների ուղղություններով։ Վաճառքն իրականացվում է մանրածախ և մեծածախ մեխանիզմներով։