ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Ամբողջ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Ֆարմաստար» ՍՊԸ փնտրում է թեկնածուներ բժշկական ներկայացուցչի թափուր հաստիքի համար։ Բժշկական ներկայացուցիչը պատասխանատու է դեղամիջոցները բժշկական հաստատություններին և դեղատներին, բժիշկներին և դեղագետներին ներկայացնելու, նոր հաճախորդների ներգրավման և հաճախորդների բազա ստեղծելու համար։
ОБЯЗАННОСТИ
: 
- Կատարել մշտական ինֆորմացիոն այցելություններ բժշկական հաստատություններ և դեղատներ` ներկայացնելով դեղամիջոցները բժիշկներին և դեղագետներին;
- Կազմակերպել պրեզենտացիաներ, կլոր-սեղան քննարկումներ և մասնակցել ցուցահանդեսներին;
- Կատարել բիզնես այցեր մարզերում;
- Ստեղծել հաճախորդների տվյալների բազա;
- Պլանավորել, վերլուծել և ներկայացնել կատարված գործողությունները։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն բժշկական ոլորտում (ընդհանուր բժշկություն, մանկաբուժություն կամ դեղագիտություն);
- Աշխատանքային փորձ պահանջվող պաշտոնում;
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն; անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- MS Office (Excel, Word, PowerPoint) ծրագրերի իմացություն;
- Պատասխանատվության զգացում;
- Ճկունություն և սահմանափակ ժամանակահատվածում արդյունավետ աշխատելու ունակություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (պարտադիր` նկարով)
hr@pharmastar.am էլ․ հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Բժշկական ներկայացուցիչ»)։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած մասնակիցները։
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
О КОМПАНИИ
: 
Pharmastar/ Ֆարմաստար ընկերությունը եվրոպական Fiterman Pharma (Ֆիտերման Ֆարմա) ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և ԵԱՏՄ-ում։ Ֆիտերման Ֆարմա ընկերությունն ունի 25 տարվա պատմություն։ Հիմնադրվել է Ռումինիայում։ Ընկերությունն արտադրում է դեղամիջոցներ, սննդային հավելումներ, բժշկական նշանակության և կոսմետիկ միջոցներ՝ կենտրոնանալով որակի և կայուն զարգացման վրա։ Արտադրող գործարանը GMP-ի կողմից սերտիֆիկացված է բոլոր արտադրական հոսքերի համար, ինչպես նաև որակավորված է ISO 13485 և ISO 9001 ստանդարտներով՝ TÜV Ավստրիայի կողմից։ Ֆիտերման Ֆարմա ընկերության արտադրանքները եվրոպական շուկայի առաջատարներն են ուրոլոգիայի, մանկաբուժության, գինեկոլոգիայի, աղեստամոքսային համակարգի խնդիրների, հոդերի առողջության պահպանման ոլորտներում։ Ֆարմաստարն առաջարկում է բացառապես բնական ծագման բաղադրիչներից պատրաստված և բարձր էֆեկտիվությամբ պրեպարատներ՝ ընտանիքի բոլոր անդամների համար։