ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Էվոկաբանկը թղթակցային հարաբերությունների մասնագետի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
ОБЯЗАННОСТИ
: 
- Օտարերկրյա թղթակից բանկերի և ոչ բանկային ֆինանսական հաստատությունների հետ հաստատել և զարգացնել թղթակցային հարաբերություններ;
- Համագործակցել և վարել բանակցություններ ընթացիկ թղթակից բանկերի հետ;
- Նոստրո հաշիվների վերաբերյալ իրականացնել հարցումներ;
- Իրականացնել ակրեդիտիվների և բանկային երաշխիքների թողարկում;
- Հետազոտել խնդրահարույց փոխանցումները, իրականացնել հարցումներ, ուղղում և չեղարկում:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում` միջազգային հարաբերությունների ոլորտում;
- Բանկային գործունեությանն առնչվող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացություն;
- SWIFT համակարգի իմացություն;
- MS Office-ի գերազանց տիրապետում;
- Միջազգային որակավորումները կդիտարկվեն որպես առավելություն;
- Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով
cv@evoca.am էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Թղթակցային հարաբերությունների մասնագետ»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ЗАРПЛАТА
: 
Մրցակցային
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ
: 
Էվոկաբանկն առաջարկում է՝
- Առողջության ապահովագրություն;
- Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր;
- Ընթացիկ, տոնական և տարեվերջյան բոնուսներ;
- Պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս;
- Ազատ օրեր;
- Ընդմիջման հարմարավետ գոտի;
- Նորաոճ dress code;
- Նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր;
- Անձնային զարգացում և կարիերայի աճ;
- Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր;
- Անգլերենի ուսուցում Evocabank-ում;
- Թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ: