ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Միկրո Կապիտալ Հայաստան» ՈւՎԿ փնտրում է Առաջատար վարկային մասնագետ, որն ունի 1 տարի և ավել վարկավորման փորձ, զարգանալու ցանկություն, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում:
ОБЯЗАННОСТИ
: 
- Ներգրավել հաճախորդներ (այցելել բիզնեսի գործունեության վայրեր, կատարել հեռախոսազանգեր և այլն);
- Իրականացնել բիզնես հաճախորդների ընթացիկ սպասարկում;
- Իրականացնել հաճախորդների բիզնես վերլուծություն, գնահատել ֆինանսական և սոցիալական իրավիճակը;
- Գնահատել գործարքի ռիսկերը և ներկայացնել Վարկային Կոմիտե;
- Ձևավորել որակյալ վարկային պորտֆել;
- Կազմակերպել վարկերի տրամադրման և հավաքագրման աշխատանքներ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն;
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ;
- Հաղորդակցվելու, բանակցելու հմտություններ;
- Արագ և արդյունավետ աշխատելու ունակություն;
- Վերլուծական մտածելակերպ և խնդիրներ լուծելու ունակություն;
- Թիմում աշխատելու և կազմակերպչական ունակություններ;
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office);
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերենի և/ կամ անգլերենի իմացությունը ցանկալի է:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV/ Resume) ուղարկել
info@mikrokapital.am էլ. հասցեին կամ «Միկրո Կապիտալ Հայաստան» ՈւՎԿ-ի գլխամասային գրասենյակ՝ ք. Երևան, Պարոնյան 8փ., տարածք 1 հասցեով՝ պարտադիր նշելով պաշտոնի անվանումը («Առաջատար Վարկային Մասնագետ»):
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
О КОМПАНИИ
: 
«Միկրո Կապիտալ Հայաստան» ՈւՎԿ ՓԲԸ-ն հիմնադրվել է 22.06.2018թ.: Կազմակերպության առաքելությունն է օժանդակել Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը՝ տրամադրելով որակյալ ֆինանսական ծառայություններ: «Միկրո Կապիտալ Հայաստան» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 100% բաժնետերն է հանդիսանում Mikro Kapital Sa`rl ընկերությունը:
Mikro Kapital Sa`rl ընկերությունը հիմնադրվել է իտալացի հայտնի բանկիր Վինչենցո Տրանիի կողմից՝ 2008 թվականին։ Ընկերությունը իրականացնում է միջին և մանր բիզնեսում ներդրումների կառավարում և վարկավորում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իտալիան, Ռումինիան, Մոլդովան, Բելառուսը, Ռուսաստանը և այլն: