ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Ամբողջ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Սոցիալ-տնտեսական հետազոտությունների վերլուծաբանը (ՍՏՀՎ) մասնակցում է կամ իրականացնում է տնտեսական հետազոտություններ, շուկայական հետազոտություններ, տնտեսության տարբեր ճյուղերի, ոլորտների կամ բնագավառների հետազոտություններ` Հայաստանի, առանձին տարածաշրջանի, համայնքի կամ բնակավայրի մասշտաբով: ՍՏՀՎ-ն գործի բերմամբ շփվում է հանրության ամենատարբեր խմբերի հետ, այդ թվում` կառավարության անդամների և տարբեր պետական պաշտոնյաների, ՏԻՄ-երի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, գործարարների, ոլորտային փորձագետների, սպառողների և այլ անձանց ու խմբերի հետ: ՍՏՀՎ-ի աշխատանքը զուգակցվում է գործուղումներով, ճանապարհորդություններով, երբեմն` գիշերակացով:
ՍՏՀՎ-ի գլխավոր գործառույթը AM Partners-ի կողմից իրականացվող` «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» (ՏՏԵԶ) ծրագրի մոնիտորինգի աշխատանքների համակարգումն է և դրա ներքո` հետազոտական աշխատանքների իրականացումը: ՏՏԵԶ ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային Բանկի կողմից և տուրիզմի ոլորտում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող խոշորագույն ծրագիրն է:
ОБЯЗАННОСТИ
: 
- Տեղեկատվության առաջնային աղբյուրներից հավաքագրել հետազոտական տվյալներ և տեղեկատվություն` կիրառելով տվյալների ստացման տարբեր մեթոդներ, այդ թվում` դեմ առ դեմ անհատական հարցազրույցներ, ֆոկուս խմբային քննարկումներ, հեռախոսազանգեր, էլեկտրոնային նամակագրություն;
- Տեղեկատվության երկրորդային աղբյուրներից հավաքագրել հետազոտական տվյալներ և տեղեկատվություն` օգտագործելով տվյալների ստացման բոլոր տպագիր և օնլայն ռեսուրսները, այդ թվում` պաշտոնական վիճակագրության նյութեր, օնլայն վիճակագրական բազաների տվյալներ, հետազոտական կառույցների և փորձագետների կողմից հեղինակած հետազոտությունների հաշվետվություններ, ԶԼՄ-ների, տարբեր պետական և ոչ պետական կառույցների և կազմակերպությունների վեբ-կայքերում առկա տեղեկատվություն և այլն;
- Իրականացնել հավաքագրված հետազոտական տվյալների և տեղեկատվության դասակարգում, ամփոփում, վերլուծություն;
- Պատրաստել վերլուծական հաշվետվություններ, պատրաստել և ներկայացնել պրեզենտացիաներ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն` տնտեսագիտության, վիճակագրության, սոցիոլոգիայի և/ կամ տուրիզմի բնագավառներում;
- Հայաստանի տնտեսության լավ իմացություն;
- Տուրիզմի մասնագիտությունը, տուրիզմի ոլորտում մասնագիտական գործունեությունը կամ հետազոտությունների փորձը կդիտվի որպես առավելություն;
- Անգլերենի իմացություն` գրավոր և բանավոր;
- Համակարգչային գիտելիքներ` MS Word, Excel և PowerPoint-ի գերազանց տիրապետման մակարդակով:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հավակնորդները կարող են իրենց բնութագրերն (CV) ուղարկել
vmambreyan@ampartners.am և
vaghbalyan@ampartners.am էլ. հասցեներին` նամակի թեմա դաշտում նշելով պաշտոնի անվանումը («Սոցիալ-տնտեսական հետազոտությունների վերլուծաբան»):
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ЗАРПЛАТА
: 
Բանակցային` կախված հավակնորդի փորձից և որակավորումից:
ОТКРЫТ ДЛЯ/ КРИТЕРИИ ОТБОРА
: 
Պահանջվող որակավորումներին համապատասխանող բոլոր անձինք, ովքեր հետաքրքրված են ամբողջ դրույք (full-time), կայուն և մշտական աշխատանքով: