ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Արտքոմփանի ՍՊԸ-ն փնտրում է Իրավաբան-օրենսդրական Նախագծերի Վերլուծաբան:
ОБЯЗАННОСТИ
: 
- Մատուցել իրավաբանական աջակցություն՝ իրավական ընթացակարգերի և փաստաթղթերի մշակման միջոցով;
- Ուսումնասիրել և վերլուծել առաջադրված իրավական խնդիրները և հարցերը, դրանց հիման վրա ներկայացնել բարելավման կամ լուծման առաջարկներ:Հանրային և մասնավոր իրավունքի ոլորտում ստեղծարար գործունեություն, նոր իրավական ակտերի նախագծերի պատրաստում, փոփոխությունների նախագծերի պատրաստում;
- Մշակել և պատրաստել իրավական փաստաթղթեր՝ պայմանագրեր, համաձայնագրեր, ակտեր, լիազորագրեր;
- Ուսումնասիրել e-draft.am, e-gov.am և նմանատիպ իրավական ակտերի նախագծերի կայքերը՝ քաղաքաշինության և կառուցապատման ոլորտի վերաբերյալ նախագծերը, նոր օրենսդրական նախագծերը, փոփոխությունները և դրանցից բխող իրավական հետևանքները, կազմել հաշվետվություններ դրանց գծով;
- Ուսումնասիրել datalex.am կայքը՝ քաղաքաշինության և կառուցապատման ոլորտում առկա դատական ակտերի վերաբերյալ կազմել հաշվետվություններ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- ՀՀ քաղաքացիական օրենսգրքի լավ իմացություն;
- Բաժնետիրական, սնանկության ոլորտի օրենսդրության իմացությունը կդիտվի առավելություն;
- Աշխատանքային փորձ չունենալու դեպքում՝ մեծ ցանկություն և պայքարելու ձգտում՝ սովորելու և փորձառություն ձեռք բերելու համար;
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն;
- MS office փաթեթի իմացություն;
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն;
- Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու ունակություն;
- Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ;
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել
gurgenlawyer@gmail.com էլ․ հասցեին:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ЗАРПЛАТА
: 
Աշխատավարձը՝ մրցակցային՝ կախված անձնական ու գործնական հմտություններից:
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ
: 
Աշխատանքը ենթադրում է երկարաժամկետ կտրվածքով հարաբերություններ, ստեղծարար ու հետաքրքիր գործունեություն, նոր իրավամտածողություն ու մշակույթ:
О КОМПАНИИ
: 
"Արտքոմփանի" ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին: Ընկերության գործունեության հիմնական ոլորտը կառուցապատումն ու շինարարությունն է:
"Արտքոմփանի" ՍՊԸ-ն նպատակ ունի տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կառուցել միայն միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կառույցներ, որոնց այցեքարտը կլինի կառույցների ինչպես շինարարության որակը, այնպես էլ աշխատանքները ժամանակին ավարտելը: "Արտքոմփանի" ՍՊԸ-ի արտադրանքից օգտվող բազմաբնակարանային շենքերի բնակիչները կունենան ոչ միայն լավ շքեղ բնակարաններ, այլ նաև կյանքի տարբերվող որակ, որը կտան բազմակողմանի հաշվարկված միջազգային չափանիշներին համապատասխանող համալիրները: