ТИП КОНКУРСА
: 
Դրամաշնորհային ծրագիր
ПОДРОБНОЕ ОПИСАНИЕ
: 
Հայաստանում գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ասոցիացիաների ռազմավարական և գործառնական կարողությունների հզորացմանն ուղղված դրամաշնորհային ծրագիր
Հրապարակման ամսաթիվ՝ 9 օգոստոսի 2024թ
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ Շարունակական հիմունքներով 15 սեպտեմբերի 2024թ – 30 սեպտեմբերի 2025թ
ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը («ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր») հրապարակում է No. APS-2024/001-CAPBLD-for-Associations ծածկագրով Տարեկան ծրագրային հայտարարություն (ՏԾՀ)՝ իր գործունեությանն աջակցելուն ուղղված դրամաշնորհներ տրամադրելու նպատակով («Կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագիր»): Դրամաշնորհները կտրամադրվեն և կիրականացվեն դրամաշնորհները կարգավորող ԱՄՆ ՄԶԳ և ԱՄՆ կառավարության կանոնակարգերի, ինչպես նաև «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի դրամաշնորհների կառավարման ներքին քաղաքականության համաձայն:
«Կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի» միջոցով «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը նպատակ ունի բարձրացնել Հայաստանում գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ասոցիացիաների արտադրողականությունը: Հզորացնելով իրենց ներքին կազմակերպական կարողությունները, ասոցիացիաները կարող են էապես նպաստել ոլորտային համախմբվածությանը և մրցունակության բարձրացմանը:
Այս ՏԾՀ-ի թիրախն է բացահայտել գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ասոցիացիաները, որոնք ցանկանում են հզորացնել իրենց ռազմավարական և գործառնական կարողությունները: «Կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագիրն» ուղղված է Հայաստանի տնտեսության այս առանցքային ոլորտների դիմակայունության և մրցունակության հզորացմանը՝ զինելով ասոցիացիաներին հմտություններով, գիտելիքներով և ռեսուրսներով, որոնք անհրաժեշտ են իրենց անդամներին արդյունավետորեն աջակցելու և գյուղատնտեսության, զբոսաշրջության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտների մրցունակությանը նպաստելու համար:
Այս ՏԾՀ-ի շրջանակներում «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի կողմից առանձին դրամաշնորհային նախագծերին տրամադրվող աջակցությունը նախատեսվում է նվազագույնը $20,000-ից մինչև առավելագույնը $70,000, ընդ որում դրամաշնորհները կտրամադրվեն համարժեք ՀՀ դրամով: Հայտատուի մասնակցային ներդրումը կազմելու է ներկայացված նախագծի ընդհանուր արժեքի նվազագույնը 10%, ընդ որում խրախուսվում են ավելի մեծ չափով ներդրումներ, որոնք գնահատման գործընթացում կհանգեցնեն ավելի բարձր միավորների: Իրավասու ծախսերը կազատվեն ՀՀ ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հարկազատման պաշտոնական նամակի շնորհիվ, որը կտրամադրվի դրամաշնորհառուներին պաշտոնական հաշվետվություն ներկայացնելու համար: Առանձին դրամաշնորհային նախագծերի իրականացման ժամկետը սահմանվում է առավելագույնը 12 ամիս՝ մեկնարկելով 2024թ. նոյեմբերի 1-ից հետո և ավարտվելով 2026թ. սեպտեմբերի 30-ից ոչ ուշ։
ТРЕБОВАНИЯ
: 
Հայտատուները պետք է խստորեն պահպանեն սույն ՏԾՀ-ի պահանջները: Դրամաշնորհի հայտերը կարելի է ներկայացնել անգլերեն կամ հայերեն լեզվով։ Դրամաշնորհի հայտերն ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով և բացառապես Հավելված 1-8-ում ներկայացված ձևաչափով:
Սույն ՏԾՀ-ին առնչվող ցանկացած արձագանքի դեպքում խնդրում ենք նշել APS-2024/001-CAPBLD-for-Associations ծածկագիրը։ ՏԾՀ-ին առնչվող ցանկացած հարց պետք է ներկայացվի «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի Դրամաշնորհների կառավարման թիմին՝
[email protected] հասցեով: Հարցերը պետք է ներկայացնել գրավոր։ Հեռախոսազանգեր չեն ընդունվում։ Հարցերն ու պարզաբանման հարցումները, ինչպես նաև դրանց պատասխանները, որոնք, ըստ «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի հայեցողության, կարող են հետաքրքրել այլ հայտատուների, կտրամադրվեն սույն ՏԾՀ-ով հետաքրքրված և հայտեր ներկայացնելու ցանկություն հայտնած կառույցներին։ Միմիայն «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի կողմից տրված գրավոր պատասխանները կհամարվեն պաշտոնական և դերակատարում կունենան ՏԾՀ-ի գործընթացում ու հետագա գնահատման ընթացքում: «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի կամ որևէ այլ կառույցի աշխատակցի տրամադրած ցանկացած բանավոր տեղեկություն չի կարող համարվել սույն ՏԾՀ-ի մասով որևէ հարցի պաշտոնական պատասխան։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Այս ՏԾՀ-ի վերջնաժամկետն է 2025թ. սեպտեմբերի 30-ը, որի շրջանակներում ներկայացված հայտերը կուսումնասիրվեն շարունակական հիմունքներով՝ սահմանված ժամկետների համաձայն, իսկ դրամաշնորհային նախագծերը կհաստատվեն՝ կախված միջոցների առկայությունից: Վաղաժամ հայտեր ներկայացնելը խրախուսվում է՝ մեծացնելով հայտերի դիտարկման հավանականությունը նախքան հատկացված միջոցների սպառվելը։ Հայտադիմումը և ցանկացած անհրաժեշտ օժանդակ փաստաթղթերը պետք է ներկայացնել մինչև շարունակական հիմունքներով սահմանված պարբերական ժամկետները՝
- 15 սեպտեմբերի 2024թ
- 1 հունվարի 2025թ
- 1 ապրիլի 2025թ
- 1 հուլիսի 2025թ
- 30 սեպտեմբերի 2025թ
Ցանկացած պարբերական ժամկետից հետո ստացված հայտերը պատշաճ կերպով կուսումնասիրվեն հաջորդ ժամկետին ընդառաջ հավաքագրվող հայտերի խմբում: Հայտատուներն ազատ են իրենց հայեցողությամբ ընտրել ցանկացած ժամկետ:
Էլեկտրոնային հայտերը պետք է ներկայացնել «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի Դրամաշնորհների կառավարման թիմին՝
[email protected] հասցեով, ընդ որում «APS-2024/001-CAPBLD-for-Associations» ծածկագիրը և հայտ ներկայացնող ասոցիացիայի անվանումը պետք է նշել էլ․նամակի վերնագրում։ «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի Դրամաշնորհների կառավարման թիմը պատասխան նամակով կհաստատի հայտն ստանալու փաստը։ Հայտերը կընդունվեն միայն այն դեպքում, եթե ողջ տեղեկատվությունը տրամադրվի սույն ՏԾՀ-ի պահանջների ձևաչափով: Դրամաշնորհի հայտի փաթեթը պետք է ներառի.
- Դրամաշնորհի հայտաձև (Հավելված 1) և Հավելվածներ 2-8, ներառյալ՝
- Ասոցիացիայի պետական գրանցման (Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի) վկայականի գունավոր սկան և իրական շահառու/ սեփականատեր(ներ)ի մասին պաշտոնական հայտարարագիր։
Դրամաշնորհային հայտի հայերեն և անգլերեն լեզուներով Հավելված 1-8 ձևանմուշները կարող եք ներբեռնել
https://www.cnfa.org/economic-foundations-grant-portal/ կայքէջից։
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ОТКРЫТ ДЛЯ/ КРИТЕРИИ ОТБОРА
: 
Այս ՏԾՀ-ի շրջանակներում հայտադիմում ներկայացնող հայտատուները պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գրանցված իրավաբանական անձ և ներկայացնեն գրանցման փաստաթղթեր՝ որպես դրամաշնորհային միջոցներ ստանալու նախապայման: Այս ՏԾՀ-ի շրջանակներում իրավասու են հետևյալ հայտատուները՝
- Հանրային ոչ կառավարական հաստատություն (օրինակ՝ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ),
- Ոչ առևտրային կազմակերպություն։
Հայտատուները կհամարվեն դրամաշնորհ ստանալու համար իրավասու, եթե համապատասխանեն իրավասության հետևյալ չափանիշներին՝
- Հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գրանցված իրավաբանական անձ։
- Ունենալ առնվազն մեկ տարվա գործունեության պատմություն:
- Ցուցադրել, որ դրամաշնորհից ստացված օգուտները դրական ազդեցություն կունենան շուկայական համակարգի այլ դերակատարների վրա, մասնավորապես՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության և/կամ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
- Պարտավորվել պահպանել բարձր էթիկական չափանիշներ, ներառյալ բիզնես գործարքների թափանցիկությունը և գրառումների պահպանումը:
- Ըստ պահանջի պատրաստ լինել անկախ ֆինանսական վերանայման և գնահատման։
- Ցուցադրել կարողություն և/կամ պատրաստակամություն՝ սովորելու, թե ինչպես պահպանել գործնական, ֆինանսական և տեխնիկական գրառումները՝ ձեռագիր կամ էլեկտրոնային եղանակով:
- Համաձայնել պահպանել ընդունելի բնապահպանական չափանիշները և ներկայացնել տեղեկատվություն հավանական բնապահպանական ռիսկերի և դրանց մեղմման միջոցառումների վերաբերյալ: Բացասական բնապահպանական գնահատականը կարող է որակազրկման պայման լինել։
- - Իրավասու լինել ստանալու ԱՄՆ կառավարության միջոցներ, ներառյալ ամբողջական գրանցումը
www.SAM.gov կայքում:
- Ունենալ բարվոք կարգավիճակ բոլոր կիրառելի հարկերի և ՀՀ կառավարության կողմից այլ իրավական պարտավորությունների առումով:
- Տրամադրել նախագծի ընդհանուր արժեքի նվազագույն պահանջվող տոկոսը, ընդ որում խրախուսվում են ավելի մեծ չափով ներդրումներ, որոնք գնահատման գործընթացում կհանգեցնեն ավելի բարձր միավորների։
- Ընդհանուր գնահատման սանդղակի համաձայն հավաքել առնվազն 70 միավոր, որպեսզի դիտարկվի ստուգայց կատարելու գործողությունը։
- Անցնել նախնական գնահատում: «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը կարող է ստուգայցեր իրականացնել՝ ստուգելու հայտերում ներկայացված տեղեկատվությունը, գնահատելու առաջարկվող նախագծի տեղանքը, կատարել նախնական բնապահպանական գնահատում, իրականացնել նախնական գնահատում կամ վավերացնել նախնական գնահատման արդյունքները՝ գնահատելու հայտատուի հիմնական գործառնական, վարչական և ֆինանսական կարողությունները և համոզվելու, որ ընտրված հայտատուները կարող են հետևել դրամաշնորհների կառավարման պարզագույն լավագույն փորձին և ընթացակարգերին:
- Ներկայացնել բոլոր պարտադիր փաստաթղթերը նախքան ՏԾՀ-ով նախատեսված վերջնաժամկետը:
Թեև «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը կուսումնասիրի բոլոր հայտերը, հավանական դրամաշնորհառուներին ընտրելիս առաջնահերթությունը կտրվի այն կառույցների նախագծերին, որոնք մասնագիտական կապ ունեն գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների հետ, ներգրավում են խոցելի խմբերին, ներառյալ կանանց, երիտասարդներին և մարգինալացված խմբերին, և ցուցադրում են բիզնեսի աճի իրատեսական ներուժը (ծառայությունների ընդլայնված պորտֆել, անդամների ընդլայնված ցանց, նոր կայուն աշխատատեղերի ստեղծում և այլն):
Այն դեպքում, երբ հաջողված հայտը ներառում է գործընկերություն, «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը դրամաշնորհային պայմանագիր կկնքի միայն մեկ տեղական գրանցված գործընկերոջ հետ՝ որպես դրամաշնորհի համար պատասխանատու/պարտավորություն կրող սուբյեկտ:
ЦЕЛЕВАЯ АУДИТОРИЯ
: 
Հայաստանում գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ասոցիացիաներ
О ПРОГРАММЕ
: 
ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) 5-ամյա ծրագիր է, որն իրականացվում է CNFA-ի կողմից, տես ավելին
https://www.cnfa.org/program/usaid-economic-foundations-for-a-resilient-armenia/ կայքէջում: «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի հիմնական նպատակն է ներդնել նորարարական, կայուն և ընդլայնման ենթակա լուծումներ և զարգացնել Հայաստանի կառավարության, արդյունաբերության, վարկատուների և ներդրողների կարողությունները՝ խթանելու գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ձեռնարկությունների աճն ու մրցունակությունը, դրանով իսկ նպաստելով Հայաստանի տնտեսության դիմակայունությանը։
«Կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի» միջոցով «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագիրը մտադիր է բարելավել և զարգացնել ոլորտային մրցունակությունը գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների թիրախային ոլորտներում և նպատակ ունի բարձրացնել նշված ոլորտներում գործող ասոցիացիաների արտադրողականությունը՝ այդպիսով նպաստելով Հայաստանի տնտեսության դիմակայունությանը։ Հզորացնելով իրենց ներքին կազմակերպական կարողությունները, ասոցիացիաները կարող են էապես նպաստել ոլորտային համախմբվածությանը և մրցունակության բարձրացմանը: Ասոցիացիաների բարելավված արտադրողականությունն ու կարողությունները կհզորացնեն նրանց ունակությունը ոչ միայն ապահովելու ավելի լավ անդամակցական ծառայություններ և օգնելու անդամներին դիվերսիֆիկացնել արտահանումն ու բարելավել արտադրողականությունը, այլև կազմակերպել կոլեկտիվ գործողություններ և համագործակցել Հայաստանի կառավարության հետ: Ինստիտուցիոնալ դրամաշնորհներ ստանալու իրավասու ասոցիացիաները կօգտագործեն այդ միջոցները՝ հզորացնելու ներքին կազմակերպական կարողությունները, խթանելու տվյալների հավաքագրումը, ներգրավվելու և աջակցելու տվյալահեն ու ապացուցողական շահերի պաշտպանությանը, հեշտացնելու և կիրառելու պետություն-մասնավոր երկխոսությունները և անդամներին առաջարկելու տարատեսակ ծառայություններ, ինչպիսիք են մասնակցություն առևտրային տոնավաճառների, արդյունաբերության և բիզնես-բիզնես (B2B) միջոցառումներ, տեխնիկական վերապատրաստում, ճանաչողական (FAM) այցեր, գնորդների այցեր և ուսումնական շրջագայություններ՝ ի վերջո հասնելու հետևյալ նպատակներից մեկին կամ մի քանիսին.
- Կարողությունների զարգացում. բարելավել ոլորտային ասոցիացիաների ղեկավարման, կառավարման և գործառնական արդյունավետությունը կարողությունների զարգացման աշխատաժողովների և վերապատրաստման դասընթացների միջոցով:
- Ռազմավարական պլանավորում և զարգացում. աջակցել ասոցիացիաներին ռազմավարական և գործառնական պլանների մշակման և իրականացման գործում, որոնք համահունչ են ոլորտի կարիքներին և ազգային տնտեսական առաջնահերթություններին:
- Անդամակցական ծառայություններ և ներգրավվածություն. ամրապնդել ասոցիացիաների՝ իրենց անդամներին արժեքավոր ծառայություններ մատուցելու կարողությունը, ներառյալ գործարար կապեր ստեղծելու հնարավորությունները:
- Շահերի պաշտպանություն և ազդեցություն քաղաքականության վրա. զինել ասոցիացիաներին հմտություններով և գործիքներով, որոնք անհրաժեշտ են արդյունավետորեն պաշտպանելու քաղաքականության այնպիսի փոփոխությունները, որոնք օգտակար են իրենց ոլորտներին:
- Կայունություն և ֆինանսական կառավարում. ներդնել տեխնոլոգիաների արդիականացման և թվային վերափոխման նախագծեր, բարելավել ֆինանսական պլանավորումը, ֆոնդահայթայթումը, միջոցառումների կազմակերպումը՝ թիրախավորելով ոլորտի հիմնական իրադարձու-թյունները, ինչպես նաև եկամուտ գեներացնող հնարավորությունները՝ երկարաժամկետ կայունություն ապահովելու համար:
Մրցույթի աշխարհագրական ծածկույթ. հայտատուները պետք է լինեն պաշտոնապես գրանցված ոլորտային ասոցիացիաներ, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում և «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր» ծրագրի՝ գյուղատնտեսության և/կամ զբոսաշրջության և/կամ բարձր տեխնոլոգիաների թիրախային ոլորտներում, կամ եթե ասոցիացիաների գործունեությունը վերաբերում է և/կամ ազդում է թիրախային ոլորտների վրա: