ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
ԵՀՀ-ն, որ դիրքավորում է իրեն որպես «նաև մեդիա», փնտրում է արտաքին հաղորդակցության փայլուն մասնագետ իր թիմը համալրելու նպատակով: Մասնագետը կմիանա ԵՀՀ ակտիվ և ստեղծագործ թիմին առնվազն երկու տարով: Մասնագետը կարող կլինի գրել փայլուն տեքստեր անգելերեն և հայերեն, ինչպես նաև կտիրապետի բազում այլ հմտությունների համացանցային այս դարում կամ պատրաստ կլինի դրանք յուրացնել, և չի հրաժարվի ընդմիջել բարդ ստեղծագործական աշխատանքը տեխնիկական և դետալներին վերաբերող գործով:
ОБЯЗАННОСТИ
: 
Մասնագետը կկարողանա իրագործել բազում տարբեր մակարդակի գործեր.
- Օգնել համալրել կայքը, սոցիալական էջերը տեքստերով;
- Գրել փայլուն տեքստեր հայերեն և անգլերեն ԵՀՀ գործունեության վերաբերյալ;
- Օգնել համալրել ԵՀՀ տվյալների բազան;
- Հետևե կայքի և տվյալների բազայի վերափոխման գործընթացին;
- Խմբագրել այլոց տեքստերը հայերեն և անգլերեն;
- Պատրաստել ԵՀՀ տեքստերը հրատարակության (համացանցում կամ տպարանում) ըստ ԵՀՀ չափանիշների;
- Անհրաժեշտության դեպքում արդյունավետ կերպով բանակցել այլ մասնագետների և կազմակերպությունների հետ այդ գործընթացներն իրագործելիս:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Կրթությունը՝ առնվազն մագիստրոսի աստիճանի; արտասահմանյան բուհերում կրթված լինելը հավելյալ առավելություն է, սակայն այն պայմանով, որ հայերեն տեքստեր գրելը և խմբագրելը չի տուժել;
- Առնվազն հայերեն և անգլերեն լեզուների փայլուն իմացություն՝ ստեղծագործաբար գրելու և ուրիշների գրածը խմբագրելու մակարդակի;
- Համացանցային և սոցիալական ցանցերի հաղորդակցության տեխնիկաների լավ իմացությունը ցանկալի է;
- Հաղորդակցության ասպարեզում աշխատանքային փորձ՝ հոդվածներ, այլ տեքստեր (հետազոտություններ, գեղարվեստական արձակ) պատրաստել, կայքեր վարել;
- Տեքստ ստեղծելու փորձ՝ հետազոտության և հարցազրույցներ անցկացնելու միջոցով (նշեք ասպարեզները);
- Լուսանկարները, կինոպատումները և այլ կրիչներով հաղորդակցական նյութերը առավելություն են, եթե բառային տեքստեր գրելը փայլուն է;
- Շարվածքային և դիզայնի ծրագրերի տիրապետելն առավելություն է;
- Սրբագրելու իրական կարողությանը տիրապետելն առավելություն է:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով ինքնակենսագրություն, հետաքրքրության նամակ և պորտֆոլիո
jobopportunity@epfound.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Հաղորդակցության մասնագետ - անուն, ազգանուն»:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ЗАРПЛАТА
: 
Աշխատավարձն ըստ շուկայի, թեկնածուի փայլունության և կարողությունների:
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ
: 
Հուշումներ.
- Ուղարկելուց առաջ դիտեք ԵՀՀ կայքը և այլ հաղորդակցական նյութերը, որոշեք, արդյոք ձեզ համապատասխանում է այս գործն իրոք, և նամակում կարող եք կոնկրետ գաղափարներ առաջարկել, թե ի՛նչ խնդիրներ եք տեսնում՝ շեշտը դնելով տեքստերի որակի վրա;
- Եթե նշված կարողություններից ոչ բոլորին եք տիրապետում, սակայն համաձայն և կարող եք մյուսներն էլ յուրացնել՝ մի՛ վարանեք, դիմեք: