ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
.
ՔՈ ԴԵՐԸ
Եթե ունես կառավարման խորը գիտելիքներ, ինչպես նաև ներանձնային և կազմակերպչական հմտություններ, համայնքային զարգացման ծրագրերի, փոփոխությունների խթանման և բազմաֆունկցիոնալ միջավայրում կատարողականի բարելավման փորձառություն, և կարող ես ապահովել ՀՀ Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի աշխատանքների սահուն ընթացքը և Երևանի գրասենյակի միջև կապը, ապա ՔՈԱՖ-ում (Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ) Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնի ղեկավարի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․
ՔՈ ԹԻՄԸ
Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնի ղեկավարի դերը ստանձնելով, դու միանալու ես ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերի թիմին և աշխատելու ես գործադիր տնօրենի անմիջական ղեկավարությամբ։
ОБЯЗАННОСТИ
: 
Պարտականություններ՝
- Իրականացնել ՍՄԱՐԹ կենտրոնի ուսումնական, ծրագրային, վարչական (այդ թվում՝ ֆինանսական և գործառնական) աշխատանքների ընդհանուր ղեկավարումը և համակարգումը՝ ապահովելով համապատասխանությունը Լոռու ՍՄԱՐԹ նախաձեռնության՝ նախապես մշակած հայեցակարգին;
- Իրազեկ լինել «Հայաստանի Մանուկներ» բարեգործական Հիմնադրամի ընդհանուր և ծրագրային առաքելությանը՝ կենտրոնի ղեկավարումը իրականացնելով տվյալ շրջանակներում;
- Ապահովել ՍՄԱՐԹ Կենտրոնի բոլոր օղակների կապը՝ համակարգելով ՍՄԱՐԹ կենտրոնի անձնակազմի աշխատանքները;
- Մշտապես ներգրավված լինել ՍՄԱՐԹ Կենտրոնի գործունեության տեղական և մարզային մակարդակում առավելագույնս արդյունավետ ներկայացմանն ուղղված աշխատանքներին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև համապետական և միջազգային հարթակներում։
Ծրագրերի պլանավորում և իրականացում
- Համակարգել ՍՄԱՐԹ Կենտրոնի ուսումնական նոր ծրագրերի մշակման, առկա ծրագրերի վերանայման, փոփոխման և լրամշակման աշխատանքները, ներկայացնել վերջնարդյունքները;
- Մշակել ՍՄԱՐԹ կենտրոնի տարեկան աշխատանքային պլանը և առաջադիմելու ռազմավարությունը, նպաստել վերջինիս թիմային կիրառմանը;
- Մասնակցել ՍՄԱՐԹ Կենտրոնի ամենամյա բյուջեի կազման աշխատանքներին և ապահովել իրականացված ծախսերի արդյունավետությունը և դրա հետագա կառավարումը;
- Մասնակցել ՍՄԱՐԹ կենտրոնի` գույքով և սարքավորումներով համալրման աշխատանքներին՝ դրանց համապատասխանությունն ուսումնական ծրագրին ապահովելու նպատակով;
- Ապահովել կենտրոնի բնականոն գործունեությունը, ծրագրային և վարչական ամենօրյա աշխատանքների սահուն ընթացքը, խնդիրների առաջացման դեպքում արագ արձագանքել և արդյունավետ լուծումներ առաջարկել;
- Կազմակերպել սեփական և թիմային աշխատանքները Հիմնադրամի և նախաձեռնության առաքելությանը և ռազմավարությանը համապատասխան։
- Մասնակցել ՍՄԱՐԹ Կենտրոնի ծրագրային և վարչական աշխատակիցների ընտրությանը Հիմնադրամի ղեկավարության հետ համատեղ, ապահովել աշխատակիցների հետ կնքվող պայմանագրերի հայտերի ներկայացումը ևկազմակերպել աշխատակիցների վերապատրաստումները;
- Վերահսկել և մշտադիտարկել ՍՄԱՐԹ աշխատակիցների աշխատանքների որակը;
- Ապահովել Կենտրոնի բյուջեի հայտի կազմումը և մշտադիտարկել ֆինանսական ռեսուրսները։
Ծրագրային, վարչական և ֆինանսական հաշվետվողականություն
- Իրականացնել իրեն ենթակա ոլորտների և աշխատակիցների մշտադիտարկում և վերահսկողություն՝ մարզեր պարբերաբար այցեր կատարելու միջոցով;
- Մշակել և Հիմնադրամի ղեկավարությանը ներկայացնել եռամսյակային և տարեկան ծրագրային հաշվետվություններ;
- Համակարգել ՍՄԱՐԹ նախաձեռնության ֆինանսական գործունեությունը՝ նախագծված և հաստատված բյուջեին համապատասխան․ հաստատել վճարման հայտերը, պայմանագրերի հայտերը և ներկայացնել ֆինանսական հաշվետվություններ՝ ըստ Հիմնադրամի սահմանված կարգի։
Համագործակցություն
- Իրականացնել Հիմնադրամի ծրագրային ուղղությունների և այն աշխատանքների համակարգումը, որոնք առնչվում են Լոռու ՍՄԱՐԹ Կենտրոնի գործունեությանը;
- Համակարգել ՍՄԱՐԹ կենտրոնի թիմի և Հայաստանի Մանուկներ բարեգործական Հիմնադրամի միջև հաղորդակցությունը;
- Հաստատել և պահպանել Հիմնադրամին հարիր բարձր մակարդակի հարաբերություններ ՍՄԱՐԹ Կենտրոնի գործընկերների, պետական հաստատությունների, պատկան մարմինների և համայնքների հետ;
- Սերտորեն համագործակցել Հիմնադրամի աշխատակազմի հետ՝ Հիմնադրամի՝ մարզերում առկա ծրագրային փորձի կիրառման և համընկնող աշխատանքների համատեղման, առկա մարդկային ռեսուրսի նպատակահարմար ներգրավման համար;
- Հիմնադրամի ՍՄԱՐԹ ծրագրերի թիմի հետ համատեղ հետազոտել ոլորտի միջազգային և տեղական լավագույն փորձը՝ ՍՄԱՐԹ նախաձեռնության աշխատանքների կազմակերպման գործում հնարավորինս ներգրավելով գործընկերների և շահագրգիռ կազմակերպությունների;
- Համագործակցել Հիմնադրամի մարքեթինգի և հանրային կապերի պատասխանատուների հետ՝ Հիմնադրամի գործընկերների, հանրության և ԶԼՄ-ների հետ շարունակական կապի և ՍՄԱՐԹ նախաձեռնության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով;
- Սերտորեն համագործակցել ՍՄԱՐԹ Կենտրոնի ենթակառուցվածքների համար պատասխանատու բոլոր աշխատակիցների և թիմերի հետ;
- Պահպանել ՍՄԱՐԹ կենտրոնի համար թիրախային համայնքների, շահառուների կապը հիմնադրամի գրասենյակի հետ։
Այլ պարտականություններ
- Մասնակցել ՍՄԱՐԹ նախաձեռնության հետ կապված Հիմնադրամի կողմից ներկայացվող դրամաշնորհային առաջարկների աշխատանքներին;
- Կատարել Ծրագրերի ղեկավարի և Գործադիր տնօրենի՝ սույն պայմանագրով նախատեսված այլ հանձնարարություններ։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
.
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Կառավարել բազմաբովանդակ ծրագրեր, քանի որ ունես ավելի քան 5 տարվա աշխատանքային փորձ միջին կամ ավագ ղեկավարի հաստիքում, ինչպես նաև նախագծել և իրականացրել ես համայնքային զարգացմանն ուղղված տարատեսակ ծրագրեր;
- Իրականացնել տվյալների վերլուծություն և վերջիններիս հիման վրա կայացնել կարևոր որոշումներ ՝ սահմանելով աշխատանքային առաջնահերթությունները;
- Օգտագործել GSuite համակարգը;
- Կազմակերպել աշխատանքն ըստ առաջնահերթությունների;
- Վերլուծել և աշխատել տվյալների հետ;
- Կառավարել մեծ թիմ և ապահովել կենտրոնի ամենօրյա աշխատանքների սահուն ընթացքը;
- Աշխատել արդյունավետ` կարողանալով լուծել խնդիրները ստեղծագործ և նորարական մոտեցումներով, որոնց պատասխանները միշտ չէ, որ ակնհայտ են:
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Գյուղական համայնքներում առկա զարգացման կարիքներին և բարեփոխումներին;
- Կրթությանն առընչվող ամեն ինչին, մասնավորապես ոչ ֆորմալ կրթության զարգացման միտումներին;
- Բանավոր և գրավոր հայերենին (գերազանց) և անգլերենին (լավ)։ Ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Նախագծերի կառավարման ուղղություններին և սկզբունքներին։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Փոփոխության ջատագով;
- Կրթության կառավարման կամ հարակից ոլորտում փորձառու;
- Հմուտ ղեկավար և թիմակից;
- Ստեղծագործ;
- Բաց նորարարության համար և քննադատ;
- Պատասխանատու և հաշվետու;
- Մեդիագրագետ;
- Սոցիալապես պատասխանատու;
- Շարունակական կրթության գաղափարի կրող։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Դիմելու համար՝ https://coaf.bamboohr.com/careers/141
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!