ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Part time
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Հետաքրքրվածության հայտերի հրավեր (Անհատ խորհրդադու)
Հայաստան
«Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական աջակցություն
Հայաստանի դպրոցներում» ծրագիր
Դրամաշնորհ No. P504701
Առաջադրանք՝ Բովանդակության ստեղծման, կարողունակությունների
զարգացման, փորձագիտական թիմ ղեկավարելու և մենթորության
խորհրդատվական ծառայություններ |
Մենթորների վերապատրաստման փորձագիտական թիմի ղեկավար
AM-TFA-443157-CS-INDV
«Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական աջակցություն Հայաստանի դպրոցներում» ծրագիրը համատեղ իրականացնում են Համաշխարհային բանկը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ), Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է «Պետության և խաղաղության կառուցման հովանոցային հիմնադրամ»-ի տրամադրած դրամաշնորհով:
Ծրագրի նպատակն է բարելավել երեխաների և դեռահասների հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական բարօրությունը Հայաստանի այն դպրոցներում, որոնք կընտրվեն ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացնող մարմինն իրականացնելու է ծրագրի հետևյալ գործողությունները՝
- Տուժած երեխաների և դեռահասների, նրանց դասընկերների և ուսուցիչների անհատական կարիքների, ինչպես նաև համայնքային կարիքների և արդյունքների արագ գնահատում ընտրված դպրոցներում,
- Երեխաների և դեռահասների դպրոց ընդունվելու և դպրոց կանոնավոր հաճախելու գործընթացների ուժեղացում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ,
- Տուժած երեխաներին և դեռահասներին, նրանց դասընկերներին ու ընտանիքներին աջակցելու նպատակով դպրոցներում երեք փուլով հոգեկան առողջության և հոգեսոցիալական բարօրության (MHPSS) ուղղությամբ վերապատրաստումների անցկացում,
- Տվյալների հավաքագրում դպրոցներում` ծառայությունների մատուցման պատշաճ մոնիթորինգի նպատակով,
- Աջակցություն ՀՀ ԿԳՄՍՆ-ը կրության ոլորտը կարգավորող հայեցակարգի վերանայման հարցում՝ ինտեգրելու հոգեսոցիալական աջակցությունը 1-12-րդ դասարանների ուսումնական ծրագրում, ինչպես նաև այն ինտեգրելու ա) Հայկական պետական մանկավարժական համալսարանի նախնական ուսուցման (pre-service) ծրագրում, բ) Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի շարունակական մասնագիտական զարգացման (in-service) վերապաստրաստման ծրագրում, գ) Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների կողմից կանոնավոր կերպով տրամադրվող աջակցության գործընթացում։
Ծրագրի շրջանակում կընտրվի 450 դպրոց։ 450 դպրոցից 225-ը պատահականության սկզբունքով կընտրվեն որպես միջամտության խումբ (treatment group), իսկ մնացյալ 225 դպրոցները` համեմատության խումբ (control group)։ Ծրագիրը կիրականացվի երեք փուլով՝ յուրաքանչյուր փուլում 150 դպրոց (75 միջամտության դպրոց և 75 համեմատության դպրոց)։ Յուրաքանչյուր փուլի 75 միջամտության դպրոցների անձնակազմի համար կիրականացվի ինտենսիվ վերապատրաստում։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը փնտրում է հոգեկան առողջության փորձագետի (այսուհետ՝ Խորհրդատու) միանալու Մենթորների վերապատրաստման փորձագիտական թիմին և մշակելու MHPSS ծառայություններ/նյութեր Հայաստանի ընտրված դպրոցներում օգտագործելու նպատակով: Մենթորների վերապատրաստման փորձագիտական թիմը բաղկացած կլինի 15 փորձագետներից, ովքեր MHPSS նյութեր մշակելիս կհամագործակցեն և սերտորեն կաշխատեն Միջազգային Ղեկավար կոմիտեի հետ։ Միջազգային Ղեկավար կոմիտեն ստեղծելու է Համաշխարհային բանկը` համաձայն ծրագրի շրջանակում Բանկի կողմից իրականացվելիք միջոցառումների։
Մենթորների վերապատրաստման փորձագիտական թիմը՝
ա) մշակելու է MHPSS նյութեր և վերապատրաստման պլան՝ դասաժամերի ընթացքում և ամբողջ դպրոցի մակարդակով օգտագործելու նպատակով, ինչպես նաև կենտրոնացված, ոչ մասնագիտացված աջակցություն տրամադրելու ծառայության համար,
բ) մշակելու է ուղղորդման համակարգ՝ դեպքերի վարման նպատակով (case management)՝ որպես մասնագիտացված աջակցության (ծառայության) տրամադրման գործընթացի մաս։
Մշակած նյութերի հիման վրա Մենթորների վերապատրաստման փորձագիտական թիմը կվերապատրաստի և կուղղորդի 150 մենթորների և ՀՄԿ-ի մինչև 40 աշխատակիցների։ Մենթորների վերապատրաստման փորձագիտական թիմի յուրաքանչյուր անդամ կվերապատրաստի և կուղղորդի ընդհանուր առմամբ մինչև 15 մենթորի և ՀՄԿ-ի աշխատակցի։ Փորձագիտական թիմը կղեկավարի Մենթորների վերապատրաստման փորձագիտական թիմի ղեկավարը, ով կհամակարգի փորձագիտական թիմի ամբողջ աշխատանքը միջամտության ողջ ընթացքում:
REQUEST FOR EXPRESSIONS OF INTEREST
(CONSULTING SERVICES – INDIVIDUAL CONSULTANT)
Armenia
“Mental Health and Psychosocial Support in Armenian schools” Project
Grant No. P504701
Assignment Title: Content Design, Capacity Building, Expert Team Supervision and
Mentoring For Mentors
Mentors` Training Expert Team (MTET) Lead
Reference No. (as per Procurement Plan): AM-TFA-443157-CS-INDV
The “Mental Health and Psychosocial Support in Armenian schools” project is being implemented jointly by the World Bank and the Teach for Armenia Foundation, in collaboration with the Ministry of Education, Science, Culture and Sport, the Republican Pedagogical-Psychological Center, the National Center for Education Development and Innovation, and the Armenian State Pedagogical University. The project is funded by a grant from the State and Peacebuilding Umbrella Trust Fund (SPF) at the World Bank.
The overall goal of the Project is to improve mental health and psychosocial wellbeing of children and adolescents in selected schools of Armenia.
The Recipient-executed portion of the Project will implement the following tasks:
- Carrying out rapid assessments of community needs and individual needs and outcomes of affected children and adolescents, their school peers, and their teachers in Selected Schools
- Strengthening services for the enrolment and regular attendance of children and adolescents into schools in collaboration with the Ministry of Social Affairs of Armenia.
- Providing training on MHPSS to schools across three waves to support affected children and adolescents, their peers and their families, according to their needs.
- Carrying out data collection for adequate monitoring of service provision at schools.
- Supporting the MoESCS in the revision of the regulatory framework to integrate psychosocial support into the Grade 1-12 curriculum and the integration of MHPSS into (a) pre-service training with the Armenian State Pedagogical University, (b) in-service training with the National Center for Education Development and Innovation, (c) regular support provided by the Republican Pedagogical-Psychological Centers.
Within the scope of the project, 450 schools will be identified. Among these, 225 schools will be randomly selected to comprise the treatment group, while the remaining 225 schools will serve as the control group. The program will run in three waves, with 150 schools in each wave (75 treatment schools and 75 control schools). In the 75 schools designated as the treatment group in each wave, an intensive training program will be implemented for the school staff.
Teach For Armenia seeks services of a mental health expert (hereinafter the Consultant) to join the Mentors' Training Expert Team (MTET) and create MHPSS activities and training materials for use in selected schools in Armenia. The MTET will consist of 15 experts who will work collaboratively and closely with the International Steering Committee set-up under the Bank-executed portion of the Project when producing MHPSS materials. Specifically, the MTET will (i) Design MHPSS materials and training structure for classroom and school-wide support activities and for focused non-specialist support services, and (ii) Design referral system for case management as part of specialized service. Based on the produced materials, the MTET will train and provide guidance to 150 mentors and up to 40 RPPC staff, with each expert in the MTET responsible for training and guiding up to 15 mentors and RPPC staff. The MTET will be led by the MTET Lead who will coordinate all the work of the entire MTET team throughout the entire intervention.
ОБЯЗАННОСТИ
: 
Խորհրդատուից ակնկալվում է՝
ա) Մշակել MHPSS հայեցակարգ և նպատակներ հայաստանյան համատեքստի համար։ Մշակված MHPSS հայեցակարգը և նպատակները հիմք կհանդիսանան մշակվելիք վերապատրաստման և դասավանդման բոլոր նյութերի համար.
- Իրականացնել դպրոց այցելություններ և դասի դիտարկումներ (առնվազն 5 դիտարկում)՝ համատեքստին ծանոթանալու նպատակով,
- Ուսումնասիրել աշակերտների հոգեկան առողջության վերաբերյալ Հայաստանում իրականացված առկա հետազոտությունները և համաշխարհային MHPSS ստանդարտները, օրինակ, ՄԱԿ-ի միջգերատեսչական մշտական հանձնաժողովի MHPSS ուղեցույցը/միջամտության բուրգը, ինչպես նաև ՀՄԿ-ի մշակած ստանդարտները,
- Ուսումնասիրել ցանկացած այլ նյութ, որը Խորհրդատուն անհրաժեշտ է գտնում միջամտությունը մշակելու համար,
բ) Մշակել 9-ն ամսվա համար նախատեսված MHPSS նյութեր 5-7 դասարանի աշակերտների համար՝ դասաժամերի ընթացքում օգտագործելու նպատակով։ Նյութերն օգտագործվելու են ընտրված առարկայական դասերի ընթացքում (մաթեմատիկա, Հայոց լեզու և 2-3 այլ առարկաներ, որոնք կհստակեցվեն ավելի ուշ) և անհրաժեշտության դեպքում վերանայել մշակված նյութերը յուրաքանչյուր փուլի համար, ինչպես նաև մշակել ամենամսյա աշխատարան ծնողների և դպրոցի աշխատակազմի համար՝ հոգեկան առողջության վերաբերյալ կարծրատիպերը կոտրելու նպատակով.
- Հիմք ընդունելով մշակած MHPSS հայեցակարգը և նպատակները՝ մշակել դասաժամերի համար նախատեսված, ինչպես նաև ժամանցային, մշակութային և ստեղծագործական MHPSS վարժանքներ, որոնք կիրառելու են դպրոցի ուսուցիչները: Վարժանքները մշակելիս հաշվի պետք է առնել դպրոցի դասացուցակը,
- Մշակել ծնողների և համայնքի այլ բնակինչների համար նախատեսված աշխատարաններ՝ հոգեկան առողջության վերաբերյալ կարծրատիպերը կոտրելու նպատակով,
գ) Մշակել դպրոցի անձնակազմի վերապատրաստման շաբաթական պլան՝ հիմք ընդունելով մշակած MHPSS նյութերը։ Շաբաթական պլանը օգտագործվելու է 150 մենթորների և ՀՄԿ-ի մինչև 40 աշխատակիցների կողմից, ովքեր 9-ն ամիս շարունակ վերապատրաստելու են դպրոցների անձնակազմին՝ 3 ամիս ինտենսիվ վերապատրաստում, 3 ամիս մենթորական աջակցություն և մոնիթորինգ և 3 ամիս կանոնավոր այցելություններ ու հեռավար աջակցություն։
- Վերապատրաստման պլանը պետք է ներառի դասերի դիտարկումներ, դասերի ընթացքում աջակցության տրամադրում, անհատական և խմբային քննարկումներ ուսուցիչների հետ, մոնիթորինգի անցկացման վերաբերյալ ուղղորդում (ներառյալ ամենօրյա օրագրերի կիրառում՝ MHPSS վարժանքները գրանցելու համար, որոնք կօգտագործվեն դասերի ընթացքում և ամբողջ դպրոցի մակարդակով, հարցումների անցկացում տնօրենների, ուսուցիչների, աշակերտների և նրանց ընտանիքի անդմաների շրջանում՝ հետադարձ կապ ստանալու նպատակով), ինչպես նաև մեթոդներ՝ հայտնաբերելու դեպքի վարման կարիք ունեցող աշակերտների և ուղղորդման համակարգի կիրառման վերաբերյալ ուղղորդում։
դ) Մշակել մեթոդներ և հատուկ դեպքերի վերաբերյալ նյութեր՝ կենտրոնացված, ոչ մասնագիտացված աջակցություն տրամադրելու նպատակով.
- Մշակել մեթոդներ՝ հայտաբերելու համար աշակերտների, ովքեր կենտրոնացված, ոչ մասնագիտացված աջակցության կարիք ունեն և սահմանել ընթացակարգեր դեպքերի արդյունքներին հետևելու համար,
ե) Վերանայել ուղղորդման առկա ընթացակարգերը (եթե այդպիսիք կան)` դեպքերի վարման համար և/կամ ձևավորել ուղղորդման համակարգ մասնագիտացված աջակցության համար.
- Մշակել մեթոդներ հայտաբերելու համար աշակերտների, ովքեր մասնագիտացված աջակցության կարիք ունեն և սահմանել ընթացակարգեր դեպքերի արդյունքներին հետևելու համար,
զ) Վերապատրաստել ընդհանուր 15 մենթորի՝ հիմք ընդունելով բ, գ, դ, ե կետերը,
է) Դպրոցներում միջամտության ողջ ընթացքում տրամադրել շաբաթական 3 ժամ ուղղորդում և աջակցել նշանակված 15 մենթորներին,
ը) Դպրոցներում միջամտության ողջ ընթացքում կազմակերպել շաբաթական երկու ժամ տևողությամբ հանդիպումներ Մենթորների վերապատրաստման փորձագիտական թիմի հետ՝ վերահսկելու և հետևելու միջամտության առաջընթացը, ինչպես նաև տրամադրել ուղղորդում,
Խորհրդատուից ակնկալվում է նաև՝
ա) Սոցիալական հանձնառության մասնագետի աջակցությամբ մենթորների համար իրականացնել աշխատակիցների բողոքների լուծման մեխանիզմի, վարքագծի կանոնների և երեխաների պաշտպանության վերաբերյալ վերապատրաստում,
բ) Ձեռնարկել անհապաղ միջոցներ իր հսկողության ներքո գտնվող գործողությունների կամ առաջադրանքների իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին լուծուման նպատակով,
գ) Զեկուցել ծրագրի սոցիալական հանձնառության մասնագետին և ծրագրի ղեկավարին բողոքների և վատ վարքագծային իրավիճակների/դեպքերի մասին՝ դեպքի տեղի ունենալուց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում,
դ) Մենթորների վերապատրաստման փորձագիտական թիմիղեկավարի և ծրագրի ղեկավարի խնդրանքով կատարել այլ հանձնարարություններ, որոնք բխում են ներկայացված աշխատանքի նկարագրից։
Նախքան ծրագրի միջամտության մեկնարկը, Խորհրդատուն (ակնկալվող վերջնաժամկետ՝ պայմանագրի ստորագրումից երկուսուկես ամիս անց)՝
ա) կմշակի MHPSS հայեցակարգ և նպատակներ հայաստանյան համատեքստի համար (Նյութի ներկայացման ձևաչափ՝ էլեկտրոնային, հայերեն, Անկալվող վերջնաժամկետ՝ պայմանագրի ստորագրումից 15 օրվա ընթացքում),
բ) կմշակի 9-ն ամսվա համար նախատեսված MHPSS նյութեր 5-7 դասարանի աշակերտների համար՝ ընտրված առարկայական դասերի ընթացքում օգտագործելու նպատակով (մաթեմատիկա, Հայոց լեզու և 2-3 այլ առարկաներ, որոնք կհստակեցվեն ավելի ուշ) (Նյութի ներկայացման ձևաչափ՝ էլեկտրոնային, հայերեն, Անկալվող վերջնաժամկետ՝ պայմանագրի ստորագրումից մեկ ամսվա ընթացքում),
գ) կներկայացնի դպրոցի անձնակազմին 9 ամիս շարունակաբար վերապատրաստելու շաբաթական պլան մշակած MHPSS նյութերի հիմքով (Նյութի ներկայացման ձևաչափ՝ էլեկտրոնային, հայերեն, Անկալվող վերջնաժամկետ՝ պայմանագրի ստորագրումից մեկուկես ամսվա ընթացքում),
դ) կմշակի մեթոդներ հայտնաբերելու համար աշակերտների, ովքեր կարիք ունեն կենտրոնացված, ոչ մասնագիտացված աջակցության (Նյութի ներկայացման ձևաչափ՝ էլեկտրոնային, հայերեն, Անկալվող վերջնաժամկետ՝ պայմանագրի ստորագրումից երկու ամսվա ընթացքում),
ե) կմշակի դեպքերի վարման և ուղղորդման համակարգ (Նյութի ներկայացման ձևաչափ՝ էլեկտրոնային, հայերենակ, Անկալվող վերջնաժամկետ՝ պայմանագրի ստորագրումից երկու ամսվա ընթացքում),
զ) կիրականացնի մենթորների շուրջ 40 ժամ վերապատրաստում (Նյութի ներկայացման ձևաչափ՝ առցանց և/կամ դեմ առ դեմ հանդիպումներ, Անկալվող վերջնաժամկետ՝ պայմանագրի ստորագրումից երկուսուկես ամսվա ընթացքում),
Ծրագրի միջամտության մեկնարկից հետո Խորհրդատուն նաև (ակնկալվող վերջնաժամկետ՝ մայիսի 30, 2026թ.)՝
ա) Դպրոցներում միջամտության ողջ ընթացքում կտրամադրի շաբաթական 3 ժամ ուղղորդում և աջակցություն նշանակված 15 մենթորներին և կհետևի դեպքերի վարմանը (case management), ինչպես նաև կենտրոնացված, ոչ մասնագետ աջակցության տրամադրմանը,
բ) կմշակի կամ կադապտացնի հատուկ դեպքերի համար նախատեսված նյութեր կենտրոնացված, ոչ մասնագիտացված աջակցություն (ծառայություն) տրամադրելու նապատակով,
գ) Դպրոցներում միջամտության ողջ ընթացքում կմասնակցի շաբաթական երկու ժամ տևողությամբ հանդիպումների Մենթորների վերապատրաստման փորձագիտական թիմի հետ՝ քննարկելու միջամտության առաջընթացը, ինչպես նաև ստանալու ուղղորդում։
The Consultant shall:
(a) Formulate a MHPSS framework and objectives specific to the Armenian context under the guidance of the MTET Lead. The MHPSS framework and objectives will be the foundation for all training materials and teaching resources:
- Conduct school visits and classroom observations (minimum 5 classes) to better understand the context
- Review existing studies conducted in Armenia on the mental health of students, and examine global MHPSS standards such as the IASC Intervention Pyramid, in addition to the standards established by the RPPC
- Study any additional materials that the Consultant finds relevant for designing the intervention
(b) Design MHPSS materials for in-classroom activities for 9 months for 5-7 grades in selected subjects (mathematics, Armenian language, and 2-3 other subjects to be determined at a later date) and revise them for each Wave, if necessary, as well as design monthly workshops for parents and school staff to address the stigma related to mental health:
-Using the established MHPSS framework and objectives, design in-classroom and recreational, cultural and creative MHPSS activities to be used by schoolteachers. When designing the activities school schedule should be considered
-Design workshop materials for parents and other community members to address the stigma related to mental health;
(c) Design weekly school staff training structure based on the designed MHPSS materials to be used by 150 mentors and RPPC staff to train school staff for 9 months, with 3 months of intensive training, 3 months of mentorship and monitoring, and 3 months of follow up through regular visits and remote follow-up:
-The training structure shall include classroom observations, in-classroom support, one-on-one and group discussions with teachers, guidance on conducting monitoring (including the use of daily monitoring journals to record MHPSS activities in the classroom and the school and feedback surveys from principals, teachers, students and families), methods for identifying students for case management, and the use of a referral system;
(d) Design methods and case-specific materials for focused non-specialist support:
-Design methods for identifying students for focused non-specialist support and establish procedures for following up on case results;
(e) Review existing referral systems, if any, for case management and/or design a referral system for specialized services:
-Design methods for identifying students for case management and establish procedures for following up on the case results;
(f) Train overall 15 mentors based on b, c, d and e;
(g) Provide 3 hours of weekly guidance and support to assigned 15 mentors throughout the entire intervention;
(h) Participate in weekly two-hour meetings with MTET members to discuss the progress of the intervention and receive guidance throughout the entire intervention.
The Consultant shall also:
-Conduct training on Worker Grievance Redress Mechanism, code of conduct and child safeguarding for mentors with the support of project Social Specialist;
-Take immediate measures to find solutions to the problems encountered during the implementation of tasks/activities under his/her supervision;
-Report complaints and cases of misconduct to the project Social Specialist and the Project Lead no later than 24 hours after the incident.
-Perform other assignments at the request of the MTET Lead and the Project Lead related to the described scope of work.
Before the start of the Project intervention, the Consultant shall deliver (expected end date: two and a half months after signing the contract):
- MHPSS framework and objectives specific to the Armenian context (Delivery method: electronic, Armenian) (expected within 15 days after signing the contract);
- MHPSS materials for in-classroom activities for 9 months for 5-7 grades in selected subjects (mathematics, Armenian language, and 2-3 other subjects to be determined at a later date) (Delivery method: electronic, Armenian) (expected within a month after signing the contract);
- Weekly school staff training structure based on the designed MHPSS materials for 9 months (Delivery method: electronic, Armenian) (expected within a month and a half after signing the contract);
- Methods and case-specific materials for focused non-specialist support (Delivery method: electronic, Armenian) (expected within two months after signing the contract);
- Case management referral system (Delivery method: electronic, Armenian) (expected within two months after signing the contract);
About 40 hours of mentor training (Delivery method: online and/or in-person, Armenian) (expected within two and a half months after signing the contract);
After the start of the Project intervention, the Consultant shall also (expected end date: May 30, 2026):
- Provide 3 hours of weekly guidance and support to assigned 15 mentors and follow up on case management as well as focused, non-specialist support for 3 waves;
- Produce or adapt case-specific materials for focused, non-specialist support services;
- Participate in two-hour meetings with MTET members to discuss the progress of the intervention and receive guidance throughout the entire intervention.
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Նվազագույնը բակալավրի աստիճան հոգեբանության, խորհրդատվության, կրթության հոգեբանության, հոգեթերապիայի կամ հարակից այլ ոլորտում;
- Առնվազն 2 տարվա մասնագիտական փորձ հոգեկան առողջության ոլորտում (օրինակ՝ վերապատրաստումների իրականացում, MHPSS ռեսուրսների մշակում, խորհրդատվության տրամադրում համապատասխան ոլորտներում աշխատող մասնագետներին) կամ հարակից այլ ոլորտներում;
- Հայոց լեզվի գերազանց իմացություն;
- Հաղորդակցման և ներկայացման հմտություն, ինչպես նաև ներառող ու ինտերակտիվ վերապատրաստումներ, աշխատարաններ անցկացնելու հմտություն;
- Համակարգչային գրագիտություն;
- Կառուցողական հետադարձ կապ տրամադրելու և ուղղորդելու կարողություն;
- Թիմային աշխատանքի, փոխադարձ հարգանքի և թիմի անդամների միջև համագործակցության մշակույթ զարգացնելու կարողություն.
- A minimum of a bachelor's degree in psychology, counseling, education psychology, psychotherapy or a related field.
- At least 2 years of professional experience in mental health (such as providing training, designing MHPSS resources, or consulting with professionals working in relevant settings) or a relevant field;
- Excellent knowledge of Armenian;
- Strong communication and presentation skills, including the ability to facilitate engaging and interactive training sessions, workshops;
Computer literacy;
- Capacity to provide constructive feedback and guidance;
- Ability to foster a culture of teamwork, mutual respect, and collaboration among team members.
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Խորհրդատուն կներկայացնի կատարված առաջադրանքները և կզեկուցի Մենթորների վերապատրաստման փորձագիտական թիմի ղեկավարին։
Սկիզբ (ակնկալվում է)՝ պայմանագրի ստորագրումից հետո
Ավարտ (ակնկալվում է)՝ Մայիսի 30, 2026:
The Consultant will submit the completed tasks and report to the MTET Lead.
Expected start date: once the contract is signed
Expected end date: May 30, 2026.
Հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ ներքոնշյալ հեռախոսահամարով և էլ. հասցեով աշխատանքային ժամերի ընթացքում՝ 10:00-ից մինչև 18:00-ն:
Հայտերն (CV) անհրաժեշտ է ուղարկել մինչև 2024 թվականի
օգոստոսի 19-ը հետևյալ էլ.փոստի հասցեին՝ ***********.**@***************.***
Խնդրում ենք նամակի անվան մեջ հստակ գրել, թե ինչ
խորհրդատվական ծառայության համար եք ուղարկում Հայտը։
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ
2/1 Մելիք Ադամյան փողոց,
Երևան, Հայաստան 0010
Հեռ՝ 093 514499
Էլ. փոստ` ***********.**@***************.***
Further information can be obtained at the address below during office hours 10:00 to 18:00.
Expressions of interest (CVs) must be delivered in a written form to the below e-mail address by August 19, 2024․
Please clearly mention the Assignment Title in the subject line of the e-mail.
Teach For Armenia Educational Foundation
2/1 Melik-Adamyan Street,
Yerevan, Armenia 0010
Tel: 093 514499
E-mail: ***********.**@***************.***
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ЗАРПЛАТА
: 
Նախքան Ծրագրի միջամտության մեկնարկը կատարվող գործողությունների համար Խորհրդատուն կվճարվի միանվագ գումար՝ իր հետ կնքված պայմանագրի պայմաններով:
Ծրագրի միջամտության մեկնարկից հետո իրականացվող գործողությունների համար Խորհրդատուն կվճարվի աշխատած ժամերի հիմքով՝ համաձայն իր հետ կնքված պայմանագրի պայմանների: Պարտադիր է նախապես պլանավորել առցանց կամ դեմ առ դեմ հանդիպումներ և տրամադրել պատշաճ ուղղորդում մենթորներին։ Աշխատանքային ժամերին հետևելու համար կօգտագործվի աշխատանքային ժամանակացույց։
For the activities before the start of the Project intervention the Consultant shall be paid a lump sum according to the terms of the contract signed with her/him.
For the activities after the start of the Project intervention the Consultant shall be paid time-based according to the terms of the contract signed with her/him. It will be mandatory to schedule meetings online or in-person in-advance and provide proper guidance to mentors. Time sheets will be used to track the working hours.