ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Արմոբիլ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում թիկնապահների:
ОБЯЗАННОСТИ
: 
- Անհրաժեշտության դեպքում (վնասվածք, կոտրվածք, շնչահեղձություն, արյունահոսություն, ուշագնացություն, այրվածք և այլն) ցուցաբերել առաջին օգնություն;
- Հետևել հատուկ միջոցների գործադրման հրահանգներին և պահպանել դրանց գործադրման պայմանները;
- Կանխարգելիչ գործողություններ կատարելիս պահպանել անվտանգության կանոնները;
- Ծայրահեղ իրավիճակներում ապահովել ինքնատիրապետման տեխնիկայի կիրառումը:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
Թեկնածուներին ներկայացվող նվազագույն պարտադիր պահանջներն են․
- Առնվազն 3 (երեք) տարվա թիկնապահական աշխատանքի կամ ուժային կառույցներում ծառայության փորձ;
- Անգլերեն լեզվի լավ իմացություն (առնվազն՝ CEFR Level B - լեզուների տեղեկատուների ընդհանուր եվրոպական համակարգի 2-րդ մակարդակ);
- Լավ առողջական վիճակ, այդ թվում՝ գերազանց տեսողություն, լավ ֆիզիկական տվյալներ;
- Բարդ և/ կամ ճգնաժամային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և արագ արձագանքելու կարողություն, թիմային համակարգված աշխատանքի հմտություն;
- Առանց ՀՀ տարածքում գործուղումների մեկնելու որևէ սահմանափակումների։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Համապատասխան որակավորում ունեցող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել
hr@armobil.am և
a.kaprielyan@armobil.am էլեկտրոնային հասցեներին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Թիկնապահ»)։ Խնդրում ենք ինքնակենսագրականներում նշել կրթության և աշխատանքային փորձի, պարտադիր զինվորական ծառայության մասին տվյալները, հաշվառման և փաստացի բնակության հասցեները, բջջային հեռախոսահամարները։ Ինքնակենսագրականները կուսումնասիրվեն և միայն համապատասխան որակավարում ունեցող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
О КОМПАНИИ
: 
«Արմոբիլ» ընկերությունը հիմնադրվել է 2000թ-ին և իրականացնում է անվտանգության ծառայություններ ամբողջ ՀՀ տարածքում և առաջարկում է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման լուծումների համակցված փաթեթներ: Հիմնվելով պահնորդական, թիկնապահական, պարեկային ասպարեզում ունեցած պատկառելի փորձի վրա ընկերությունը գրավել և պահպանում է առաջատարի հեղինակությունը: