ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Ամբողջ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Սպեցմաշ» ընկերությունը փնտրում է Տնօրեն՝ իրականացնելու հիմնարկի փաստաթղթերի ստեղծման և փաստաթղթաշրջանառության կազմակերպման աշխատանքները, ինչպես նաև կազմակերպչական և տեխնիկատեղեկատվական աշխատանքներ։
ОБЯЗАННОСТИ
: 
- Ընդունել և գրանցել թղթակցությունը, ուղարկել դրանք համապատասխան աշխատակիցներին;
- Տնօրենի կարգադրագրերին, հրամաններին համապատասխան փոխանցել փաստաթղթերը ի կատարման;
- Ստեղծել փաստաթղթերի շտեմարան;
- Վարել փաստաթղթային նյութերի շրջանառության հաշվառումը, վերահսկողություն իրականացնել դրանց կատարման նկատմամբ, գրանցված փաստաթղթերի վերաբերյալ տալ անհրաժեշտ տեղեկանքներ;
- Վարել ստացվող և ուղարկվող թղթակցության հաշվառում, համակարգում և պահպանել ընթացիկ արխիվի փաստաթղթերը;
- Վարել փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները, ապահովել դրանց հարմարավետ և արագ փնտրումը;
- Ապահովել շրջանառվող ծառայողական փաստաթղթերի պահպանումը (հրամանապանակ, արձանագրություններ);
- Պատրաստել ղեկավարի աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերը, ներկայացնել ստորագրության;
- Գրանցել ղեկավարի բացակայության ժամանակ ստացվող հեռախոսազանգերը, տեղեկատվությունը և նրան իրազեկել դրանց բովանդակության մասին, փոխանցել և ընդունել տեղեկատվություն (էլեկտրոնային նամակներ, հեռախոսագրեր և այլն), ինչպես նաև ժամանակին տեղեկացնել ղեկավարին կապի միջոցներով ստացված տեղեկատվության մասին;
- Ղեկավարի հանձնարարությամբ տպագրել ծառայողական նյութեր, ընթացիկ տեղեկատվությունը ներմուծել տվյալների բանկ;
- Իրականացնել խորհրդատվական կոմիտեի (steering comittee) հետ հաղորդակցություն, նիստերի նախապատրաստում և նյութերի տրամադրում, արձանագրությունների կազմում և շրջանառում, աշխատակազմի ընդունման մրցութային կարգով նախատեսված հանձնաժողովի անդամների հետ հաղորդակցություն;
- Իրականացնել գործուղումներին և աշխատանքային այցերին առնչվող կազմակերպչական աշխատանքներ;
- Անհրաժեշտության դեպքում կատարել աշխատանքային այլ պարտականություններ և առաջադրանքներ, որը չի հակասում ՀՀ ԱՕ-ին:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 1 տարվա համանման աշխատանքի փորձ;
- Գրասենյակի կառավարման ընթացակարգերի և ձևերի իմացություն;
- Գրասենյակային սարքավորումների (համակարգիչ, տպիչ, այլ հեռահաղորդակցման համակարգեր) հետ աշխատելու հմտություն;
- Փաստաթղթավորման կարողություն, փաստաթղթի դերի ու նշանակության, ձևաթղթերի տեսակների և դրանց պատրաստման կարգի իմացություն;
- Հանդիպումների, ժողովների կազմակերպման ընթացակարգերի, այցելուների, հյուրերի ընդունելության կազմակերպման հմտություն;
- Հաղորդակցման հմտություններ, երկխոսությունների և քննարկումների նախաձեռնման, պահպանման, եզրափակման հմտություններ;
- Աշխատանքի կուլտուրային և էթիկային տիրապետելու, թիմում արդյունավետ աշխատելու կարողություն;
- Ժամանակի կառավարման գերազանց կարողություն, աշխատանքի առաջնահերթությունը սահմանելու հմտություն;
- Հայերենի և անգլերենի գրավոր և բանավոր գերազանց հաղորդակցման հմտություններ; ռուսերենի իմացությունն առավելություն է;
- Համակարգչային հմտություններ;
- ՀՀ մարզեր ճամփորդելու հնարավորություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է
specmashsales@mail.ru էլ․ հասցեին ուղարկել ինքնակենսագրություն, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում), այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը, Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ЗАРПЛАТА
: 
400,000 ՀՀ դրամ, որը չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:
О КОМПАНИИ
: 
«Սպեցմաշ» ՍՊԸ գյուղատնտեսական, կոմունալ, ճանապարհաշինարարական տեխնիկայի առաջատար մատակարարող է և զբաղվում է դրանց իրացմամբ Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում: Ընկերությունը հիմնադրվել է 2013թ-ին:
Առաքելությունը.
Շնորհիվ պրոֆեսիոնալ աշխատանքի՝ ՀՀ շուկայում ձեռք է բերել մեծ փորձ, որը թույլ է տալիս այսօր ապահովել առավել արդյունավետ և լավագույն ցուցանիշներ մի շարք ոլորտներում: Ընկերության առաքելությունն է ՀՀ արդյունաբերության և ագրարային սեկտորներին մատակարարելու ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված մեխանիզմներ, որոնք կտնտեսեն սպառողների և՛ ժամանակը, և՛ ծախսերը:
Ինչպես են կատարելագործվում.
Խորհրդակցություն. Աշխատանքի ընթացքում իրականացվել են և անց են կացվում խորհրդակցություններ ՀՀ գյուղատնտեսական նախարարաության տեխնիկական վերահսկողության տեսչության և այլ պրոֆիլային բաժինների միջամտությամբ:
Այսպիսի մեթոդներով «Սպեցմաշ» ՍՊԸ-ի մասնագետների կապը ֆերմերների հետ հանգեցրել են գյուղտեխնիկայի վաճառքների և գյուղսարքավորումների սպասարկման ընդլայնմանը: Ներկա պահին «Սպեցմաշ» ընկերությունը ակտիվ զարգացող նապատակասլաց ընկերություն է, գիտականորեն հիմնավորված մոտեցմամբ և պրոֆեսիոնալ անձնակազմով, նպաստելու՝ հատուկ տեխնիկաների ապահովումը և դրանց էֆեկտիվ զարգացումը հայկական սպառողներին: