ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Կես դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համար մեծ պատիվ է ներկայանալ որպես առաջնորդության զարգացման ջատագով կազմակերպություն։ Կազմակերպությունը համոզված է, որ իր աշակերտների կյանքում համակարգային փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է ձևավորել առաջնորդության էկոհամակարգ։ Նրա նպատակն է գտնել տաղանդավոր անհատների և նրանց պատրաստել որպես կրթական հնարավորությունների հավասարության նվիրյալներ։ Աշխատանքային պրակտիկան այս նպատակի մի բաղադրիչն է։ Վճարվող պրակտիկան «Դասավանդի՛ր, Հայաստան»-ում բուհական ավարտական կուրսերի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար հնարավորություն է մասնակցելու մեր գործունեությանը։ Պրակտիկանտները ներգրավվելու են բոլոր բաժիններում։ Կազմակերպությանը անհրաժեշտ են պրակտիկանտներ ուսումնական տարբեր բնագավառներից։ Այստեղ պրակտիկանտները վճարվում են ամսական 100,000 ՀՀ դրամի չափով (համախառն)։ Պրակտիկան մեկնարկում է հունվարին և ավարտվում հունիսին։ Ծրագրի ավարտին պրակտիկանտներին առաջարկվում է միանալ մեր Առաջնորդության զարգացման ծրագրին։
Աշխատանքային թիմը.
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ցանկանում է ընդունել 10-ից 20 պրակտիկանտի, որոնք կներգրավվեն հետևյալ բաժիններում․
- Մասնավոր համագործակցության բաժին (ֆինանսական միջոցների հայթայթում);
- Հանրային համագործակցության բաժին (հարաբերություններ պետական մարմինների հետ);
- Մարքեթինգի և բրենդի ռազմավարության բաժին (հաղորդակցություն, թարգմանություն, դիզայն);
- Ֆինանսների և գործառնությունների բաժին;
- Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին;
- Հավաքագրման բաժին*;
- Ուսումնառության և նորարարությունների բաժին (ծրագրերի մշակում, «Կայծ» սոցիալական նորարարությունների ինկուբատոր, համայնքային ներազդեցություն, աշակերտական առաջնորդություն, տվյալների մշակում, աշխատանք շրջանավարտ-դեսպանների հետ);
- Տարածաշրջանային թիմ:
*Հավաքագրման բաժին ընդունվող պրակտիկանտները կգործեն որպես մեր «ներկայացուցիչներ համալսարանական շրջանակներում»։ Նրանք աշխատանք կտանեն իրենց համապատասխան համալսարաններում և կաջակցեն Առաջնորդության զարգացման ծրագրի համար շնորհալի թեկնածուների հայթայթման գործում։
Ձեր մասին.
«Դասավանդի′ր, Հայաստան»-ը կարող է լինել լավագույն տեղը հենց Ձեզ համար, եթե Դուք ևս կարևորում եք այնպիսի աշխատավայրի ձևավորումը, որն առաջնորդվում է արժեքներով և գործում է առաջնորդության կատարելագործման ուղղությամբ։ Թիմը պետք է բաղկացած լինի աշխատանքային մշակույթ ստեղծող անհատներից, որոնք օրինակ են հանդիսանում այնպիսի առաջնորդության, որ «Դասավանդի′ր, Հայաստան»-ը ջանում է կյանքի կոչել դասարաններում և կրթական ողջ համակարգում: Սա նշանակում է, որ մանձնակազմի յուրաքանչյուր անդամ պետք է ձգտի մարմնավորել իրենց «Քոչարին», հավատարիմ մնալ ամենաբարձր չափանիշների, իսկ թերություններ թույլ տալիս ընդունել սեփական սխալները։
ОБЯЗАННОСТИ
: 
Աշխատանքային հիմնական պարտականությունները կլինեն տարբեր՝ ըստ բաժինների։ Ստորև ներկայացված են այն պարտականությունները․
Մասնավոր համագործակցության բաժին՝
- Նոր գործընկերությունների հնարավորությունների ուսումնասիրություն և բացահայտում;
- Աջակցություն դրամահավաքային և լայն իրազեկման արշավների անցկացմանը;
- Մասնակցություն սոցիալական մեդիայում տեղադրվող բովանդակության ստեղծմանը։
Հանրային համագործակցության բաժին (հարաբերություններ պետական մարմինների հետ)՝
- Աջակցություն անգլերենով և (կամ) ռուսերենով կազմվող փաստաթղթերի խմբագրման և սրբագրման աշխատանքներում;
- Նոր ուղղությունների և գործընկերային հնարավորությունների բացահայտում;
- Ընթացիկ հետազոտական ծրագրերի համար անհրաժեշտ գրասենյակային հետազոտությունների անցկացում։
Մարքեթինգի և բրենդի ռազմավարության բաժին՝
- Աջակցություն «Դասավանդի′ր, Հայաստան»-ի, «Friends of Teach For Armenia»-ի և «Collective Fund»-ի կայքերի ձևավորման ու բովանդակության թարմացման աշխատանքներում;
- Կազմակերպության վերաբերյալ բովանդակության հանրայնացում առցանց սոցիալական մեդիայի միջոցով;
- Աջակցություն հայերենով, անգլերենով և (կամ) ռուսերենով առցանց բովանդակության ստեղծման աշխատանքներում;
- Աջակցություն մեր համայնքային նորարարական նախագծերը ներկայացնող բովանդակության մշակման աշխատանքներում։
Ֆինանսների և գործառնությունների բաժին՝
- Աջակցություն օժանդակ փաստաթղթերի (ներքին շրջանառման փաստաթղթեր և ֆինանսական հաշվետվություններ) կազմման և ներկայացման աշխատանքներում;
- Աջակցություն փոխհաղորդակցությանը Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի հետ;
- Աջակցություն գործառնություններին և գրասենյակի կառավարմանն առնչվող նյութատեխնիկական հարցերում;
- Ֆինանսական գծով գլխավոր տնօրենի, ինչպես նաև Ֆինանսների և գործառնությունների բաժնի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում;
- Աջակցություն բաժիններին` իրենց ամենօրյա բնականոն վարչարարության իրականացման և արդյունավետությանն ուղղված նորարարական լուծումների որոնման գործընթացներում։
Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝
- Աջակցություն ՄՌԿ գործունեությանը;
- Աջակցություն ՄՌԿ գործունեությանն առնչվող նյութատեխնիկական խնդիրներում;
- Աջակցություն գնումների գործընթացներում;
- Աջակցություն աշխատանքի ընդունման գործընթացում՝ թեկնածուների հետ հարցազրույցների պլանավորման և համապատասխան էլեկտրոնային նամակների ուղարկման աշխատանքներում։
Հավաքագրման բաժին՝
- Համալսարաններում առաջադեմ ուսանողների հայթայթում և ոգեշնչում՝ միանալու «Դասավանդի′ր, Հայաստան»-ի շարժմանը;
- Աջակցում Հավաքագրման թիմի ուսանողական շրջանակներում մեր բրենդի իրազեկման խթանմանը, ինչպես նաև համալսարանների ֆակուլտետների հետ հարաբերությունների զարգացմանը;
- «Դասավանդի′ր, Հայաստան»-ի մասին տեղեկատվական հանդիպումների, անհատական զրույցների կազմակերպում՝ ի նպաստ մեր ծրագրում հնարավոր թեկնածուների ներգրավման;
- «Դասավանդի′ր, Հայաստան»-ում հավաքագրման աշխատաքների հետ կապված այլ պարտականությունների ստանձնում։
Ուսումնառության և նորարարությունների բաժին՝
- Աջակցություն համայնքներում մեր ներազդեցության ընդլայնման և համայնքային ներազդեցության նախագծերի բյուջետային հաշվետվություններիի կազմման գործում;
- Հայաստանյան և արտասահմանյան արտաքին աղբյուրներից նախագծերի ֆինանսավորման գերակա հնարավորությունների վերաբերյալ ուսումնասիրություն և տեղեկությունների տրամադրում;
- Աջակցություն աշակերտական առաջնորդության վերաբերյալ նորարարական փորձի և մեթոդների հետազոտմանը և կիրառմանը;
- Աջակցություն ուսումնական նյութերի՝ անգլերենից հայերեն թարգմանության և խմբագրման աշխատանքներում;
- Աջակցություն դասընթացների կազմակերպմանը և անցկացմանը (առցանց և ոչ առցանց);
- Օգնություն տեսանյութերի պատրաստման աշխատանքներում (տեսաձայնագրություն, մոնտաժ, հայերեն ենթագրեր);
- «Դասավանդի′ր, Հայաստան»-ում ուսումնառությանը և նորարարական գործունեությանն առնչվող այլ պարտականություններ։
Տարածաշրջանային թիմ
- Աջակցություն տեխնիկական խնդիրներում, ինչպիսիք են, օրինակ, Ուսուցիչ-առաջնորդներին իրենց հանձնարարությունների, մոդուլների և նախագծերի մասին հիշեցումները և դրանց կատարման ընթացքին հետևելը;
- Աջակցություն դպրոցներին և ուսումնական ծրագրին առնչվող նյութատեխնիկական ապահովման հարցերում;
- Ուսուցիչ-առաջնորդների գործունեությանն առնչվող այլ պարտականությունների ստանձնում;
- Աջակցություն Արցախի ԲՈՒՀ-երի շրջանավարտների հավաքագրման գործընթացին։
Հիշեցում. «Դասավանդի′ր, Հայաստան»-ը շահույթ չհետապնդող և ընդլայնվող կազմակերպություն է, որը գործում է դինամիկ համակարգում: Մեր գործունեության սահմանների ընդլայնմանը զուգընթաց՝ մեր թիմը պետք է դրսևորի ճկունություն: Մենք փնտրում ենք այնպիսի առաջնորդների, որոնք դրսևորում են դիմակայունություն և նոր իրավիճակների հարմարվելու ունակություն: Սա նշանակում է, որ պարտականությունները ժամանակի հետ կարող են կրել փոփոխություններ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բակալավրիատի կամ մագիստրատուրայի վերջին կուրսի ուսանողներ;
- Բարձր կատարողականությամբ օժտված անձինք, որոնք կարողանում են միաժամանակ համադրել մի շարք առաջնահերթություններ;
- Հայերենի իմացություն; անգլերենի իմացությունը խիստ ցանկալի է; ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն (հատկապես այն անձանց համար, որոնք ցանկություն կհայտնեն աշխատելու որպես թարգմանիչներ)։
Այս պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ է նաև, որ թեկնածուն տիրապետի հետևյալ առանցքային կարողություններին.
- Նվիրում - «Դասավանդի′ր, Հայաստան»-ի համար ամենակարևորը տաղանդավոր անհատներն են, որոնք ոգեշնչված կլինեն կրթության միջոցով երկրում փոփոխություններ բերելու «Դասավանդի′ր, Հայաստան»-ի առաքելությամբ;
- Թիմային աշխատանքի ունակություն - «Դասավանդի′ր, Հայաստան»-ն ունի շատ յուրահատուկ թիմային մշակույթ և մշտապես ձգտում է կատարելագործվել որպես աշխատավայր։ Նրանք որոնում են այնպիսի անհատների, որոնք կօգնեն իրենց ամրապնդել կազմակերպության համագործակցային ոգին;
- Սովորելու ձգտում - Նրանք սովորում են ողջ կյանքի ընթացքում։ «Դասավանդի′ր, Հայաստան»-ի անձնակազմի յուրաքանչյուր անդամ պետք է բաց լինի սովորելու համար;
- Խնդիրներ լուծելու ունակություն - Լուծումներ գտնելու համար այնպիսի լայն խնդրին, ինչպիսին կրթական հնարավորությունների անհավասարությունն է, անհրաժեշտ են առաջնորդներ, որոնք ունեն ինքնատիպ մտածողություն և կարող են առաջարկել լուծումներ;
- Ոգևորություն - Անելիք շատ կա, և խոչընդոտների հաղթահարման համար ինքնուրույն գործելու կարողություն պահանջվում է նույնիսկ պրակտիկանտներից։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (résumé) ներկայացնել Spark Hire հարթակի միջոցով, հետևելով հղմանը՝
https://hire.li/5ab94f9: Խնդրում ենք նաև տեսաձայնագրել միակողմանի առցանց հարցազրույց Spark Hire հարթակում, որի միջոցով կկարողանանք ավելի լավ ճանաչել Ձեզ և որոշել, թե որ բաժինն ավելի համապատասխան կլինի Ձեր հմտություններին և մասնագիտական որակավորմանը։
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ЗАРПЛАТА
: 
100,000 ՀՀ դրամ/ ամիսը (համախառն)
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ
: 
Բազմազանության, արդարության և ներառականության ապահովման հանձնառությունները՝ «Դասավանդի′ր, Հայաստան» կազմակերպությունը ջանում է լսելի դարձնել իր աշակերտների և նրանց համայնքների ձայնը: Որպես այդպիսի կազմակերպություն՝ այն կրում է հավասար հնարավորությունների ապահովման հանձնառություն և ձգտում է ձևավորել ներառական միջավայր: Կազմակերպությանը կարող են դիմել տարբեր մասնագիտությունների տեր անհատներ:
О ПРОГРАММЕ
: 
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ձևավորում է այնպիսի առաջնորդների շարժում, որոնք կվերափոխեն պատկերացումները ամբողջ երկրում երեխաներին գերազանց կրթությամբ ապահովելու մասին։ Կազմակերպության նպատակն է ձևավորել այնպիսի աշակերտներ, որոնք ունակ են իրենց խոսքն ասելու հարափոփոխ աշխարհի կերտման գործում՝ պահպանելով նվիրումը սեփական համայնքներին: Սրա համար պահանջվում է բոլոր մակարդակներում գործող առաջնորդների աջակցությունը՝ դպրոցական ուսուցիչներից մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս առաքելության իրագործման նպատակով «Դասավանդի′ր, Հայաստան»-ը Հայաստանից և հայկական սփյուռքից հավաքագրում է խոստումնալից առաջնորդների, որոնք 2-ամյա հանձնառությամբ պատրաստ են դասավանդել այնպիսի դպրոցներում, որտեղ անհրաժեշտ են նրանց գիտելիքներն ու հմտությունները: Երկարաժամկետ հեռանկարում կազմակերպությունը ձևավորում է փոփոխությունների առաջամարտիկների ցանց, որը ներառում է իրենց աշակերտներին, նրանց համայնքները, ծրագրի շրջանավարտներին, պետական պաշտոնատար անձանց, համայնքային գործընկերներին, աջակիցներին և «Կրթություն բոլորի համար» գլոբալ ցանցի անդամներին: