JOB DESCRIPTION
: 
Եթե դու ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, ապա Էվոկաբանկը սպասում է քեզ:
RESPONSIBILITIES
: 
- Բանկի ներքին իրավական ակտերի համաձայն ֆակտորինգի տրամադրում և սպասարկում;
- Կորպորատիվ հաճախորդների ներգրավում, ակտիվ վաճառքների իրականացում;
- Հաճախորդների հայտերի ընդունում և վերլուծություն;
- Ֆակտորինգային պորտֆելի սպասարկում և մոնիթորինգի իրականացում;
- Շուկայի վերլուծություն` ֆակտորինգային պրոդուկտի բարելավման համար նոր առաջարկների ներկայացում;
- Մերժված ֆակտորինգային հայտերի գույքագրում և գրանցում;
- Խնդրահարույց ֆակտորինգի ուսումնասիրություն, վերլուծություն և Բանկի ներքին իրավական ակտերին համապատասխան գործողությունների իրականացում;
- Արտաքին գործընկերների հետ համագործակցություն;
- Անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների իրականացում:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում;
- ՀՀ բանկային օրենսդրության, ֆակտորնգի տրամադրման գործընթացների լավ իմացություն;
- MS Office ծրագրերի իմացություն;
- Ներգրավման և վաճառքների իրականացման զարգացած հմտություններ;
- Հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Վերլուծական ճկուն միտք;
- Արագ սովորելու ունակություն և ցանկություն;
- Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն։
APPLICATION PROCEDURES
: 
Ուղարկել ինքնակենսագրություն (CV)
cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ֆակտորինգի Մասնագետ»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ADDITIONAL NOTES
: 
Միացի'ր Էվոկաբանկի թիմին և ստացի'ր.
- Առողջության ապահովագրություն;
- Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր;
- Բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ;
- Պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս;
- Ազատ օրեր;
- Ընդմիջման հարմարավետ գոտի;
- Նորաոճ dress code;
- Նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր;
- Շարունակական կրթության և կարիերայի աճի անվերջ հնարավորություններ;
- Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր: