TERM
: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION
: 
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը փնտրում է Հաշվապահ:
Աշխատանքային օրերն են ՝ երկուշաբթիից ուրբաթ, աշխատանքային ժամերը՝ 09։00-18։00։ Պայմանագիրը կնքվելու է ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինելու նպատակով:
RESPONSIBILITIES
: 
- Հաշվապահական հաշվառման վարում համաձայն միջազգային հաշվապահական ստանդարտների, ՀՀ օրենսդրության;
- Հաշվապահական հաշվառման իրականացման համար տեղեկատվության և տվյալների մուտքագրում հաշվապահական ծրագրում;
- Հարկային (ԱԱՀ, Շահութահարկ, Եկամտային հարկ, ոչ ռեզիդենտի շահութահարկ) հաշվետվությունների, Հիմանդրամի տարեկան հրապարակվող, ֆինանսական, վիճակագրական հաշվետվությունների պատրաստում և ըստ ժամանակացույցի ներկայացում համապատասխան մարմիններին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով;
- Աշխատավարձի, հաշվառում և գրանցում;
- Դրամական միջոցների հաշվառում, քաղվածքների մուտքագրում, բանկային հաշիվների ստուգում և համադրում;
- Ապրանքանյութական արժեքների, հիմնական միջոցների և ոչ նյութական արժեքների լրիվ հաշվառում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլում, հաշվապահական հաշվառման մեջ;
- Տրամադրված վարկերի արձանագրությունների մուտքագրում համակարգ, գրաֆիկների կազմում;
- Ֆինանսական գործընկերների հետ մնացորդների ճշտում, աուդիտորներին անհրաժեշտ տվյալների տրամադրում;
- Հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում, պահպանում, սահմանված կարգով արխիվացում;
- Պարտականությունների շրջանակներում կատարում է ղեկավարի այլ հանձնարարականները:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ (ԱԱՀ վճարող և/կամ ոչ-առևտրային կազմակերպությունում);
- Հաշվապահական հաշվառումը կանոնակարգող ՀՀ օրենսդրության իմացություն;
- Հարկային օրենսդրության գերազանց իմացություն;
- Համակարգչային տեխնիկայի տիրապետում, 1C, e-invoicing ծրագրերի իմացություն;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն;
- Գերազանց վերլուծական, պլանավորման և հաղորդակցման հմտություններ:
APPLICATION PROCEDURES
: 
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրկանները՝
hr@r2e2.am էլ հասցեին։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.