COMPETITION TYPE
: 
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ
DETAIL DESCRIPTION
: 
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) մեկնարկել է 2022 թվականի օգոստոսին և կավարտվի 2025 թվականի սեպտեմբերին:
Ծրագիրը նպատակ ունի բարելավել գյուղատնտեսության և հարակից ոլորտների մասնագետների և ուսանողների գիտելիքն ու հմտությունները: Այն նպաստում է Հայաստանի գյուղական վայրերում կայուն, միջավայրի համար բարենպաստ, ներառական աճին, եկամուտների ավելացմանը և (ինքնա)զբաղվածության բարձրացմանը։
Ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են՝ Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներգրավել ներդրումային ծրագիր պատրաստող խորհրդատուներ՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի պոտենցիալ գործընկեր կազմակերպությունների/անհատների համար համապարփակ ներդրումային ծրագրեր մշակելու համար՝ Ծրագրում ընդգրկվելու և տեխնիկական աջակցության տրամադրման նպատակով:
Առաջադրանքի նպատակն է մշակել համապարփակ ներդրումային ծրագրեր պոտենցիալ գործընկեր կազմակերպությունների/անհատների համար, որոնք կնախանշեն վերջիններիս առաջիկա տարիների գործունեությունն ու տեխնիկական և այլ աջակցության ուղղությունները: Իրատեսական, ըստ պատշաճի մշակված ներդրումային ծրագրերը հետագայում կկցվեն տվյալ գործընկեր կառույցի/անհատի հետ կնքվելիք «Համագործակցության Հուշագրին»՝ որպես հավելված։
Փորձագետը յուրաքանչյուր պոտենցիալ գործընկերոջ համար պետք է պատրաստի պատշաճ մշակված փաստաթուղթ՝ ներդրումային ծրագիր (ՓՄՁ սուբյեկտների համար՝ միջինը 20 էջի սահմաններում, ֆերմերային տնտեսությունների համար՝ միջինը 10 էջի սահմաններում), որը կներառի բիզնեսի ռազմավարությունը, մարքեթինգային ռազմավարությունը, մարդկային ռեսուրսների կառավարման մոտեցումները, աշկերտների ներգրավման ու աշխատատեղերի հնարավորությունները, առաջիկա տարիների ֆինանսական վերլուծությունը և անհրաժեշտ տեխնիկական ու այլ բարելավումների կարիքը, ներդրումային հնարավորությունները և այլն։
REQUIREMENTS
: 
- Կազմակերպության փորձառություն համապատասխան ոլորտում, հատկապես ներդրումային ծրագրերի մշակման ուղղությամբ;
- Կազմակերպության փորձագետի/ների բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում;
- Կազմակերպության փորձագետի/ների փորձառություն ներդրումային ծրագրերի մշակման գործում՝ նվազագույնը 5 տարվա։
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված կազմակերպությունները ամբողջական փաթեթը պետք է ուղարկեն
sdaoffice@sdaoffice.com էլ․հասցեին ոչ ուշ, քան 2024թ ապրիլի 23-ը՝ նամակի վերնագրում նշելով «Ներդրումային ծրագրի մշակում» փորձագետ։
Առաջարկը պետք է ներառի․
- Կազմակերպության նկարագիրը և վերոգրյալ ծառայությունները տրամադրելու համար պահանջվող փորձառությունը/փորձագետների ինքնակենսագրականները (CV)։
- Ֆինանսական առաջարկ, որը պետք է ներառի ծառայության վճարը մեկ ներդրումային ծրագրի պատրաստման համար՝ առանց տրանսպորտային, կեցության ու այլ ծախսերի:
- Ֆինանսական առաջարկը պետք է ներկայացնել երկու տեսակի ներդրումային ծրագրի համար՝ ՓՄՁ սուբյեկտների ու ֆերմերային տնտեսությունների։
- Գին առաջարկելիս հաշվի առնել, որ ծառայություն մատուցողի կողմից մշակման ենթակա ներդրումային ծրագրերի թիվը կարող է 10-ից ավելի լինել՝ միաժամանակյա մշակվող ծրագրերի քանակը՝ 3-5 հատ (կախված առաջարկվող փորձագետների թվից)։
Մրցութային փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ:
https://drive.google.com/drive/folders/1_jqxpnjXN_XISc_TuwR6lvLO6kBa8-WK?usp=drive_link
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.