Ինչպե՞ս Արդյունավետ Աշխատել Տնից

blog image

Սկսած 2020 թվականից, ընկերությունների մեծ մասն անցում է կատարել օֆլայնից առցանց աշխատելու ձևաչափի՝ զբաղվածության շուկայում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների հետևանքով: Որի արդյունքում, աշխատակիցներին անհաժեշտ է հարմարվել նոր իրականությանը։

Հիմնվելով աշխատանքային շուկայի աճող միտումների վրա՝ այս ձևաչափը դեռ երկար ժամանակ կմնա մեզ հետ:

Այդ իսկ պատճառով, մենք պատրաստել ենք 4 խորհուրդ թե ինչպես պահպանել աշխատանքի արդյունավետությունը անգամ տնից աշխատելիս:

Գտեք հանգիստ վայր

Առաջին իսկ քայլը, նախքան աշխատել սկսելը, դուք պետք է տանը հանգիստ ու հարմարավետ տեղ գտնեք: Համուզվեք, որ ոչ ոք ձեզ չի խանգարի ձեր ընտանիքի անդամներից, և դուք կարող եք կենտրոնանալ ձեր աշխատանքի վրա:

Ստեղծեք ձեր աշխատանքային գրաֆիկը

Աշխատանքային գրաֆիկը այս ցանկի ևս մեկ պարտադիր կետերից մեկն է: Այն միշտ ստիպում է ձեզ իմանալ ձեր հաջորդ քայլի և առօրյա առաջադրանքների առաջնահերթությունների մասին: Այստեղ, դուք կարող եք օգտագործել ժամանակի կառավարման լավագույն գործիքները՝ աշխատանքի արդյունավետությունը բարելավելու համար:

Մի մոռացեք անձնական ժամանակի մասին

Ամբողջովին մի տրվեք ձեր աշխատանքին: Միշտ ժամանակ տրամադրեք՝ հանգստանալու և միտքը թարմացնելու համար:

Այս գործում, շատ կարևոր է պահպանել հավասարակշռությունը և յուրաքանչյուր 20-25 րոպեն մեկ ընդմիջում կատարեք՝ ձեր նախագծի վրա աշխատելիս:

Դա կբարձրացնել ձեր ուշադրությունը գործի հանդեպ:

Հանդերձանքը ևս կարևոր է

Այստեղ, իհարկե, դուք կարող եք ազատ զգալ և ընտրել ոչ շատ պաշտոնական հագուստ: Բայց հիշեք, որ այն չպետք է լինի չափից առավել տնային, որպեսզի ձեր ուղեղը կարողանա տարբերել աշխատանքի ժամանակը՝ հանգստից: 

Այսպիսով, հետևելով բոլոր վերոնշված խորհուդներին դուք ոչ միայն կպահպանեք ձեր աշխատանքի արդյունավետությունը, այլև կբարձրացնեք այն նոր մակարդակի:

Վերջին անգամ թարմացվել է Դեկտեմբեր 30, 2021 18:06
Կիսվել