Ի՞նչ է Հեռախոսային Հարցազրույցը և Ինչպե՞ս Հաջողել

blog image

Այսօր, մենք ավելի հաճախ հանդիպում ենք աշխատանքի շուկայում այնպիսի երևույթի ինչպիսին հեռախոսային հարցազրույցն է:

Թե ինչ է դա և որն է դրա նպատակը, մենք հիմա կպարզենք:

Ի՞նչ է հեռախոսային հարցազրույցը

Հեռախոսային հարցազրույցը դա պոտենցիալ գործատուի և աշխատակցի ծանոթությունն է: Այն նպատակ ունի բացահայտել դիմորդի բազային մասնագիտական փորձը և անձնական որակները: Հարցազրույցի այս փուլը հիմնականում անց է կացվում մարդկային ռեսուրսների թիմի կողմից:

Ինչպե՞ս պատրաստվել հեռախոսային հարցազրույցին

Այս կետի համար մենք ունենք հետևյալ խորհուրդները.

  • Համացանցում որոնիր և տեղեկացիր այն ընկերության մասին, որտեղից ստացել ես հեռախոսային հարցազրույցի հրավերը:

  • Գտիր հանգիստ և հարմար այնպիսի մի վայր հարցազրույցի համար, որտեղ քեզ ոչ ոք չի խանգարի:

  • Նստիր և գրիր այն բոլոր հարցերը, որոնք կարևոր են քեզ համար և կցանկանայիր պարզաբանել դրանք զանգի ընթացքում:

  • Պատրաստիր թուղթ և գրիչ՝ հեռախոսազանգի ժամանակ նշումներ անելու համար, որպեսզի չմոռանաս զրույցի ընթացքում կարևոր կետերը, որոնք կարող են անհրաժեշտ լինել հարցազրույցի հաջորդ փուլերի համար:

Ի՞նչ հարցեր են տրվում հեռախոսային հարցազրույցի ժամանակ

Այստեղ պատրաստել ենք հեռախոսային հարցազրույցի ընթացքում 3 ամենահաճախ տրվող հարցերը.

  • Պատմեք ինձ Ձեր մասին:
    Սա նշանակում է, որ նրանք ցանկանում են իմանալ քո մասնագիտական փորձի մասին, ոչ թե անձնական:

  • Ինչու՞ թողեցիք Ձեր նախորդ աշխատանքը:
    Այստեղ եղիր նրբանկատ՝ քեզ կամ քո նախկին գործատուին անհարմար անկյունից չներկայացնելու համար:

  • Ի՞նչ գիտեք մեր ընկերության մասին և ինչո՞ւ եք ցանկանում միանալ մեր թիմին:
    Այս հարցի պատասխանի մեջ եղիր անկեղծ, բայց չափավոր՝ զերծ մնալով արհեստական ուրճացումներից:

Այսպիսով, միշտ նախապես պատրաստվիր հեռախոսային հարցազրույցին՝ հաշվի առնելով բոլոր վերոնշյալ կետերը և միանշանակ կհաջողես:
 

Վերջին անգամ թարմացվել է Նոյեմբեր 17, 2021 00:37
Կիսվել