ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
ՀՏԶՀ ՏԻԱԲ ծրագիրը իր ծրագրերի իրականացման համար փնտրում է ծրագրի գնումների մասնագետ-խորհրդատուի։ Գնումների մասնագետ-խորհրդատուն պատասխանատու է ՀՏԶՀ ծրագրերի հետ կապված շինարարական աշխատանքների, ապրանքների և ծառայությունների գնման գործընթացների կազմակերպման համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
Աշխատանքային պարտականությունները ներառում, սակայն չեն սահմանափակվում հետևյալ կետերով.
- Գործուն մասնակցություն մրցույթների տեխնիկական առաջադրանքների կազմմանը;
- Մրցութային փաթեթների կազմում;
- Հրավերների ուղարկում կամ հրապարակում (
www.procurement.am,
www.armeps.am,
www.atdf.am);
- Գնահատման հաշվետվությունների կազմում (գնահատող հանձնաժողովի կազմում հանդես գալով որպես հանձնաժողովի քարտուղար);
- Գնումների արդյունքների նախապատրաստում ԱՄՆ ՄԶԳ ուղարկելու համար (անհրաժեշտ նյութերի պատճենահանում, փաստաթղթերի կազմում, ուղեկցող նամակների նախապատրաստում);
- Պայմանագրի կազմում;
- Կնքված պայմանագրերի մասին ինֆորմացիայի հրապարակում (
www.procurement.am,
www.atdf.am կայքէջերում;
- Հաշվետվությունների կազմում;
- Տարեկան գնումների պլանի կազմում;
- ԿՏՀ-ում խորհրդատվական ծառայությունների, շինաշխատանքների և ապրանքների գնմանը վերաբերող ողջ տեղեկատվության մուտքագրում;
- Գնման ընթացքի մասին գնումների բաժնի պետին զեկուցում;
- Ծրագրերի շրջանակներում ապրանքների գրանցման համապատասխան լիազորագրերի կազմում;
- Ծրագրերի շրջանակներում ապրանքների նպատակային նվիրաբերության պայմանագրերի և դրանց փոփոխությունների կազմում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Տնտեսագիտության, ֆինանսների, վարչարարության, մարքեթինգի, հանրային կառավարման, և հարակից ոլորտների բարձրագույն կրթություն (դիպլոմ կամ մագիստրոսի աստիճան);
- Գնումների ոլորտի նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ՝ միջազգային և տեղական կազմակերպություններում, /Գնումների միջազգային ընթացակարգերի տիրապետում (USAID, WB, ADB, EBRD կամ այլ);
- Անգլերեն լեզվի գերազանց իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները
l.sedrakyan@atdf.am,
o.kirakosyan@atdf.am էլեկտրոնային հասցեներին: Էլեկտրոնային նամակի "Subject" պատուհանում խնդրում ենք նշել «Գնումների Խորհրդատու»:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.